Երևանի պոլիկլինիկաները նոր բուժսարքավորումներ են ստացել. Հայկ Մարությանը ծանոթացել է ծրագրի ընթացքին

Լուրեր

01.07.2026 | 18:39
Զախարովան մեկնաբանել է ՀՀ-ում ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախաձեռնությունը
01.07.2026 | 18:32
Հանրային ներդրումային կոմիտեն հաստատել է մետրոպոլիտենի, էլեկտրական տրանսպորտի և Սևանի կեղտաջրերի կառավարման ծրագրերը
01.07.2026 | 18:30
Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ ցանկացած քննարկում համընկել է Իսրայել-Թուրքիա հարաբերություններում ճգնաժամի հետ․ Դմիտրի Դուբով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2026 | 18:28
ՍԴ որոշումը լինի կտեսնենք՝ ում փաստարկներն էին ճիշտ, ումը՝ սխալ. Հովակիմյանը հարցերին չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2026 | 18:19
Ռուսաստանցիների 60%-ը կարծում է, որ տնտեսական իրավիճակը վատթարանում է․ սա վերջին 20 տարվա ընթացքում ռեկորդային ցուցանիշ է
01.07.2026 | 18:17
ԿԸՀ-ն գործել է իրավաչափ, խնդրում եմ մերժել ներկայացված բոլոր դիմումները. Հովակիմյանը դիմեց ՍԴ-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2026 | 18:10
Փաշինյանը զրուցել է ՌԴ վարչապետի հետ // Գազի գինը բնակիչ-բաժանորդների համար չի փոխվի․ ԼՈՒՐԵՐ
01.07.2026 | 18:05
Նախագիծը հապճեպ չի բերվել, քարոզարշավին ասվեց` հանրային ակնակալիք կա. նախարարը՝ ընտրական ցենզի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2026 | 17:59
Պաշտոնանկություններ ու նշանակումներ ՊՆ-ում
01.07.2026 | 17:51
Իրանը նախազգուշացնում է՝ անհապաղ կարձագանքի ցանկացած սպառնալիքի՝ հիշեցնելով Իսրայելին զսպելու ԱՄՆ-ի հանձնառության մասին
01.07.2026 | 17:42
Մենք ոչ մի սխալ թիվ մուտք արած չունենք. ԿԸՀ քարտուղար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2026 | 17:36
Ընտրությունների արդյունքներն անվավեր կճանաչվե՞ն. ՍԴ-ն հեռացավ խորհրդակցական սենյակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2026 | 17:34
ԵՄ-ն հավատում է Հարավային Կովկասի պայծառ ապագային․ ԵՀ նախագահը Բաքու է ժամանել
01.07.2026 | 17:25
Ոսկե ներքնազգեստի լուսանկարը կեղծ է․ Իրաքում  ձերբակալվածների մասին լուրը հաստատվում է, պատգամավորի տանը միլիոններ ու 27 կգ ոսկի գտնելու պնդումը՝ ոչ
01.07.2026 | 17:18
Լուկաշենկոն ներում է շնորհել 32 անձի
Բոլորը

Երևանի ավագանին 2020թ. բժշկական սարքավորումներ ձեռք բերելու նպատակով 200 միլիոն դրամ է հատկացրել բուժհաստատություններին: Ինչպես հայտնեցին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, սա գրեթե եռակի ավելի է 2018թ. համեմատ: Պոլիկլինիկաներում իրականացված աշխատանքներին ու առկա խնդիրներին աշխատանքային այցի ընթացքում ծանոթացավ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

«Ես շատ եմ կարևորում առաջնային օղակի ընդհանուր ծառայությունը, սա կարևորագույն բաղադրիչ է ընդհանուր բուժական համակարգի, պետության տեսակետից: Մենք պետք է կանխարգելենք հիվանդությունները, չպետք է թույլ տանք, որ մեր քաղաքացին գնա, հասնի հիվանդանոց: Կար հանձնարարական իմ կողմից՝ պոլիկլինիկաների բժիշկների, մեր բուժվարչության միջոցով գնահատել, թե առաջնային ինչ տեխնիկական վերազինման կարիք ունենք: Եվ մենք արդեն 2019-2020 թվականներին սկսել ենք վերազինել պոլիկլինիկաները: Տեսականին բավականին մեծ է, բուժսարքավորումները շատ որակով են, ինչը փաստեցին հենց մեր բժիշկները: Արդյունքը զգացվում է, ավելի ճիշտ՝ ախտորոշումն արվում է և ավելի նպատակային»,- նշել է քաղաքապետը:

Երևանի քաղաքապետարանը նախորդ տարվա ընթացքում պոլիկլինիկաներին 10 տեսակի 325 բուժսարքավորում է հատկացրել, իսկ արդեն այս տարի 11 տեսակի 134 բուժսարքավորում կհատկացվի: Գործընթացն ավարտական փուլում է:

«Գտել ենք այն խոցելի կետերը, որտեղ այդ ամեն ինչի կարիքը եղել է և՛ կանանց կոնսուլտացիայի առումով, և՛ ակնաբուժական, և՛ ռենտգենը, որը մեզ մեծագույն օգնություն էր COVID-ի շրջանում՝ դիմակայելու համավարակը: Մեր նպատակն է հասնել այն կետին, որ թե՛ մասնավոր, թե՛ համայնքային հիմնարկների միջև տարբերություն չլինի բուժսարքավորումների և որակյալ ծառայությունների առումով, ինչն ավելի մատչելի է համայնքապատկան հիմնարկներում»,-ասել է փոխքաղաքապետ Սերգեյ Հարությունյանը:

«Սա շարունակական ծրագիր է լինելու. մյուս տարվա բյուջեն կազմելիս պետք է հաշվի առնենք այս սարքավորումների առկայությունը, տեսնենք, թե որտեղ ինչ արդյունք են տվել դրանք, դրանցով համալրենք այլ պոլիկլինիկաներ, իսկ որտեղ արդեն կան՝ մտածենք, թե ինչ նոր սարքավորումներ է հարկավոր ձեռք բերել»,- ընդգծել է քաղաքապետը:

Առաջնային օղակի համար որպես առաջնային խնդիր մնում է շենքային պայմանների բարելավումը: Բժշկական սարքավորումների համալրմանը զուգահեռ՝ այս տարի արդեն ավարտվել է «Շտապբուժօգնություն» ընկերության երեք ենթակայանների վերանորոգման ծրագիրը: Առողջապահական ոլորտում համակարգային բարեփոխումներն ըստ առաջնահերթության կշարունակվեն նաև 2021թ.: Նախատեսվում է նաև 5 պոլիկլինիկայի վերանորոգում: Նախագծանախահաշվային փաթեթների մրցույթն արդեն  կայացել է: