Ադրբեջանում ձերբակալել են ՌԴ-ում բնակվող ևս մեկ թալիշ ակտիվիստի

Լուրեր

19.10.2026 | 23:33
Հայտնաբերվել է 431 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
19.10.2026 | 23:19
Կարատեիստ Յուրա Զալյանը` Մ21 տարեկանների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
19.10.2026 | 23:04
Փաշինյանը ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին կոչ է արել ապօրինի ճնշումների մասին անձամբ իրեն հայտնել
19.10.2026 | 22:50
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 2 սմ-ով․ նախորդ տարվա նույն օրվա համեմատ 22 սմ-ով բարձր է
19.10.2026 | 22:35
Ռոբերտ Աբիսողոմոնյանը կարևորել է կենսաբազմազանության պահպանության և պարենային անվտանգության ոլորտներում միջազգային համագործակցությունը
19.10.2026 | 22:17
Բաքուն Թուրքիայում բնակվող 7 անձի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել և հեռակա կալանավորել իշխանության բռնի զավթման կոչերի համար
19.10.2026 | 22:00
Հայաստանի պատմամշակութային արգելոց-թանգարանները հոկտեմբերի 19-30-ը կաշխատեն ամեն օր
19.10.2026 | 21:48
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.10.2026 | 21:33
Ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների ու մինչև 23 տարեկանների առաջնության լավագույն մարզիկ է ճանաչվել Նարեկ Գրիգորյանը
19.10.2026 | 21:25
ՌԴ-ն ու Իրանը ապատեղեկատվություն են տարածում․ Ալբանիայի վարչապետը ցուցարարներին զգուշացրել է «կարմիր գծի» մասին
19.10.2026 | 21:13
Երևանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
19.10.2026 | 21:00
ՌԴ իմ մուտքի արգելքից հետո ես չեմ լռի․ եթե ՀՀ-ի ինքնիշխանության դեմ կա ոտնձգություն, պետք է խոսել․ Լուսինե Բադալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.10.2026 | 20:46
Մոսկվան մտադիր չէ հրաժարվել Իրանի հետ համագործակցությունից․ Լավրովը Թեհրանում է
19.10.2026 | 20:33
Բաքուն թուրքական ԶԼՄ-ներին մեղադրել է կողմնակալության, Ադրբեջանի մասին ապատեղեկատվություն տարածելու մեջ
19.10.2026 | 20:21
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր
Բոլորը

Ռուսաստանում բնակվող թալիշ իրավապաշտպան Հաֆիզ Իսմայիլովը ձերբակալվել է Ադրբեջանում: Այս մասին  ադրբեջանական անկախ Toplum TV-ին հայտնել է ակտիվիստ Ալի Աղաևը։ Նա նշել է, որ Իսմայիլովը վերջերս այցելել է Ադրբեջան՝ հոր մահվան տարելիցին մասնակցելու համար, և սեպտեմբերի 6-ին ձերբակալվել է Պետական ​​անվտանգության ծառայության (ՊԱԾ) կողմից: Նրա խոսքով՝ ձերբակալության մասին տեղեկատվություն հնարավոր է եղել ստանալ միայն սեպտեմբերի 27-ին:

Ակտիվիստը, ըստ տեղեկությունների, մեղադրվում է Քրեական օրենսգրքի 283-րդ հոդվածով (ազգային, ռասայական, սոցիալական կամ կրոնական ատելության և թշնամանքի հրահրում): Պետական ​​անվտանգության ծառայությունը չի մեկնաբանել ձերբակալությունը։

Աղաևն ակտիվիստի ձերբակալությունը կապում է սոցիալական ցանցերում նրա քննադատական ​​գրառումների, մասնավորապես, վերջին տարիներին Ադրբեջանում թալիշ ակտիվիստների և հետազոտողների ձերբակալությունների դեմ իր բողոքի հետ։

25 տարի Ռուսաստանում բնակվող Իսմայիլովն աշխատել է այդ երկրի ոստիկանական ուժերում և թոշակի է անցել 5 տարի առաջ։

Վերջին տարիներին Ադրբեջանում տարբեր մեղադրանքներով ձերբակալվել են մի շարք թալիշ ակտիվիստներ և հետազոտողներ, որոնք ապրում են արտասահմանում։ Բելառուսում բնակվող Իգբալ Աբիլովը ձերբակալվել է 2024 թվականի հուլիսին Ադրբեջան այցելելիս։ Անցյալ տարվա մայիսին դատարանը նրան դատապարտել է 18 տարվա ազատազրկման մի քանի մեղադրանքներով, այդ թվում՝ դավաճանության։ 2025 թվականի մարտին Ռուսաստանում բնակվող պատմաբան Զահիրեդդին Իբրահիմովը արտահանձնվել է Ադրբեջանին և ձերբակալվել դավաճանության մեղադրանքով։Այդ տարվա նոյեմբերին Ռուսաստանում բնակվող ակտիվիստ Քամալ Իսաևը Թուրքիա բժշկական ուղևորության ժամանակ արտահանձնվել էր Ադրբեջանին։ Նույն թվականի սեպտեմբերի 8-ին Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը նրան դատապարտել է 8,5 տարվա ազատազրկման։ Նա մեղավոր է ճանաչվել պետության դեմ կոչերի, Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը խաթարելուն ուղղված խորհրդանիշներ տարածելու, ինչպես նաև ազգային, ռասայական, սոցիալական կամ կրոնական ատելություն և թշնամանք հրահրելու մեջ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի