Կամ ԿԳՍՄ նախարարը մոլորեցնում է բոլորիս, կամ դպրոցի տնօրենները զբաղված են ինքնագործունեությամբ. ԼՀԿ-ն՝ աշակերտներին դիմակներով ու ալկոգելով ապահովելու մասին

Լուրեր

01.07.2026 | 02:54
ԱԱ-2026. Ֆրանսիան խնդիրներ չունեցավ, Մբապեի դուբլը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 23:28
«Ուիմբլդոն»․ Կարեն Խաչանովը մեկնարկել է հաղթանակով
30.06.2026 | 23:16
Հայկ Խլոյանը հաղթել է օլիմպիական չեմպիոն Մուսա Եվլոևին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 22:58
ԱԱ-2026. Հոլանդի գոլը Նորվեգիային դուրս բերեց 1/8 եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 22:50
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.06.2026 | 22:34
Ուկրաինայում ռուսական ավիահարվածից ադրբեջանցի ուսանողուհի է մահացել. պատերազմից ի վեր ավելի քան 130 ադրբեջանցի է զոհվել
30.06.2026 | 22:20
Էրդողանն արձագանքել է Իսրայելի կառավարության՝ Հայոց ցեղասպանության ճանաչման որոշմանը
30.06.2026 | 22:04
Եվրոպայում շոգի նոր ալիք է սպասվում
30.06.2026 | 21:50
ԱՄՆ Գերագույն դատարանը մերժել է ծննդյան իրավունքով քաղաքացիության տրամադրումը սահմանափակելու՝ Թրամփի առաջարկը
30.06.2026 | 21:37
Ինչու Ալեն Սիմոնյանը չէր մասնակցում ՔՊ վարչության նիստին
30.06.2026 | 21:28
Հրդեհ Արմավիրի ավտոտնակներից մեկում. այրվել է Chevrolet մակնիշի ավտոմեքենա
30.06.2026 | 21:15
Գիտակցության և հիշողության խանգարումներ․ ինչու է կալանավորը 50 օր հացադուլի մեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 21:08
Բաքվի դատարանում հայ գերիները հայտարարել են, որ իրենց մեղավոր չեն ճանաչում. փաստաբանները խնդրել են արդարացնել
30.06.2026 | 21:00
Ուրսուլա Ֆոն դեր Լայենի այցի ժամանակ կարևոր հարցեր կքննարկվեն․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 20:44
Խաղաղաշինության հանձնաժողովը կարևոր կամուրջ է. Պարույր Հովհաննիսյանը մասնակցել է ՄԱԿ նստաշրջանին
Բոլորը

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է.

«Կամ ԿԳՍՄ նախարարը մոլորեցնում է բոլորիս, կամ դպրոցի տնօրենները զբաղված են ինքնագործունեությամբ։

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանից պահանջել էի պարզաբանում այն մասին, թե ինչ միջոցներով է ֆինանսավորվելու դպրոցներում սանիտարահիգիենիկ պարագաների ձեռքբերումը առկա ուսուցման մեկնարկից հետո։

Նախարարից ստացել եմ հետևալ պատասխանը․ «Ինչ վերաբերում է սանիտարահիգիենիկ միջոցների ձեռքբերման համար ֆինանսական միջոցներին, ապա հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2019-2020 ուսումնական տարում, մարտի 16-ից իրականացվել է հեռավար ուսուցում և դպրոցներում առկա են պահուստային միջոցներ՝ սանիտարահիգիենիկ պարագաների նախնական ձեռքբերումը կիրականացվի այդ միջոցներով, իսկ այն դպրոցները, որոնց տնտեսված միջոցները բավարար չեն լինի՝ կտրամադրվի լրացուցիչ աջակցություն։ Հետագայում վերոնշյալ գործընթացը կիրականացվի պետական միջոցներով»։

Այս պարագայում անհասկանալի է դառնում, թե ինչու են դպրոցներում ծնողներից գումար հավաքում այդ պարագաների համար։ Տեղեկությունները ստացվում են տարբեր դպրոցներից և քանի որ ախուվախի նախկին մթնոլորտը դպրոցներում չի վերացել և հակառակը՝ սաստկացել է, ուսուցիչները և ծնողները վախենում են այս մասին բարձրաձայն խոսել։ Կարծում եմ ԿԳՄՍ-ն և Երևանի քաղաքապետարանը պետք է ծնողներին ձերբազատեն դրամահավաքի հոգսից և ստուգեն՝ արդյոք դպրոցների պահուստային միջոցները բավարար են այդ պարագաները անհրաժեշտ քանակով ձեռքբերելու համար։ Ի՞նչն է խնդիրը, որ դպրոցները որոշել են գումար հավաքագրել ծնողներից»։