Եմենի խորհրդարանը հավանություն է տվել համընդհանուր զորահավաքին՝ հութիների դեմ պայքարելու համար

Լուրեր

20.10.2026 | 10:24
Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Չեխիա
20.10.2026 | 10:16
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 20-ի դրությամբ
20.10.2026 | 10:02
Ռոնալդուն 30 օրով հեռացվել է Պորտուգալիայի հավաքականից
20.10.2026 | 09:50
Հրահանգում եմ և հրամայում եմ` ժողովրդավարության կանոններից չշեղվեք, կոշտ արձագանք է լինելու. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 09:35
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
19.10.2026 | 23:33
Հայտնաբերվել է 431 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
19.10.2026 | 23:19
Կարատեիստ Յուրա Զալյանը` Մ21 տարեկանների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
19.10.2026 | 23:04
Փաշինյանը ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին կոչ է արել ապօրինի ճնշումների մասին անձամբ իրեն հայտնել
19.10.2026 | 22:50
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 2 սմ-ով․ նախորդ տարվա նույն օրվա համեմատ 22 սմ-ով բարձր է
19.10.2026 | 22:35
Ռոբերտ Աբիսողոմոնյանը կարևորել է կենսաբազմազանության պահպանության և պարենային անվտանգության ոլորտներում միջազգային համագործակցությունը
19.10.2026 | 22:17
Բաքուն Թուրքիայում բնակվող 7 անձի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել և հեռակա կալանավորել իշխանության բռնի զավթման կոչերի համար
19.10.2026 | 22:00
Հայաստանի պատմամշակութային արգելոց-թանգարանները հոկտեմբերի 19-30-ը կաշխատեն ամեն օր
19.10.2026 | 21:48
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.10.2026 | 21:33
Ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների ու մինչև 23 տարեկանների առաջնության լավագույն մարզիկ է ճանաչվել Նարեկ Գրիգորյանը
19.10.2026 | 21:25
ՌԴ-ն ու Իրանը ապատեղեկատվություն են տարածում․ Ալբանիայի վարչապետը ցուցարարներին զգուշացրել է «կարմիր գծի» մասին
Բոլորը

Եմենի խորհրդարանը հավանություն է տվել Նախագահական կառավարման խորհրդի ղեկավար Ռաշադ ալ-Ալիմիի առաջարկին հութիների դեմ պայքարի համար համընդհանուր զորահավաք հայտարարելու վերաբերյալ։ Այս մասին հայտնել է SABA պետական գործակալությունը, գրում է Meduza-ն։

Խորհրդարանի որոշման մեջ նշվում է, որ զորահավաքն անհրաժեշտ է քաղաքացիների պաշտպանության, հանրապետական կարգի և սահմանադրական կարգի, ինչպես նաև Եմենի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պահպանման համար։ Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվանից և կգործի այնքան ժամանակ, քանի դեռ չեն վերացվել դրա ընդունման պատճառները։

Անցած շաբաթվա վերջին ալ-Ալիմին կոչով դիմել էր քաղաքացիներին՝ հորդորելով «ցանկացած հնարավոր ներդրում ունենալ» հութիների դեմ պայքարում և խոստացել համաներում «Անսար Ալլահ» շարժման այն անդամներին, որոնք սեպտեմբերի 26-ից կանցնեն կառավարական ուժերի կողմը։

Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում կառավարական ուժերի դիրքերը կտրուկ վատացել են։ Սեպտեմբերի սկզբին հութիները գրավել են Կարմիր ծովի ափին գտնվող Մոխա նավահանգիստը, իսկ արդեն մեկ շաբաթ անց վերահսկողության տակ են վերցրել ամբողջ ափամերձ գոտին՝ ներառյալ Բաբ էլ-Մանդեբի նեղուցը, որը Հորմուզի նեղուցի շրջափակումից հետո Մերձավոր Արևելքից նավթի արտահանման հիմնական երթուղիներից մեկն է։

Ալ-Ալիմին հայտարարել է, որ զորահավաքի նպատակը Եմենի մայրաքաղաք Սանայի վերադարձն է, որը հութիները վերահսկում են 2014 թվականից, ինչպես նաև երկրի ամբողջ տարածքում կառավարության իշխանության վերականգնումը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի