Տիգրան Ավինյանը ելույթ է ունեցել «EITI»-ի երկրորդ ազգային զեկույցին նվիրված համաժողովին

Լուրեր

29.09.2026 | 21:32
ՀՀ ՊՆ-ում Արման Սարգսյանն ընդունել է ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության ներկայացուցիչներին
29.09.2026 | 21:19
ՀՌՀ-ն կուսումնասիրի սեպտեմբերի 27-ին Թաթա Սիմոնյանի համերգի հեռարձակման հանգամանքները. հայտարարություն
29.09.2026 | 21:05
Աբովյանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Հովհաննես Աբրահամյանը
29.09.2026 | 20:47
Ադրբեջանն ու Բելառուսը ժամանակակից ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների հարցեր են քննարկել
29.09.2026 | 20:35
Նեթանյահուի գաղտնի այցը ԱՄԷ․ ինչ է հայտնի
29.09.2026 | 20:24
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
29.09.2026 | 20:11
Ֆրանսիայում պետական ծառայողների գործադուլ ու աշակերտների բողոքի ակցիաներ են
29.09.2026 | 20:00
Փաշինյանն ասում է՝ ՌԴ-ն ուզել է իշխանություն զավթել ՀՀ-ում, ու դեռ Պուտինի՞ն պիտի հանդիպի Մոսկվայում․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 19:52
Եվրահանձնաժողովի պատվիրակությունը Նախիջևան է այցելել․ Բաքուն կրկին «Զանգեզուրի միջանցքից» է խոսել
29.09.2026 | 19:43
Սարգիս Հայոցյանն ազատվել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի պաշտոնից
29.09.2026 | 19:28
ՀՀ փոխվարչապետն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկկողմ օրակարգի առանցքային ուղղությունները
29.09.2026 | 19:13
Ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանա. ՆԳՆ
29.09.2026 | 19:00
ՌԴ-ն միջամտել է ՀՀ ընտրություններին, սանկցիաներ կիրառել՝ աջակցելով պրոռուսական ընդդիմությանը. ԵԽԽՎ զեկույցն է փաստում․ Վոլոդյա Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 18:45
Ահազանգ՝ Երևանում ФСБ-ի գործողությունների մասին․ ընդդիմադիր ռուսներին հետապնդո՞ւմ են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 18:32
ՄԻՊ-ը «Երևան-Կենտրոն» ՔԿՀ է այցելել․ Ռոբերտ Քոչարյանի և Գագիկ Խաչատրյանի հարցերից մի քանիսը լուծվել են
Բոլորը

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը բացման խոսքով է հանդես եկել Հայաստանի Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (EITI) երկրորդ ազգային զեկույցի ներկայացմանը նվիրված առցանց համաժողովին: Նա իր խոսքում, մասնավորապես, ասել է.

«Հարգելի՛ գործընկերներ,

Ողջունում եմ բոլորիդ Հայաստանի Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության ազգային երկրորդ զեկույցին նվիրված այս առցանց համաժողովին։ Զեկույցն ընդգրկում է   Հայաստանի   մետաղական հանքարդյունաբերության 2018 թվականի ամբողջական պատկերը՝ իր բովանդակային և թվային մասերով։ Այն բազմաշահառու խմբի, «Ernst & Young» աուդիտորական ընկերության, հաշվետու պետական մարմինների և արդյունահանող ընկերությունների համատեղ աշխատանքի արդյունքն է։

Հայաստանի կառավարությունը գտնում է, որ  «EITI»-ի պահանջների կիրարկումը մեր երկրում խթանում է պետական կառավարման թափանցիկությունը, քաղաքացիական հասարակության ներգրավածությունը և կոռուպցիայի դեմ պայքարը: Այսինքն, այն հանդիսանում է  Բաց կառավարման սկզբունքների տարածման և բնական ռեսուրսների արդյունավետ կառավարման կարևոր միջոց։

Մեր երկրում «EITI»-ի պահանջների ներդրման ամբողջ ընթացքը մշտապես ուղեկցվել է «EITI»-ի Խորհրդի, միջազգային քարտուղարության և  անդամ երկրների աջակցությամբ։ Նշանակալի է նաև միջազգային կառույցների դերը այս գործընթացում։ Համաշխարհային բանկի ֆինանսական աջակցությամբ է իրականացվել Հայաստանի «EITI»-ի աշխատանքային ծրագրով սահմանված միջոցառումների կարևոր մասը, այդ թվում այժմ ներկայացվող զեկույցի պատրաստումը։ Իսկ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության օժանդակությամբ իրականացվում են քաղաքացիական հասարակության կարողությունների հզորացման ծրագրեր։ Շնորհակալ եմ մեր բոլոր միջազգային գործընկերներին այս կարևոր համագործակցության համար։

Հայաստանի Բազմաշահառու խմբի հարթակը հնարավորություն է տվել բոլոր շահագրգիռ կողմերին առաջ քաշել իրենց հուզող կարևոր հարցերը և կայացնել համաձայնեցված  որոշումներ:

Հիշատակման են արժանի հանքարդյունաբերող ընկերությունների իրական սեփականատերերի ռեգիստրի ստեղծման աշխատանքները։ Մոտ ապագայում այդ ռեգիստրը հիմք կհանդիսանա այլ ոլորտների ընկերությունների  իրական սեփականատերերի բացահայտումը ևս ապահովելու համար։

Բոլորովին վերջերս «EITI»-ի միջազգային խորհուրդը Հայաստանին շնորհեց երկրի առաջխաղացումը բնորոշող ամենաբարձր՝ «բավարարող առաջընթացի» գնահատականը, իսկ նախաձեռնության պաշտոնական կայքում Հայաստանը բնութագրվեց որպես «արագ թափով դեպի ավելի մեծ թափանցիկության» ընթացող  երկիր։

Հետևաբար, միանշանակ է, որ Հայաստանի  կառավարությունը և Բազմաշահառու խումբը շարունակելու են իրենց ջանքերը՝ ապահովելու համար «EITI»-ի այս բարձր  արդյունքները և զարգացնելու դրանք՝ ներդնելով տեղեկատվության կանոնավոր բացահայտումների կայուն մեխանիզմներ և ընդլայնելով նախաձեռնության ազդեցության շրջանակները»։