Պատմական գներ՝ բենզինի շուկայում․ ինչո՞ւ է թանկանում վառելիքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

20.10.2026 | 10:24
Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Չեխիա
20.10.2026 | 10:16
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 20-ի դրությամբ
20.10.2026 | 10:02
Ռոնալդուն 30 օրով հեռացվել է Պորտուգալիայի հավաքականից
20.10.2026 | 09:50
Հրահանգում եմ և հրամայում եմ` ժողովրդավարության կանոններից չշեղվեք, կոշտ արձագանք է լինելու. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 09:35
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
19.10.2026 | 23:33
Հայտնաբերվել է 431 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
19.10.2026 | 23:19
Կարատեիստ Յուրա Զալյանը` Մ21 տարեկանների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
19.10.2026 | 23:04
Փաշինյանը ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին կոչ է արել ապօրինի ճնշումների մասին անձամբ իրեն հայտնել
19.10.2026 | 22:50
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 2 սմ-ով․ նախորդ տարվա նույն օրվա համեմատ 22 սմ-ով բարձր է
19.10.2026 | 22:35
Ռոբերտ Աբիսողոմոնյանը կարևորել է կենսաբազմազանության պահպանության և պարենային անվտանգության ոլորտներում միջազգային համագործակցությունը
19.10.2026 | 22:17
Բաքուն Թուրքիայում բնակվող 7 անձի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել և հեռակա կալանավորել իշխանության բռնի զավթման կոչերի համար
19.10.2026 | 22:00
Հայաստանի պատմամշակութային արգելոց-թանգարանները հոկտեմբերի 19-30-ը կաշխատեն ամեն օր
19.10.2026 | 21:48
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.10.2026 | 21:33
Ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների ու մինչև 23 տարեկանների առաջնության լավագույն մարզիկ է ճանաչվել Նարեկ Գրիգորյանը
19.10.2026 | 21:25
ՌԴ-ն ու Իրանը ապատեղեկատվություն են տարածում․ Ալբանիայի վարչապետը ցուցարարներին զգուշացրել է «կարմիր գծի» մասին
Բոլորը

Վառելիքի գները վերջին շաբաթներին զգալիորեն աճել են։ Պրեմիում տեսակի բենզինի գինը որոշ լցակայաններում անցել է 620 դրամի շեմը, իսկ ռեգուլյարի գինը՝ 600 դրամը։ Սա այն դեպքում, երբ ամիսներ առաջ պրեմիում տեսակը վաճառվում էր 430-450 դրամ՝ չհատելով անգամ 500 դրամի շեմը։

Միջազգային շուկայում նավթի և նավթամթերքի գների վրա շարունակում են ազդել մատակարարումների խափանումներն ու աշխարհաքաղաքական լարվածությունը։ Երևանում ռեգուլյար տեսակի ամենաէժան բենզինը կարելի է գտնել «Մեգա Թրեյդ»-ին պատկանող «ՌԱՆ-ՕՅԼ» լցակայանում՝ 570 դրամով, պրեմիումն այստեղ 590 դրամ է։ Այս ընկերությունը բենզին է ներկրում նաև Ադրբեջանից։

«Մեգա թրեյդը» ՔՊ խմբակցության նախկին պատգամավոր, խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Սիլ կոնցեռնի» կազմում է։ Ընկերության տնօրեն Կարեն Հայրիյանը Factor TV-ի հետ զրուցեց՝ չձայնագրվելու պայմանով։ Բացատրելով թանկացման պատճառները՝ նա նշեց, որ Հայաստանի վառելիքի մատակարարման առանցքային աղբյուրներից մեկը՝ Ռուսաստանը, ներկայում պաշտոնապես արտահանում չի իրականացնում, և հնարավոր է՝ մատակարարումներ չիրականացվեն նաև հոկտեմբերին։ Մյուս կողմից՝ նավթամթերքի միջազգային գների վրա ազդում է նաև Մերձավոր Արևելքում պահպանվող լարված իրավիճակը։ Հայրիյանի խոսքով՝ քանի դեռ Հորմուզի նեղուցի շուրջ սահմանափակումները պահպանվում են, դա անդրադառնում է միջազգային գների վրա, իսկ Հայաստանի ներմուծողներն աշխատում են միջազգային գնագոյացման պայմաններով։

«Բոլոր նավթամթերք ներկրողները պայմանագրերը կապում են միջազգային գների հետ, ոչ ոք ֆիքսված գին չի սահմանում։ Հետևաբար՝ այն, ինչ պայմանագրերով ներմուծում ես, միջազգային գների աճն անդրադառնում է բոլորի վրա»,- ասաց Հայրիյանը:

Ռուսաստանից մատակարարումների հնարավոր դադարեցման և միջազգային շուկայում պահպանվող բարձր գների պայմաններում՝ բենզինի գների հետագա նվազման միտում Հայրիյանը չի տեսնում, միևնույն ժամանակ, չի պնդում, որ բենզինի գները կբարձրանան։

Կարեն Հայրիյանն ասում է՝ իրենց ընկերության դեպքում Ադրբեջանից ներկրումը հնարավորություն է տալիս որոշակիորեն նվազեցնել լոգիստիկ ծախսերը, թեև միջազգային գների ազդեցությունը շարունակում է պահպանվել։

«Դա ալտերնատիվ աղբյուր է, որի շնորհիվ «ՌԱՆ-ՕՅԼ»-ում վառելիքի գները համեմատաբար ավելի մատչելի են, քան բոլոր մյուս տեղերում»,- ընդգծեց նա:

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, մինչդեռ, տարեսկզբին Factor TV-ի հարցին ի պատասխան վստահեցրել էր՝ որքան մեծ լինեն Ադրբեջանից ներմուծվող բենզինի ծավալները, այնքան երկար շուկայում կմնա մատչելի գինը։

«Ադրբեջանական բենզինը հենց գալիս է 430-ով, շատ արագ սպառվում է։ Ինչքան շատ ենք բերում, այնքան արագ է սպառվում։ Մեր ժողովուրդը արագ առնում է։ Հենց ադրբեջանական բենզինը վերջանում է, բնականաբար, մյուս բենզինը նորից թանկանում է։ Դրանից հետևությունը ո՞րն է․ որ պետք է ադրբեջանական բենզին շատ բերենք, որ միշտ շատ լինի էժան գնով բենզին մեր ժողովրդի համար»,- ասել էր Պապոյանը:

Ի դեպ, նույն Ադրբեջանում, Հայաստանի համեմատ, ռեգուլյար տեսակի բենզինի գինը 2 անգամ ավելի ցածր է՝ շուրջ 249 դրամ։ Ադրբեջանում պրեմիում տեսակի բենզինի գինը շուրջ 347 դրամ է, այսինքն՝ 1.64 անգամ ավելի էժան, քան Հայաստանում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տարեսկզբին ասել էր, որ Ադրբեջանից հիմնականում պրեմիում տեսակի բենզին է ներկրվում։

«Այսօրվա դրությամբ՝ Հայաստանի Հանրապետությունում պրեմիում տեսակի բենզինի նվազագույն գինը նվազել է 15%-ով, և նախկին 510 դրամի փոխարեն մեկ լիտրի դիմաց այսօր արդեն 430 դրամ է»,- ասել էր Փաշինյանը:

Այդուհանդերձ, Կարեն Հայրիյանի խոսքով՝ բենզինի գնի հնարավոր նվազման դեպքում էլ շուկայում փոփոխությունն անմիջապես չի արտացոլվի։ Ներմուծողները վառելիքը մեծ խմբաքանակներով են գնում, և արդեն ձեռք բերված խմբաքանակների գինն է արտացոլվում լցակայաններում գործող գներում։

Ռուսաստանի մի շարք քաղաքներում բենզին ընդհանրապես չկա։ Հայաստանին դեֆիցիտի վտանգ սպառնո՞ւմ է։ «Մեգա թրեյդ»-ի տնօրենն ասում է՝ Հայաստանի ամբողջ շուկայի մասով նման կանխատեսում անել չի կարող, սակայն վստահեցնում է՝ «ՌԱՆ-ՕՅԼ»-ի մատակարարումները կշարունակվեն անխափան։

Այս տարվա առաջին կեսին Հայաստանը, ընդհանուր առմամբ, 299 միլիոն դոլարի նավթամթերք է ներկրել, այդ թվում՝ բենզին, մազութ, դիզելային վառելիք, նավթ ու յուղ: 2026-ի առաջին կիսամյակում միայն Ադրբեջանից Հայաստան ներմուծվել է շուրջ 18 մլն դոլարի ապրանք։ Ներմուծման ճնշող մեծամասնությունը՝ ավելի քան 99 տոկոսը, կազմել են նավթն ու նավթամթերքը։

Մանրամասները` տեսանյութում:

Արփի Հակոբյան