Փաշինյանն ասում է՝ ՌԴ-ն ուզել է իշխանություն զավթել ՀՀ-ում, ու դեռ Պուտինի՞ն պիտի հանդիպի Մոսկվայում․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.10.2026 | 23:33
Հայտնաբերվել է 431 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
19.10.2026 | 23:19
Կարատեիստ Յուրա Զալյանը` Մ21 տարեկանների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
19.10.2026 | 23:04
Փաշինյանը ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին կոչ է արել ապօրինի ճնշումների մասին անձամբ իրեն հայտնել
19.10.2026 | 22:50
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 2 սմ-ով․ նախորդ տարվա նույն օրվա համեմատ 22 սմ-ով բարձր է
19.10.2026 | 22:35
Ռոբերտ Աբիսողոմոնյանը կարևորել է կենսաբազմազանության պահպանության և պարենային անվտանգության ոլորտներում միջազգային համագործակցությունը
19.10.2026 | 22:17
Բաքուն Թուրքիայում բնակվող 7 անձի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել և հեռակա կալանավորել իշխանության բռնի զավթման կոչերի համար
19.10.2026 | 22:00
Հայաստանի պատմամշակութային արգելոց-թանգարանները հոկտեմբերի 19-30-ը կաշխատեն ամեն օր
19.10.2026 | 21:48
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.10.2026 | 21:33
Ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների ու մինչև 23 տարեկանների առաջնության լավագույն մարզիկ է ճանաչվել Նարեկ Գրիգորյանը
19.10.2026 | 21:25
ՌԴ-ն ու Իրանը ապատեղեկատվություն են տարածում․ Ալբանիայի վարչապետը ցուցարարներին զգուշացրել է «կարմիր գծի» մասին
19.10.2026 | 21:13
Երևանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
19.10.2026 | 21:00
ՌԴ իմ մուտքի արգելքից հետո ես չեմ լռի․ եթե ՀՀ-ի ինքնիշխանության դեմ կա ոտնձգություն, պետք է խոսել․ Լուսինե Բադալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.10.2026 | 20:46
Մոսկվան մտադիր չէ հրաժարվել Իրանի հետ համագործակցությունից․ Լավրովը Թեհրանում է
19.10.2026 | 20:33
Բաքուն թուրքական ԶԼՄ-ներին մեղադրել է կողմնակալության, Ադրբեջանի մասին ապատեղեկատվություն տարածելու մեջ
19.10.2026 | 20:21
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր
Բոլորը

ՀՀ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը Factor TV-ի հետ զրույցում խոսել է ընտրական գործընթացների վերաբերյալ ԵԽԽՎ զեկույցի, իշխանության վարած ներքին քաղաքականության, արտաքին միջամտությունների և հայ-ռուսական հարաբերությունների մասին։

Էդգար Ղազարյանը կասկածի տակ դրեց իշխանության հանրային աջակցությունը՝ նշելով. «Վստահ եմ, որ եթե «Քաղաքացիական պայմանագիրն» իշխանության չլինի, նրանք երբևէ 4%-ի շեմ չեն կարող հաղթահարել: Եվ մինչև հիմա չեն էլ կարողացել հաղթահարել»։

Խոսելով ընտրություններում արտաքին միջամտության մասին՝ Ղազարյանը պնդեց, որ այն եղել է ոչ թե ընդդիմության, այլ գործող իշխանության օգտին. «Արտաքին միջամտություն մեր ընտրական գործընթացում եթե եղել է, ապա դա եղել է այն քաղաքական գործընթացներով, աջակցությամբ, որ բազմաթիվ երկրներ ցուցաբերել են Նիկոլ Փաշինյանին: Առաջինը էդ իմաստով քաղաքական աջակցության մասով հայտարարություն արել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը… Դրանից հետո Նիկոլ Փաշինյանին ուղիղ քաղաքական աջակցության հայտարարություն արել է ԱՄՆ փոխնախագահը… Ուղիղ քաղաքական աջակցություն է եղել Ֆրանսիայի նախագահի կողմից»։

Մեկնաբանելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունները և Ռուսաստանի հնարավոր միջամտությունը ՀՀ ներքին գործերին՝ Ղազարյանն ասաց. «Պուտինի հայտարարությունը… հետևյալի մասին էր, որ Հայաստանում քանի որ նախընտրական պրոցես է, հնարավորություն տրվի այն քաղաքական ուժերին, որոնք որ հայ-ռուսական հարաբերությունների զարգացման կողմնակից են, նրանք հավասար պայմաններով ընտրություններին մասնակցելու հնարավորություն ունենան: Խոսքը դրա մասին էր»։

Անդրադառնալով իշխանության ներկայացուցիչների պնդումներին, թե Ռուսաստանը ցանկացել է Հայաստանում իշխանություն զավթել ընդդիմության հետ միասին, Ղազարյանը նկատեց. «Հիմա ո՞վ է ասում. վարչապետը, որը ղեկավարում է միաժամանակ Ազգային անվտանգության ծառայությունը, որը միաժամանակ ղեկավարում է Արտաքին հետախուզական ծառայությունը, կարո՞ղ է տենց բան ասել ու ինքը հլը մտածում է, որ պիտի Պուտինի հետ Մոսկվայում հանդիպի՞: …Այսինքն կա երկիր, որ Հայաստանում ուզել է իշխանություն զավթի, ինքը ղեկավարելով հատուկ ծառայությունները… ապացուցված մի դեպք չունի մինչև հիմա»։

Ղազարյանը կոշտ քննադատության ենթարկեց ընտրություններից առաջ կենսաթոշակների բարձրացման փաստը՝ դա որակելով որպես պետական մակարդակով ընտրակաշառք. «Զանգվածային բնույթ է կրել, որ պետությունը Նիկոլ Փաշինյանի կառավարումով, առանց պետական բյուջեում փոփոխություն կատարելու, ընտրություններից երկու ամիս առաջ ապրիլ ամսին որոշում են կայացրել 10000 դրամով թոշակը բարձրացնել… 30000 դրամ ամեն մարդուն։ …Ինքը ոչ միայն ստացել է, այլ նաև իրա վրա ազդել է… դա դառնում է հանցագործություն»։

Խոսելով երկրի անվտանգային ապագայի և հայ-ռուսական հարաբերությունների մասին՝ Ղազարյանը որպես այլընտրանքային և կայունության երաշխավոր մատնանշեց Սամվել Կարապետյանի գործոնը. «Եթե Հայաստանի վարչապետը լինի Սամվել Կարապետյանը, ես շատ լավ գիտեմ ինչ է անելու։ Սամվել Կարապետյանի պաշտոնավարման շրջանում պատերազմ չի լինի. մենք կունենանք կայուն տեւական խաղաղություն՝ առանց կորուստների, առանց զիջումների»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան