Ցեցեր. գաղջի և փտած համակարգի դեմ պայքարողները. կայացավ քաղաքական արվեստի առաջին մրցանակաբաշխությունը

Լուրեր

28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
28.10.2026 | 19:51
Ռոբերտ Արզումանյան. «Այս ճանապարհը միայն ֆուտբոլի մասին չէր»
28.10.2026 | 19:38
Խտրականություն է․ Ադրբեջանի իշխանությունները պետք է ապահովեն, որ հիջաբ կրող աշակերտներն ու ուսուցիչները կարողանան հաճախել դպրոցներ․ HRW
28.10.2026 | 19:25
Եվրոն տարեսկզբից էժանացել է ավելի քան 10%-ով․ ինչ է տեղի ունենում փոխարժեքի հետ 
Բոլորը

Դեկտեմբերի 10-ին՝ Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը, «Մեդիալաբը» և «Ցեց» երգիծաթերթը կազմակերպել  էին   «Ցեց» քաղաքական արվեստի մրցանակաբաշխություն։ Քաղաքական դիրքորոշման արտահայտումը իրավունք և պարտականություն է պատասխանատու հասարակության կառուցման համար։  «Ցեց» քաղաքական արվեստի բացառիկ մրցույթի առաջին հաղթողները հենց այն անձինք են, որոնք չեն վախենում հայտնել իրենց դիրքորոշումը։  Արվեստագետներ, հասարակական գործիչներ և քաղաքացիական ակտիվիստներ հաղթող ճանաչվեցին   հետևյալ անվանակարգերում՝ «Վիզուալ արվեստ» (գեղանկարչություն, սթրիթ-արթ, տեսանյութ, ծաղրանկարներ), «Տեքստ» (հրապարակախոսություն, սյունակ, վերլուծություն, արձակ, պոեզիա) և  «Ակցիա», (երաժշտություն և թատրոն (այդ թվում՝ փերֆորմանս և այլն)։

Այսպիսով՝ «Վիզուալ արվեստ» անվանակարգում «Արծաթե ցեց» մրցանակի արժանացավ Միքայել Մարգարյանը՝ «Չելովեկ-ցուցակ» և «Իմ քեռին չի» երգերի ու տեսահոլովակների համար։

Այս անվանակարգում խրախուսական մրցանակ շնորհվեց Արփի Բալյանին՝ «Ես խոսում եմ քեզ հետ, դու ինձ չես լսում» ցուցահանդեսի համար։ Իսկ ահա «Գլխավոր ցեց» մրցանակակիրը դերասան Սերգեյ Դանիելյանն էր։

«Տեքստ» անվանակարգում «Արծաթե ցեց»  մրցանակներ շնորհվեցին գրող, հրապարակախոս Վահրամ Մարտիրոսյանին՝ հրապարակախոսական հոդվածների համար  և  գրող Արմեն Հայաստանցուն՝ «Մայրենիք․ դրոշ» վեպի համար։  Այս անվանակարգում գլխավոր մրցանակն էլ բաժին հասավ լրագրող, հրապարակախոս Մհեր Արշակյանին։

Իսկ ահա «Ակցիա» անվանակարգում «Արծաթե ցեց» մրցանակ շնորհվեց ռեժիսոր Նանոր Պետրոսյանին՝ «Վերապատմում» ներկայացման համար և իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանին՝ քաղաքացիական ակտիվության և ջութակով ակցիա իրականացնելու համար։  Այս անվանակարգում «Գլխավոր ցեց» մրցանակը տրվեց Արտակ Գևորգյանին՝ քաղաքացիական ակտիվության և թղթե տանկով  ազգային անվտանգության ծառայության շենքի դիմաց ակցիա իրականացնելու համար։

Հավելենք, որ «Ցեց» մրցանակաբաշխությունն առաջին անգամ էր անցկացվում Հայաստանում։ Կազմակերպիչները հուսով են, որ այն կդառնա ավանդական։

Մանրամասները՝ տեսանյութում

Աննա Բաբաջանյան