Նեթանյահուի գաղտնի այցը ԱՄԷ․ ինչ է հայտնի

Լուրեր

29.09.2026 | 20:47
Ադրբեջանն ու Բելառուսը ժամանակակից ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների հարցեր են քննարկել
29.09.2026 | 20:35
Նեթանյահուի գաղտնի այցը ԱՄԷ․ ինչ է հայտնի
29.09.2026 | 20:24
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
29.09.2026 | 20:11
Ֆրանսիայում պետական ծառայողների գործադուլ ու աշակերտների բողոքի ակցիաներ են
29.09.2026 | 20:00
Փաշինյանն ասում է՝ ՌԴ-ն ուզել է իշխանություն զավթել ՀՀ-ում, ու դեռ Պուտինի՞ն պիտի հանդիպի Մոսկվայում․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 19:52
Եվրահանձնաժողովի պատվիրակությունը Նախիջևան է այցելել․ Բաքուն կրկին «Զանգեզուրի միջանցքից» է խոսել
29.09.2026 | 19:43
Սարգիս Հայոցյանն ազատվել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի պաշտոնից
29.09.2026 | 19:28
ՀՀ փոխվարչապետն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկկողմ օրակարգի առանցքային ուղղությունները
29.09.2026 | 19:13
Ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանա. ՆԳՆ
29.09.2026 | 19:00
ՌԴ-ն միջամտել է ՀՀ ընտրություններին, սանկցիաներ կիրառել՝ աջակցելով պրոռուսական ընդդիմությանը. ԵԽԽՎ զեկույցն է փաստում․ Վոլոդյա Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 18:45
Ահազանգ՝ Երևանում ФСБ-ի գործողությունների մասին․ ընդդիմադիր ռուսներին հետապնդո՞ւմ են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 18:32
ՄԻՊ-ը «Երևան-Կենտրոն» ՔԿՀ է այցելել․ Ռոբերտ Քոչարյանի և Գագիկ Խաչատրյանի հարցերից մի քանիսը լուծվել են
29.09.2026 | 18:30
ՌԴ-ում դատարանը Դուդին հեռակա կարգով կալանավորել է
29.09.2026 | 18:21
UFC-ի նախկին չեմպիոնը հայտնել է՝ որքան արժե չեմպիոնական գոտին
29.09.2026 | 18:10
Տիչինայի փողոցում զոհվածներից 2-ն Իրանի քաղաքացի են // Ձերբակալվել է թատերագիր Վահրամ Սահակյանը․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կիրակի Աբու Դաբիում գաղտնի հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) նախագահ շեյխ Մոհամեդ բին Զայեդ Ալ-Նահյանի հետ: Երկուշաբթի ուշ երեկոյան երկու կառավարությունները հաստատել են հանդիպման փաստը, գրում է DW-ն։

«Կողմերը քննարկել են ԱՄԷ-ի և Իսրայելի միջև երկկողմ հարաբերություններն ու դրանք ամրապնդելու և զարգացնելու ուղիները»,- ասվում է ԱՄԷ-ի հայտարարության մեջ։

Նեթանյահուի գրասենյակը հայտնել է, որ այցը «կենտրոնացած էր երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդման և տարածաշրջանային մարտահրավերների վրա»։

Գաղտնի այցը տեղի է ունեցել իսրայելական լրատվամիջոցների աղմկահարույց հրապարակումից մի քանի շաբաթ անց։ Ըստ այդ հրապարակման՝ ԱՄԷ նախագահը 2023 թվականի Իսրայելի դեմ հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի իրականացրած հարձակումից առաջ Նեթանյահուին նախազգուշացրել էր պաղեստինյան խմբավորման կողմից սպասվող սպառնալիքի մասին։ Հաղորդվում էր, որ Իսրայելի վարչապետը, ենթադրաբար, այդ նախազգուշացումը չէր փոխանցել անվտանգության ծառայություններին։

Իսրայելական Channel 12 հեռուստաալիքը հայտնել է, որ Նեթանյահուի այցի նպատակն է եղել խնդրել շեյխ Մոհամեդին՝ հերքել, որ ինքը նման նախազգուշացում է արել։ Նեթանյահուի գրասենյակը հերքել է, որ վարչապետը նման խնդրանք է ներկայացրել, ինչպես նաև նախկինում հերքել էր նախնական հրապարակման մեջ ներկայացված տեղեկությունը։

Ավելի վաղ՝ նախքան Նեթանյահուի այցի հաստատումը, Իսրայելի ներքին անվտանգության ծառայությունը (Շին Բեթ) բողոք էր ներկայացրել Channel 12-ի դեմ՝ մեղադրելով հեռուստաալիքին գրաքննության կանոնները խախտելու մեջ՝ այցի մասին տեղեկությունը հրապարակելով նախքան վարչապետի՝ Իսրայել վերադառնալը։

«Այսօր երեկոյան Շին Բեթը բողոք է ներկայացրել գլխավոր ռազմական գրաքննիչին՝ պահանջելով օրենքի ամբողջ խստությամբ պատասխանատվության ենթարկել Channel 12-ին՝ գրաքննության կանոնների լուրջ խախտման համար»,- ասվում է Նեթանյահուի գրասենյակի հայտարարության մեջ։

Դրանում նշվում է, որ տեղեկությունը հրապարակվել է այն ժամանակ, երբ վարչապետի ինքնաթիռը դեռևս չէր մտել Իսրայելի օդային տարածք, հետևաբար, «վտանգվել են վարչապետի և նրա կնոջ, ինչպես նաև պատվիրակության անդամների կյանքերը»։ Պատվիրակության կազմում են եղել նաև «Մոսադ» հետախուզական ծառայության ղեկավարը և անվտանգության ոլորտի այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։

Շեյխ Մոհամեդի կողմից Նեթանյահուին ընդունելը նշանակալի զարգացում էր այն ժամանակ, երբ Իսրայելի առաջնորդին Մերձավոր Արևելքում շատերը համարում են Գազայի պատերազմը գլխավորապես առաջ մղող գործիչը։ Պատերազմի հետևանքով զոհվել է ավելի քան 70,000 պաղեստինցի, որոնցից շատերը քաղաքացիական անձինք են։

Սա նաև առաջին դեպքն է, երբ ԱՄԷ-ն պաշտոնապես հաստատել է երկու առաջնորդների միջև հանդիպումը՝ մայիսին Նեթանյահուի նախորդ այցի մասին տեղեկությունները հերքելուց հետո։

ԱՄԷ-ն արաբական այն փոքրաթիվ երկրներից է, որը պաշտոնական դիվանագիտական հարաբերություններ է պահպանում Իսրայելի հետ։ Երկու երկրներն «Աբրահամյան համաձայնագրերը» ստորագրել են 2020 թվականին՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախագահության առաջին ժամկետի ընթացքում։

ԱՄԷ-ն 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայելի դեմ հարձակումը դատապարտել էր որպես «լուրջ և վտանգավոր սրում» և հայտարարել, որ «ապշած» է Իսրայելի քաղաքացիների պատանդառվելու մասին տեղեկություններից։

Սակայն հարաբերությունները լարվել են Իսրայելի կողմից Գազայում հետագա պատերազմի պատճառով։ ԱՄԷ-ն դատապարտել է պաղեստինյան անկլավում «Իսրայելի շարունակվող խախտումները»։

Այնուամենայնիվ, հաղորդվում է, որ Իրանի դեմ պատերազմի ընթացքում Իսրայելն ԱՄԷ-ում տեղակայել  է «Երկաթե գմբեթ» հակաօդային պաշտպանության համակարգեր, ինչպես նաև դրանք շահագործող անձնակազմ՝ այն բանից հետո, երբ Պարսից ծոցի երկիրը ենթարկվել է Թեհրանի պատասխան հարձակումներին։

Միաժամանակ, իսրայելական լրատվամիջոցները հայտնում են, որ պարզվել է՝ հանդիպմանը մասնակցել են տարածաշրջանի մի շարք արաբական երկրների, այդ թվում՝ Սաուդյան Արաբիայի, Հորդանանի և Մարոկկոյի ներկայացուցիչները։ Ynet-ի տեղեկությունների համաձայն՝ բանակցությունների հիմնական թեման Իրանի և Մերձավոր Արևելքում նրա  պրոքսիների  ազդեցությունը սահմանափակելու ուղիներն են եղել՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով Եմենում գործող հութիների խմբավորմանը։ Հանդիպման ընթացքում մասնակից երկրների ներկայացուցիչները լսել են Իսրայելի պատրաստակամության մասին՝ աջակցություն ցուցաբերել հակաօդային պաշտպանության համակարգերի ոլորտում։ Ըստ տարբեր տեղեկությունների՝ հանդիպմանը մասնակցել են նաև ԱՄՆ-ի, Քուվեյթի, Բահրեյնի, Լիբիայի, Օմանի և Եգիպտոսի ներկայացուցիչները։

Թարգմանություւնը՝ Էմմա Չոբանյանի