ՀՀ և Վրաստանի ԱԳ նախարարները անդրադարձել են երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերի
Քաղաքականություն
08.12.2017 | 12:54Վիեննայում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհդրի 24-րդ նիստին մասնակցող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Վրաստանի փոխվարչապետ, արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեի հետ:
Նախարարներն անդրադարձան երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերի լայն շրջանակի, մտքեր փոխանակեցին երկու երկրների ղեկավարների միջև ձեռքբերված համաձայնությունների կատարման ընթացքի շուրջ:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին բարձր մակարդակի փոխայցելությունների նախապատրաստական աշխատանքները։