Արցախը հայկական աշխարհի անտրոհելի մասնիկն է և Մայր Հայաստանի հետ գտնվում է նույն անվտանգային համակարգում. Արցախում կայացել է ԱԽ անդրանիկ նիստը

Լուրեր

18.11.2024 | 15:27
Ադրբեջանցի պաշտոնյան հայտարարել է, թե «ՀՀ-ի ռազմականացումը հարկադրել է Բաքվին ավելացնել պաշտպանական ծախսերը»
18.11.2024 | 15:18
Հայտնի է Փաշինյանի հետ Վատիկան գործուղված պատվիրակության կազմը
18.11.2024 | 15:09
Սա լարվածության որակական նոր փուլ է․ Պեսկովը՝ Բայդենի կողմից ATACMS հրթիռներով ՌԴ-ին հարվածելու թույլտվության մասին
18.11.2024 | 15:05
Գլխավոր դատախազին հրաժարականի պահանջ չի ներկայացվել
18.11.2024 | 15:00
ԲԴԽ նախագահի թեկնածուի անուն է շրջանառվում, երկրաշարժ Իրան-Ադրբեջան-Հայաստան սահմանագոտում․ ԼՈՒՐԵՐ
18.11.2024 | 14:52
ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը հեռացել է Բաքվից․ ադրբեջանական ԶԼՄ-ները հիստերիա են բարձրացրել նրա այցի կապակցությամբ
18.11.2024 | 14:43
Փաշինյանը առանձնազրույց է ունեցել Հռոմի պապի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2024 | 14:28
Երևանի ակումբներում մի շարք խախտումներ են արձանագրվել
18.11.2024 | 14:16
Վստահ եմ, որ ՆԳ նախարարությունը կշարունակի առաջնորդվել մեր որդեգրած բարձր արժեքներով և սկզբունքներով․ Վահե Ղազարյան
18.11.2024 | 14:14
Առաջիկա շաբաթները վճռորոշ են լինելու Ուկրաինայի համար. Տուսկ
18.11.2024 | 14:03
Երկրաշարժ Իրան-Ադրբեջան-Հայաստան սահմանային գոտում
18.11.2024 | 13:53
Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 220 դեպք, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված
18.11.2024 | 13:45
ԲԴԽ նախագահի պաշտոնում շրջանառվում է Արթուր Աթաբեկյանի թեկնածությունը
18.11.2024 | 13:42
Աջակցում ենք Հայաստանին, կարծում ենք՝ հայերը պետք է Լեռնային Ղարաբաղ վերադառնալու իրավունք ունենան․ ԱՄՆ սենատորները՝ Բաքվում հրավիրված ասուլիսում
18.11.2024 | 13:29
«Վերին Լարսի» անցակետում 300-400 հայկական բեռնատար կա, վրացական երթևեկության կազմակերպման կենտրոնը թերի է աշխատում․ Վահան Հակոբյան
Բոլորը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ սեպտեմբերի 15-ին տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի անդրանիկ նիստը։

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նիստի օրակարգում էին Հանրապետության կենսագործունեությանը վերաբերող անվտանգային մի շարք կարևոր հարցեր: Մինչ օրակարգային հարցերի քննարկմանն անցնելը նախագահ Հարությունյանը հանդես է եկել ելույթով։ Իր խոսքում նախագահը նշել է, որ անվտանգության ոլորտում Հանրապետության իշխանությունների գլխավոր առաքելությունը, նեղ առումով, Արցախի Հանրապետության բնակչության, իսկ լայն առումով՝ հայ ժողովրդի անվտանգության երաշխավորումն է։ Այդ համատեքստում երկրի ղեկավարը նախանշել է ոլորտում իրականացվելիք քաղաքականության գերակա ուղղությունները, որոնք ներառում են ռազմական անվտանգության, տնտեսական կայուն զարգացման ու ինքնաբավության, կայուն ու արդյունավետ քաղաքական համակարգի կայացման և տեղեկատվական անվտանգության ապահովումը։

Անդրադառնալով նախանշված աշխատանքների արդյունավետ կազմակերպման հարցին՝ Հանրապետության նախագահը կարևորել է պետական բոլոր կառույցների կողմից իրենց գործառույթների պատշաճ իրականացումը Հայրենիքի անվտանգության ապահովման նպատակով։

«Ես՝ որպես պետության գլուխ և Արցախի Հանրապետության ինքնիշխանության, անկախության, տարածքային ամբողջականության և անվտանգության երաշխավոր, լրիվությամբ կատարում եմ իմ լիազորությունները և նույնը պահանջում եմ բոլոր մարմիններից ու պաշտոնատար անձանցից»,- ընդգծել է նախագահը:

Նախագահի ելույթն ամբողջությամբ՝ ստորև.

«Անվտանգության խորհրդի հարգելի՛ անդամներ,

Ինչպես գիտեք, սա Անվտանգության խորհրդի անդրանիկ նիստն է՝ Հանրապետության նախագահի պաշտոնն իմ կողմից ստանձնելուց հետո. մինչ այդ անց ենք կացրել Հայաստանի և Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստ:

Այսօրվա նիստի օրակարգում են Հանրապետության կենսագործունեությանը վերաբերող անվտանգային մի շարք կարևոր հարցեր: Նախքան օրակարգային հարցերի քննարկմանն անցնելը կուզեի մի քանի արձանագրում կատարել:

Նախ, հարկ է արձանագրել, որ անվտանգության ոլորտում մեր գլխավոր առաքելությունը, կրկնեմ՝ առաքելությունը, ոչ թե զուտ նպատակը, նեղ առումով՝ Արցախի Հանրապետության բնակչության, իսկ լայն առումով՝ հայ ժողովրդի պատշաճ անվտանգության երաշխավորումն է: Այսինքն, Արցախն իր նշանակալի դերակատարումն ու պատասխանատվությունն ունի հայ ժողովրդի անվտանգության ապահովման հարցում:

Մենք այդ առաքելությունը կարող ենք հավուր պատշաճի կատարել հետևողական, քրտնաջան ու խելամիտ աշխատանքով՝ միտված հայոց միասնական հայրենիքի ռազմավարական դիմադրողականության մակարդակի շարունակական բարձրացմանը: Դա հնարավոր է չորս մակարդակներում և չորս հիմնական ուղղություններում Մայր Հայաստանի ու աշխարհասփյուռ հայության հետ ներդաշնակ աշխատանքի միջոցով: Չորս մակարդակներն են՝ գլոբալ, տարածաշրջանային, հայկական և ներարցախյան, իսկ չորս հիմնական ուղղությունները՝ ռազմական, տնտեսական, քաղաքական ու տեղեկատվական: Պետք է մեկընդմիշտ հաշվի առնել, որ բոլոր այդ մակարդակները և ուղղությունները փոխազդում են միմյանց՝ իրենց ռազմավարական կշիռներին համապատասխան:

Առաջին. Գլոբալ մակարդակում խնդիր ունենք և՛ հնարավորինս կանխատեսելու և դիմակայելու գլոբալ մարտահրավերները, և՛ բոլոր ուղղություններով բարենպաստ պայմաններ ապահովելու մեր անվտանգության գլոբալ երաշխիքների համար: Անշուշտ, մեր դերակատարումը գլոբալ զարգացումներում աննշան է, սակայն սխալ կլինի նաև չարձանագրել մեր համեստ ներդրումը գլոբալ անվտանգության ապահովման գործում՝ որպես տարածաշրջանի կայունության ու խաղաղության հիմնական երաշխավորներից մեկը:

Երկրորդ. Տարածաշրջանային մակարդակում են մեր անվտանգության հիմնական ու անմիջական մարտահրավերները՝ հանձին ադրբեջանական պետության խիստ ագրեսիվ ու հայատյաց քաղաքականության: Եվ ադրբեջանական իրական սպառնալիքները վառ արտահայտվում են բոլոր ուղղություններում՝ շոշափելի ու երկարատև վտանգ դառնալով Արցախի բնակչության ֆիզիկական գոյության համար: Ուստի, մեր բոլոր ռազմական, տնտեսական, քաղաքական, տեղեկատվական և այլ ջանքերը պետք է ուղղված լինեն առաջնահերթորեն այդ վտանգների կայուն չեզոքացմանը: Իհարկե, տարածաշրջանային մի շարք այլ ռիսկեր ևս էականորեն ազդում են Արցախի անվտանգային միջավայրի և ռազմավարական դիմադրողականության աստիճանի վրա, որոնք երբեմն խթանիչ ազդեցություն են թողնում նաև ադրբեջանական սպառնալիքների դրսևորման ձևի և ուժգնության վրա:

Երրորդ. Հայկական մակարդակը ենթադրում է, որ Արցախը հայկական աշխարհի անտրոհելի մասնիկն է և Մայր Հայաստանի հետ գտնվում է նույն անվտանգային համակարգում: Ուստի, Հայաստանի Հանրապետությունում և նրա շուրջ տեղի ունեցող բազմապիսի զարգացումներ ուղիղ կերպով անդրադառնում են նաև Արցախի անվտանգային միջավայրի վրա և հակառակը:

Չորրորդ. Ներարցախյան մակարդակում մեր պատասխանատվության ու հնարավորությունների չափերը կտրուկ մեծանում են, իսկ անվտանգային ուղղությունները՝ ընդլայնվում: Քանի որ առաջին երեք մակարդակներում աշխատանքները, վերջիվերջո, մենք պետք է ծառայեցնենք ներարցախյան մակարդակի խնդիրների լուծմանը, այդ պատճառով արժե մի փոքր կենտրոնանալ այս մակարդակում տարբեր ուղղությունների անելիքների վրա:

Ռազմական ուղղությունը, բնականաբար, հիմնական անվտանգային ուղղությունն է, և մեր գործունեության մեջ պետք է առաջնորդվենք «Բոլորը և ամեն ինչը՝ առաջնահերթորեն բանակի համար, բանակը՝ բոլորի համար» սկզբունքով: Այդ տեսանկյունից հարկ է հետևողական ջանքեր գործադրենք թե՛ զինված ուժերի սպառազինությունների ավելացման ու արդիականացման, թե՛ կառավարման համակարգի բարելավման, թե՛ ռազմական ենթակառուցվածքների ամրացման, թե՛ զինծառայողների սոցիալական երաշխիքների ապահովման և մնացած բոլոր ուղղություններով: Ի թիվս հիմնական ճյուղերում արձանագրվող շարունակական հաջողությունների՝ մենք պետք է ավելի մեծ ինստիտուցիոնալ ուշադրություն դարձնենք նաև աշխարհազորի կարողությունների զորացման և տեղական ռազմարդյունաբերության զարգացման վրա: Այդ առումներով շոշափելի ձեռքբերումներ ունենք, սակայն անհրաժեշտությունը շատ ավելին է, քան կատարված աշխատանքները:

Տնտեսական ուղղությամբ մեր գլխավոր անելիքը տնտեսական կայուն զարգացման և ինքնաբավության ապահովումն է: Անվիճելի է, որ տնտեսության զարգացումն ու բնակչության բարեկեցության աստիճանի նշանակալի բարձրացումը դրական է անդրադառնալու անվտանգային համակարգի վրա: Կարևոր նպատակներից մեկն է հատկապես ռազմավարական նշանակության ապրանքների մասով ինքնաբավության կամ գոնե ճկունության բարձր աստիճանի ապահովումը, և այդ առումով կատարված աշխատանքների արդյունքները զգալի են, սակայն դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու:

Քաղաքական ուղղության գլխավոր նպատակը կայուն ու արդյունավետ քաղաքական համակարգի կայացումն է, որտեղ սահմանադրական կարգի հիման վրա պետական յուրաքանչյուր հաստատություն արդյունավետորեն կկատարի իր գործառույթները: Բոլոր մարմինները պարտավոր են այս կամ այն չափով ծառայել Հայրենիքի անվտանգության ապահովման կարևորագույն գործին: Ես, որպես պետության գլուխ և Արցախի Հանրապետության ինքնիշխանության, անկախության, տարածքային ամբողջականության և անվտանգության երաշխավոր, լրիվությամբ կատարում եմ իմ լիազորությունները և նույնը պահանջում եմ բոլոր մարմիններից ու պաշտոնատար անձանցից: Իհարկե, անվտանգային համակարգում ոլորտային մարմիններից գլխավոր դերը տրված է Պաշտպանության բանակին՝ որպես Արցախի Հանրապետության բնակչության ֆիզիկական անվտանգության հիմնական երաշխավոր: Իսկ Հանրապետության նախագահին կից ձևավորված Անվտանգության խորհուրդը, որպես խորհրդակցական մարմին, նպատակ ունի աջակցելու ազգային անվտանգության բնագավառում իմ լիազորությունների իրականացմանը:

Տեղեկատվական ուղղությունը, թերևս, ամենաքիչ սահմաններ ենթադրող ուղղությունն է, որը պետք է սպասարկի բոլոր բնագավառներին՝ միտված բարենպաստ տեղեկատվական-հոգեբանական միջավայրի ապահովմանը թե՛ ներսում և թե՛ արտաքին լսարաններում: Վերջին տարիներին այս ուղղությամբ մարտահրավերները կտրուկ մեծացել են՝ հաշվի առնելով համացանցի հասանելիության ու հասարակության խոցելիության աստիճանի ավելացումը: Ուստի, տեղեկատվական անվտանգությունը պետք է լինի մեր հետևողական ուշադրության կենտրոնում:

Անշուշտ, հատկապես ներարցախյան մակարդակում անվտանգությունը պայմանավորված է ոչ միայն նշված չորս ուղղություններով, այլ նաև, լայն առումով, ժողովրդագրությամբ, կրթությամբ, առողջապահությամբ և մի շարք այլ ոլորտներով, որոնք համատեղ կազմում են մեկ ամբողջական անվտանգության համակարգ: Հետևաբար, բոլոր ուղղություններով մենք պետք է գրագետ ու հետևողական աշխատանք տանենք՝ երաշխավորելու համար Արցախի Հանրապետության բնակչության տևական ու համապարփակ անվտանգությունը:

Հարգելի՛ ներկաներ,

Անդրադառնալով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանը, որպես անվտանգային հիմնական ռիսկերը պայմանավորող միջավայր, նշեմ, որ Արցախի Հանրապետությունը պատրաստ է հակամարտության խաղաղ կարգավորմանը: Այնուհանդերձ, մենք ունենք հստակ սկզբունքներ, որոնք ընկած են մեր քաղաքականության հիմքում: Մեկ առիթով ներկայացրել էի այդ սկզբունքները նախքան Հանրապետության նախագահի պաշտոնի ստանձնումը, այժմ կուզեի կրկնել դրանք՝ որոշակի լրացուցիչ հստակեցումներով:

  1. Արցախի Հանրապետության իշխանությունները պետք է լիիրավ ու լիարժեք հիմունքներով մասնակցեն հակամարտության խաղաղ և վերջնական կարգավորմանն ուղղված գործընթացի բոլոր փուլերին:
  2. Արցախի Հանրապետության ինքնիշխանությունը, անկախությունը, տարածքային ամբողջականությունը և անվտանգությունը որևէ պարագայում չեն կարող վտանգի տակ դրվել կամ սակարկության ենթարկվել:
  3. Առանց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման փաստի առաջնահերթ ճանաչման՝ հակամարտության կարգավորման որևէ տարբերակ չի կարող կողմերի միջև բովանդակային քննարկման առարկա դառնալ:
  4. Պետք է հստակ երաշխիքներով բացառվեն հակամարտության կարգավորման գործընթացում ուժի ու դրա սպառնալիքի կիրառման փորձերը, քանի որ հայ և ադրբեջանցի ժողովուրդներն արժանի են խաղաղության մեջ ապրելու. այլապես Արցախի Հանրապետությունը պատրաստ է անհամաչափ հակահարված տալու նախահարձակ Ադրբեջանին՝ ռազմական գործողությունները նաև տեղափոխելով նրա տարածք:
  5. Հակամարտության կարգավորման ցանկացած տարբերակում բացառվում են Արցախի Հանրապետության իշխանությունների կողմից միակողմանի զիջումներ կամ անհամաչափ ու անհամարժեք փոխզիջումներ:
  6. Հակամարտության կարգավորման և դրա հարակից գործընթացներում հայ փախստականներն ու ներքին տեղահանված անձինք պետք է իրավահավասար ներգրավվածություն ունենան ադրբեջանցի փախստականների ու ներքին տեղահանված անձանց հետ միասին, իսկ նրանց հիմնախնդիրները՝ միանման ու միաժամանակյա լուծումներ ստանան:
  7. Միջազգային հանրությունը (առաջնահերթորեն՝ ԵԱՀԿ-ն և համանախագահ երկրները) պետք է բացառեն Արցախի բնակիչների իրավունքների՝ հակամարտությամբ ու ԱՀ միջազգային կարգավիճակով պայմանավորված խախտումներն ու սահմանափակումները, ներառյալ՝ մարդու իրավունքներին առնչվող ու մարդասիրական միջազգային ծրագրերից փաստացի մեկուսացումը, որոնք Ադրբեջանը փորձում է կիրառել առնվազն որպես ճնշման միջոց՝ ի հեճուկս միջազգային իրավունքի հանրահայտ սկզբունքների:

Հարգելի՛ ներկաներ,

Անվտանգության խորհուրդը կոչված է քննարկելու նշված և մեր երկրի համար կարևոր այլ հիմնախնդիրներ ու գաղափարներ, մշակելու մոտեցումներ և առաջարկներ տալու Հանրապետության նախագահին: Ես կարևորում եմ այս խորհրդակցական մարմնի ու ձևաչափի գործառույթը՝ մոտեցումների հստակեցման ու աշխատանքի բաժանման առումներով: Ձեզնից յուրաքանչյուրից ակնկալում ու պահանջում եմ սրտացավ ու քրտնաջան աշխատանք ձեր առջև դրված խնդիրների կատարման հարցում՝ հանուն Արցախի բնակչության և ընդհանրապես հայ ժողովրդի անվտանգ ու խաղաղ հարատևման»: