Ջուլֆալակյանի տարաձայնությունը հիմնականում ԿԳՄՍ փոխնախարարի հետ էր, որը համակարգում է սպորտը. Հովսեփյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.09.2026 | 12:00
Մեքենայի ընտրությունից մինչև վարկավորում․ Ամերիաբանկը՝ Armenian Auto Show-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.09.2026 | 11:33
ԱՄՆ դեսպանության հանրային դիվանագիտության գրասենյակը նոր ղեկավար ունի
26.09.2026 | 11:18
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը կխաղա առաջատարի հետ
26.09.2026 | 11:04
«Արհեստական բանականությունը կարող է մեկ միլիարդ մարդու մահվան պատճառ դառնալ»․ Բիլ Գեյթսը՝ ԱԲ-ի աղետալի հետևանքների մասին
26.09.2026 | 10:35
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 26-ի դրությամբ
26.09.2026 | 10:10
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
25.09.2026 | 23:40
Եղիշե Մելիքյանը՝ Լատվիայի հավաքականի նկատմամբ հաղթանակի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.09.2026 | 23:30
Դավիթ Թադևոսյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են տեխնոլոգիական համագործակցության զարգացման հնարավորությունները
25.09.2026 | 23:17
Հայաստանը` բարձր մակարդակի քաղաքական հռչակագրի նախաձեռնող երկիր. Ավանեսյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ում
25.09.2026 | 23:09
Քննարկվել են հայկական բարձր տեխնոլոգիական արտադրանքի՝ եվրոպական շուկա արտահանման հնարավորությունները
25.09.2026 | 22:55
Ինչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
25.09.2026 | 22:37
Միրզոյանը և Անգոլայի իր գործընկերը համաձայնագիր են ստորագրել
25.09.2026 | 22:24
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.09.2026 | 22:09
Վաղարշյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
25.09.2026 | 21:54
Հայաստանի հավաքականը հաղթանակով մեկնարկեց Ազգերի լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Արսեն Ջուլֆալակյանի քայլն ինձ համար անակնկալ էր, գիտեի, որ իր համար ոչ կոմֆորտ վիճակ է ստեղծվել, բայց որ այսպիսի հանգուցալուծում կտրվի, չէի սպասում»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովի անդամ Սոֆյա Հովսեփյանը՝ անդրադառնալով Արսեն Ջուլֆալակյանի՝ պատգամավորական մանդատը վայր դնելու մասին որոշմանը:

Հիշեցնենք՝ երեկ հունահռոմեական ոճի ըմբիշ, աշխարհի չեմպիոն, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել՝ տեղեկացնելով պատգամավորական մանդատը վայր դնելու որոշման մասին և նշել, որ իր այդ քայլի պատճառը ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ ունեցած սկզբունքային անհամաձայնություններն են՝ նրա ենթակայության տակ գտնվող ոլորտների կառավարման մոտեցումների վերաբերյալ:

Սոֆյա Հովսեփյանի խոսքով՝ ԱԺ գիտության, կրթության և մշակույթի հարցերի հանձնաժողովը մի շարք տարաձայնություններ է ունեցել ԿԳՄՍ նախարարության հետ:

«Պարոն Ջուլֆալակյանը հիմնականում տարաձայնություններ է ունեցել ԿԳՄՍ փոխնախարար Գրիշա Թամրազյանի հետ, ով սպորտն է համակարգում: Այս խնդիրը բավականին երկար ժամանակ առկա է, միգուցե հաղորդակցումը պատշաճ մակարդակով չի եղել: ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի և Արսեն Ջուլֆալակյանի միջև ակնհայտ խնդիր չի դրսևորվել հանձնաժողովի նիստերում քննարկումների ժամանակ»,- նշեց պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում: