«ՀԱԿ-ը ԲՀԿ-ի հետ համագործակցությանը դիմեց որպես ճարահատյալ քայլ, քանի որ արդեն թուլացել էր». Լևոն Զուրաբյանն անկեղծանում է

Լուրեր

09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
08.08.2026 | 18:48
Խաղաղությունն ու բարգավաճումը փոխկապակցված են. Ռուբիոն՝ Հայաստանի և Ադրբեջանի տնտեսական հնարավորությունների մասին
08.08.2026 | 18:31
Երևանում մեկ օրում պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 34 մոտոցիկլետ
08.08.2026 | 17:55
Փաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 17:52
Սերբիան կաջակցի Ուկրաինային ԵՄ անդամակցության ճանապարհին․ Վուչիչ
08.08.2026 | 17:22
Եվրոպայի մի շարք խոշոր գետերում ուժեղից մինչև ծայրահեղ սակավաջրություն է դիտվում
08.08.2026 | 16:59
Վանաձորում, Հրազդանում և Արարատում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
08.08.2026 | 16:52
Խաղաղությունը շրջադարձային է մեր երկրում տնտեսական և ներդրումային միջավայրը փոխելու տեսակետից. վարչապետ
08.08.2026 | 16:10
Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊ
08.08.2026 | 15:38
Ողջույն Հայաստան. NVIDIA-ի հիմնադիր Ջենսեն Հուանգը շնորհավորել է Firebird-ի ԱԲ գործարանի բացման առիթով
Բոլորը

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Factor.am-ի հետ զրույցում խոսում է խորհրդարանի ընտրություններում ՀԱԿ ձախողման իրական պատճառների, Ընտրական օրենսգրքի մասին իր «հեղափոխական» գնահատականների, ԱԺ առաջին նիստում Սերժ Սարգսյանի` ՀԱԿ-ին ուղղված մեղադրանքի, ինչպես նաև ՀԱԿ անելիքների ու քաղաքական լուսանցքում չհայտնվելու վստահության մասին:

Դիտարկմանը, թե տեսակետ է շրջանառվում, որ իշխանությունը խաբեց ՀԱԿ-ին «տարածքներ խաղաղության դիմաց» թեզի շրջանառության առթիվ, Զուրաբյանը պատասխանում է. «ՀԱԿ-ը պիտի ինչ- որ բան սպասեր իշխանությունից, որ իշխանությունն իրեն կարողանար խաբել: Կամ իշխանության հետ ինչ- որ բան պիտի պայմանավորված լիներ, որ կարողանար խաբել: Իսկ մենք ի՞նչ ակնկալիք ունեինք իրենցից, որ իրենք էլ մեզ խաբեին: Եթե իրենք խաբել են, խաբել են ժողովրդին»:

Անդրադառնալով հարցին, թե որպես ժամանակին ՀԱԿ-ԲՀԿ համագործակցության ջատագով՝ այսօր չի՞ կարծում, որ ՀԱԿ-ի ֆիասկոն սկսվեց հենց համագործակցությունից հետո, Լևոն Զուրաբյանը բացասական պատասխան է տալիս՝ ասելով. «ՀԱԿ-ը ԲՀԿ-ի հետ համագործակցությանը դիմեց որպես ճարահատյալ քայլ, քանի որ արդեն թուլացել էր, քանի որ 3 տարվա հանրահավաքային պայքարը արդյունք չէր տվել, իշխանափոխություն չէր եղել»:

Մանրամասները դիտեք հարցազրույցում:

Մարինե Խառատյան