Հայկական «Արարատ»-ը ՌԴ-ում վաճառքի հետ կապված խնդիրների է բախվել․ պատճառը հունիսին ուժի մեջ մտած օրենքն է

Լուրեր

04.08.2026 | 21:17
Պուտինը ստորագրել է քաղաքական էմիգրանտների իրավունքները սահմանափակող օրենքը
04.08.2026 | 21:03
Հայաստանը՝ ԵՄ ապօրինի միգրանտների ընդունող երկրների ցանկո՞ւմ․ ինչ է հայտնի այս պահին
04.08.2026 | 20:51
Փաշինյանը կատարում է ունեզրկման խոստումը․ Ծառուկյանի բիզնեսները կա՛մ փակ են, կա՛մ պետականացված․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 20:43
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Վայոց ձորի մարզերում
04.08.2026 | 20:30
Ղազախստանի ՆԳՆ-ն առաջարկել է մուտքի վճար սահմանել օտարերկրացիների համար
04.08.2026 | 20:20
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը երկարացվել է 1 ամսով
04.08.2026 | 20:09
Լոնդոնում 155 տարվա ընթացքում առաջին անգամ մեկ ամսվա ընթացքում տեղումներ չեն գրանցվել
04.08.2026 | 19:57
ԱՄՆ-ը սպառել է իր հեռահար հրթիռների պաշարներն Իրանի հետ պատերազմում․ Reuters
04.08.2026 | 19:43
Հայաստանում «վերադարձի հանգույց» ստեղծելու հարց ԵՄ նախարարների տեսակոնֆերանսում չի քննարկվել. ԵՄ աղբյուր
04.08.2026 | 19:35
Թուրքիան «խորը մտահոգություն» է հայտնել Սև ծովում երկու քաղաքացիական նավերի վրա ԱԹՍ-ների հարվածների համար
04.08.2026 | 19:23
Սլովենիան շարունակում է մնալ ԵՄ-ի և ՀՀ-ի միջև սերտ գործընկերության անսասան կողմնակիցը. Յանեզ Յանշան՝ Փաշինյանին
04.08.2026 | 19:10
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել ՌԴ ցամաքային զորքերի և Ռուսաստանի ՊՆ հրթիռահրետանային գլխավոր վարչության նկատմամբ
04.08.2026 | 18:58
Ես սկսել եմ Լևոն Քոչարյանի ազնվությանը հավատալ․ Վիլեն Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 18:46
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Ցելյեի» դեմ խաղում
04.08.2026 | 18:41
ՉԺՀ Պետական խորհրդի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Բոլորը

Ռուսական խանութները սկսել են հրաժարվել ներկրված ալկոհոլի մատակարարներից նոր արտադրանքի մի մասն ընդունել՝ 2020 թվականի հունիսի 26-ին ուժի մեջ մտած «ՌԴ-ում խաղողագործության և գինեգործության մասին» նոր օրենքի պատճառով։ Այս մասին գրում է ՌԲԿ-ն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ խնդիրը նոր օրենքի դրույթներից մեկն է, որը պահանջում է պիտակի վրա նշել խաղողի ծագման վայրն ու բերքի տարին։ Սակայն, շուկայի մասնակիցների խոսքով, կոնյակի և բազմաթիվ գինիների արտադրության տեխնոլոգիան ոչ միշտ է թույլ տալիս կատարել այս պահանջը։

Ալկոհոլի խոշորագույն մատակարարներից Simple խմբում հաստատել են խնդրի առկայությունը։ Նշում են, որ մակնշման պարագայում օրենքը հաշվի չի առնում արտադրության գործընթացում տարբերությունները, իսկ առևտրային կետերը, օրենքին հետևելու և հնարավոր տուգանքներից խուսափելու համար, ստիպված են պահանջել, որպեսզի արտադրանքի մակնշման մեջ ամեն ինչ համապատասխանի օրենսդրությանը։

Պիտակի նոր ձևի հետ կապված խնդիրներն առնչվում են կոնյակին, ինչպես նաև շամպայնի և գինու մի քանի տեսակների։

«Հիմնական դժվարությունները կապված են գինիների հետ, բայց կոնյակը նույնպես բացառություն չի կազմել»,- խոստովանել է Simple-ի գլխավոր տնօրեն Մաքսիմ Կաշիրինը։

Հրապարակման համաձայն՝ ռուսական նոր օրենքի ոչ միանշանակ մեկաբանության հետ կապված հարցն օգոստոսի վերջին բարձրացվել է Եվրասիակակն միության անդամ պետությունների պետական մարմինների ղեկավարների խորհրդակցության ժամանակ։ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտնել է հայկական ալկոհոլային արտադրանքի խնդիրների մասին։ ՌԲԿ-ին հասանելի նյութերի համաձայն՝ նոր օրենքի դրույթների մի մասը խոչընդոտ է դարձել հայկական արտադրանքը ռուսական շուկա արտահանելու համար։

Ըստ Մհեր Գրիգորյանի՝ արտադրանքի մատակարարումների մերժման բախվել են գինի և կոնյակ արտադրող մի շարք ընկերություններ, այդ թվում՝ «Արարատ» կոնյակն արտադրող Երևանի կոնյակի գործարանը։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունից հայտնել են, որ «վերլուծում են այդ հարցով ստեղծված իրադրությունը»։