Գյումրիի ավագանին նախկին ռադիոգործարանի շենքը կրկին հատկացրեց Վարդան Սրմաքեշի ընկերությանը․ արհեստագործական համալիր է կառուցվելու

Լուրեր

12.10.2026 | 16:19
Ադրբեջանում 37 մարդ է ձերբակալվել դպրոցներում հիջաբի արգելքի դեմ բողոքի ցույցերի հետ կապված
12.10.2026 | 16:10
ՆԱՏՕ-ի բարձրագույն հրամանատարը կզգուշացնի Ռուսաստանին դաշինքի՝ հակահարված հասցնելու կարողության վերաբերյալ
12.10.2026 | 16:02
Նարեկ Կարապետյանն Իրանի դեսպանի հետ քննարկել է ԹՐԻՓՓ-ն ու Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը
12.10.2026 | 15:57
Գևորգ Թորոսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ
12.10.2026 | 15:51
Հավուց թառ վանական համալիրը կվերականգնվի բարերար Դավիթ Տոնոյանի միջոցներով․ հուշագիր է ստորագրվել
12.10.2026 | 15:49
Կառավարությունը նախատեսում է ստեղծել բռնագանձված ակտիվների կառավարման միասնական համակարգ
12.10.2026 | 15:44
Մինչև նախաքննական փուլը չավարտվի, չարժի սրա մեջ մտնել․ Սասուն Միքայելյանը՝ Շաքիի դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 15:36
Ադրբեջանի դպրոցներում զանգվածային բողոքի ցույցեր են անցկացվել․ հաղորդվում է սոցցանցերի խափանումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 15:35
Երևանի աղբահանության հիմնարկի նախկին պաշտոնյան մեղադրվում է 14,5 մլն դրամի վնաս պատճառելու մեջ
12.10.2026 | 15:28
Խորհրդային հետախույզի թոռը հաղթել է Ֆրանսիայում սոցիալ-դեմոկրատների նախնական ընտրություններում
12.10.2026 | 15:18
«Եթե ընդամենը 5000 ընտանիք է բնակարան ձեռք բերել, ո՞ւր է ծախսվել 250 մլն դոլարը»․ Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 15:13
«Էկոլոգիական աղետի մեկնարկ»․ քաղհասարակությունը դատապարտում է Ամուլսարի շահագործումը
12.10.2026 | 15:10
Ադրբեջանցու կրակոցից վիրավորված կինն ու երեխաները՝ տուժողներ // Երբ կքննարկվի TRIPP-ն ԱԺ-ում․ ԼՈՒՐԵՐ
12.10.2026 | 15:01
ԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի հետ կապված շուրջ 1600 ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ պատժամիջոցներ
12.10.2026 | 14:52
Մարդկանց շփոթեցնելով ուղղորդել եք ձեր «կանտորա» ու փող աշխատել․ Վարդանյանը՝ Ենգոյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գյումրիի ավագանին այսօր տեղի ունեցած նիստում որոշեց շվեյցարահայ գործարար  Վարդան Սրմաքեշի «Ֆրանկ Մյուլլեր» ընկերությանն անհատույց օգտագործման իրավունքով անշարժ գույք տրամադրել։ Խոսքը քաղաքի Գործարանային փողոցի N 2/6 հասցեի շենքի կամ նախկին Ռադիոգործարանի շենքի մասին է, որը գտնվում է վթարային վիճակում, իսկ վերականգնման համար համայնքը բավարար միջոցներ և հնարավորություն չունի:

Նշենք, որ դեռ 2018 թվականին էր Գյումրիի ավագանին շենքը տրամադրել «Ֆրանկ Մյուլլեր» ընկերությանը՝ արհեստագործական կենտրոն հիմնելու համար, սակայն ներդրումներն ուշացնելու պատճառով ավագանին նախորդ որոշումն ուժը կորցրած էր ճանաչել և շենքը տրամադրել «Հայաստան» համահայկական հիմնադրամին։

Հիշեցնենք, որ ավագանին դեռ 2019-ի հունիսի 20-ի արտահերթ նիստում որոշել էր քաղաքի Բուլվարային թաղամասի Գործարանային փողոցի 2/4 հասցեում գտնվող նախկին ռադիոգործարանի հանրակացարանի երկու շենքերն անհատույց տրամադրել «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ «Մեր Գյումրի» սոցիալական բնակարանաշինական ծրագրի համար: Սակայն շենքերի վթարայնության պատճառով ծրագրի մեկնարկը հետաձգվեց։ «Մեր Գյումրի» ծրագրի իրականացման համար ավագանին նոր տարածք հատկացրեց Մուշ-2 թաղամասում։

Այս ամենից հետո «Ֆրանկ Մյուլլեր» ընկերությունը կրկին դիմել է Գյումրու քաղաքապետարանին՝ շենքն իրենց տրամադրելու և նախորդ ծրագրի պես արհեստագործական կենտրոն ստեղծելու համար։

««Ֆրանկ Մյուլլերն» իր ծրագրերն է ներկայացրել՝ Գյումրիում իրականացնելու համար, ծրագրերից մեկն էլ նույն Գործարանային փողոցի նախկին ռադիոգործարանի շենքի վերականգման հարցն է։ Ծրագիր է ներկայացրել, որ այնտեղ ստեղծվի իր բոլոր ենթակառուցվածքներով բազմապրոֆիլ արհեստագործական համալիր, նաև ցանկություն կա հարակից տարածքում հետագայում բնակելի շինարարական աշխատանքներ կատարել»,- ասաց Գյումրու գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը։

Քաղաքապետ Սամվել Բալասանյանն էլ նշեց, որ ուզում են երկու շենքն էլ վերցնել, նաև հետագայում սոցիալական բնակարաններ կառուցել։ Ամեն շենքի համար մոտ 2 մլն դոլարի ներդրում են անելու և, ընդհանրապես, բավական հետաքրքիր ծրագիր է ներկայացրել ընկերությունը։

Ավագանու անդամ Լևոն Բարսեղյանի դիտարկմանը՝ կա՞ հստակ ժամանակացույց աշխատանքների իրականացման հետ կապված, Հենրիկ Գասպարյանն արձագանքեց, որ նախագծային աշխատանքները սկսվել են, էսքիզները կան։ Շենքը հատկացնելուց հետո էլ ժամանակացույցը կհստակեցվի և կկազմվի պայմանագիր։

Էմմա Չոբանյան