Բասկետբոլ Ա լիգա. 6-րդ տուրի բոլոր արդյունքները
Երեկ կայացել են բասկետբոլի Հայաստանի Ա լիգայի առաջնության 6-րդ տուրի վերջին 2 հանդիպումները: «Գրանդ սպորտը» սեփական հարկի տակ 75-82 հաշվով պարտություն է կրել «Շիրակից»: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվել է Հայկազ Գրիգորյանը («Շիրակ»): Նա վաստակել է 33 միավոր:
Տուրի մյուս խաղում «Արթիկը» հյուրընկալվելիս, հավասար պայքարում 79-71 հաշվով առավելության է հասել «Ինժեների» նկատմամբ: Այս հանդիպման ամենաարդյունավետ խաղացող դարձել է Արտավազդ Ղռաթյանը («Արթիկ»): Նա վաստակել է 29 միավոր:
Մրցաշարային աղյուսակը տասը միավորով գլխավորում է «Ուրարտուն»: Նույնքան միավոր ունի նաեւ «Արցախը», սակայն արցախցիները մեկ խաղ ավելի են անցկացրել:
Լուսանկարը՝ Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի