Արտերկրում ադրբեջանցի քաղաքական գործիչներն ու լրագրողները Ֆրանսիայում ընդդիմության առաջին համագումարն են անցկացրել

Լուրեր

25.11.2026 | 19:36
Ոստիկանության նվիրած բնակարանը կմնա Օսիպյանին․ դատարանը մերժել է Դատախազության պահանջը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 19:28
Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում սաստիկ բուք է
25.11.2026 | 19:14
ԱԱԾ-ի անունից Telegram-ով խարդախության փորձեր են իրականացվում․ Կիբեռոստիկանությունը զգուշացնում է
25.11.2026 | 19:00
TRIPP-ի հետ կապված քաղաքական հարցերը դեռևս չեն լուծվել, վաղ է խոսել դրա գործարկման մասին․ Ալեքսանդր Իսկանդարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 18:52
SOCAR-ի ձեռնարկությունը սկսել է Իսրայելում գազային նախագծի հորատման աշխատանքները
25.11.2026 | 18:43
Դադարեցվել է Կորեայի ձորի ճանապարհով երթևեկությունը
25.11.2026 | 18:27
Եվրոպան կմիանա Ուկրաինայի հարցով ՌԴ-ի հետ բանակցություններին․ ԵՀ ղեկավար
25.11.2026 | 18:19
«Նյուրնբերգում» դժգոհ են Ստյոպա Մկրտչյանի խաղից․ Bild
25.11.2026 | 18:14
Բանակում ինքնասպանությունների դեմ պայքարի առաջարկները ներկայացնելու եռամսյա ժամկետը լրացել է․ Պապիկյանի գլխավորությամբ նիստ է անցկացվել
25.11.2026 | 18:10
Դավիթ Տոնոյանին նոր մեղադրանք է առաջադրվել // Փաշինյանի Մոսկվա այցը նախապատրաստվում է․ ԼՈՒՐԵՐ
25.11.2026 | 18:01
Կրեմլն արձագանքել է Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թվի վերաբերյալ լուրերին
25.11.2026 | 17:49
Աննա Վարդապետյանն Իրանի դեսպանի հետ քննարկել է երկու երկրների իրավապահ մարմինների համագործակցությունը
25.11.2026 | 17:38
Լիբիայում հայտնել են Ուկրաինայի հարձակումից հետո երկու զինծառայողների զոհվելու մասին
25.11.2026 | 17:27
Ֆրանսիական գործակալության հետ քննարկվել են Վեդու ջրամբարի աշխատանքներն ու Սյունիքում ջրային ծրագրի մեկնարկը
25.11.2026 | 17:23
Ռահիմ Սթերլինգը 12 ամսվա պայմանական ազատազրկման է դատապարտվել
Բոլորը

Ադրբեջանցի ընդդիմադիր գործիչներն ու արտերկրում բնակվող լրագրողները Ստրասբուրգում համաեվրոպական համագումար են անցկացրել՝ կոչ անելով մեծացնել միջազգային ուշադրությունն Ադրբեջանում քաղաքական հալածանքների նկատմամբ և պահանջելով ազատ արձակել իշխանությունների կողմից ձերբակալված լրագրողներին, քաղաքական գործիչներին ու ակտիվիստներին։ Ադրբեջանցի քաղաքական վտարանդիների և արտերկրում գործող լրատվամիջոցների ներկայացուցիչների առաջին համաեվրոպական համագումարը տեղի է ունեցել սեպտեմբերի 26-ին Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում, գրում է OC Media-ն։

Մասնակիցներն ընդունել են բանաձև՝ ուղղված Եվրամիությանը, Եվրոպայի խորհրդին, ԵԱՀԿ-ին, ժողովրդավարական կառավարություններին, միջազգային ֆինանսական հաստատություններին, ներդրողներին և ԶԼՄ-ներին, որում Ադրբեջանի իշխանություններին մեղադրել են քաղաքական իրավունքներն ու ազատությունները համակարգված կերպով սահմանափակելու մեջ և կոչ են արել միջազգային հանրությանը առավել ակտիվորեն արձագանքել երկրում տեղի ունեցող զարգացումներին։

Արևմուտքին ուղղված բանաձևում Կոնգրեսը նշել է, որ Ադրբեջանում քաղաքական իրավունքներն ու ազատությունները «փաստացի վերացվել են»՝ պահպանվելով միայն ձևականորեն՝ օրենսդրության և երկրի ստանձնած միջազգային պարտավորությունների մակարդակով։

Ներկաներից Asimkom-ի խորհրդի անդամ և «Azadliq» թերթի գլխավոր խմբագիր Ռահիմ Հաջիևը OC Media-ին ասել է, որ համագումարի մասշտաբներն աննախադեպ էին:

«Ադրբեջանում ավտորիտար ռեժիմն այժմ թեւակոխել է բռնապետության փուլ. Ադրբեջանին շատ մտահոգիչ ապագա է սպասվում. Երկիրը վերածվում է Հյուսիսային Կորեայի։ Ադրբեջանում պետական ​​իշխանությունը փոխարինվել է ընտանեկան կառավարմամբ։ Լուրջ ջանքեր են գործադրվում երկրում տոտալիտար ռեժիմ հաստատելու համար։ Մենք ցանկանում ենք ընդլայնել մեր գործունեությունը, որպեսզի ազդենք Ադրբեջանի զարգացումների վրա։ Մենք ցանկանում ենք, որ երկրից դուրս ապրող ադրբեջանցիները հնարավորինս մեծ ուշադրություն դարձնեն Ադրբեջանում տեղի ունեցող զարգացումներին»,- ասել է նա։

Բանաձևում նշվում է, որ ընդդիմադիր կուսակցությունները զրկվել են բնականոն գործունեություն ծավալելու, հանրային միջոցառումներ անցկացնելու, ազատ ընտրություններին մասնակցելու և իրենց դիրքորոշումները հանրությանը ներկայացնելու հնարավորությունից։

Փաստաթղթում նաև նշվում է, որ անկախ քաղաքացիական հասարակության կազմակերպությունները կազմաքանդվել են կամ ստիպված են եղել լքել երկիրը, մինչդեռ անկախ լրատվամիջոցները ենթարկվում են ճնշումների, ինչի հետևանքով բազմաթիվ լրատվամիջոցներ և լրագրողներ ստիպված են եղել իրենց գործունեությունը շարունակել արտերկրում։

Համաժողովի մասնակիցները գնահատել են, որ Ադրբեջանում քաղբանտարկյալների թիվը գերազանցում է 350-ը։ Նրանք նշել են, որ այդ խմբի մեջ են մտնում ընդդիմադիր գործիչներ, լրագրողներ, իրավապաշտպաններ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, գիտնականներ, կրոնական գործիչներ և շարքային քաղաքացիներ, որոնք հետապնդման են ենթարկվել սոցիալական ցանցերում իրենց հրապարակումների և մեկնաբանությունների պատճառով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի