Գյումրու տիկնիկայինը կշարունակի փոքրիկներին ուրախացնել առցանց հարթակում․ թատրոնի դռները դեռ փակ կմնան

Լուրեր

14.11.2024 | 23:29
ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է Չաբահար նավահանգիստ
14.11.2024 | 23:16
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին Երևանում պարտվեց Ֆարերյան կղզիների թիմին
14.11.2024 | 23:00
Սլովակիան դեկտեմբերին գազ կներկրի Ադրբեջանից
14.11.2024 | 22:48
Թուրքիայի կառավարությունը հետ է կանչել «օտարերկրյա գործակալների» մասին օրինագիծը քննադատություններից հետո
14.11.2024 | 22:33
Հունաստանը նախատեսում է փակել ավելի քան հարյուր ռազմաբազա
14.11.2024 | 22:19
Ադրբեջանը և Թուրքիան ռազմածովային համատեղ զորավարժություններ կանցկացնեն
14.11.2024 | 22:07
Երևանում և 7 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.11.2024 | 21:56
«Հրեշավոր լրահոսը» Փաշինյանի օրոք․ մեկ ասմվա ընթացքում երկու զինվոր է մահացել՝ խաղաղ պայմաններում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2024 | 21:46
Եվրոպայում գազի գինը հասել է այս տարվա ամենաբարձր ցուցանիշին
14.11.2024 | 21:31
Գրետա Թունբերգն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
14.11.2024 | 21:13
Կտրականապես մերժում ենք անհիմն տեսակետները․ Նիդերլանդների ԱԳՆ-ն արձագանքել է Ալիևի մեղադրանքներին
14.11.2024 | 20:59
Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
14.11.2024 | 20:43
Ալեն Սիմոնյանը Հունգարիայի ԱԺ նախագահին հրավիրել է Հայաստան
14.11.2024 | 20:42
Դամասկոսին իսրայելական հարվածի հետևանքով 15 մարդ է զոհվել
14.11.2024 | 20:30
Եթե ՔՊ-ին մի բան եմ ասում, ընդունում են, չպետք է հերոսաբար ասեմ՝ սրիկա եք․ Արծվիկ Մինասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մշակութային մյուս հաստատությունների նման՝ Գյումրու տիկնիկային թատրոնը ևս, կորոնավիրուսի համավարակով պայմանավորված, արտակարգ դրության պայմաններում չի գործում։ Տիկնիկայինի դռները մի քանի ամիս է՝ փակ են փոքրիկների առաջ, սակայն թատրոնի ստեղծագործական թիմը ձեռքերը ծալած չի նստել՝ առցանց ձևաչափով ու նոր մոտեցումներով է ուրախացնում իր  հանդիսատեսին։

«Այս իրավիճակում, արտակարգ դրության պայմաններում մարտ ամսից, ժամանակին համահունչ, փորձել ենք աշխատել առցանց հարթակով, բավական ակտիվ ենք եղել, տարբեր ծրագրերով հանդես եկել։ Այս ընթացքում արձակուրդում ենք՝ օգոստոսի 15-ից սեպտեմբերի 10-15-ը։ Բայց էլի աշխատել ենք։ Երեկ գնացինք սահմանամերձ գոտի՝ Կողբ, ներկայացում խաղացինք հանդիսատեսի համար։ Տարբեր ծրագրերի ենք մասնակցում, այդ թվում՝ «Դասարան գումարած դասական» ծրագրին։ Տարբեր կերպ հանդես ենք գալիս, որ հանդիսատեսը զուրկ չմնա թատրոնից»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց Գյումրու Ստեփան Ալիխանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն Արմենուհի Մանուկյանը։

Նա նշեց, որ չնայած թատրոնը փակ է, թատերախումբը կանգ չի առել։ Մինչ արտակարգ դրության հայտարարումն էլ նոր՝ «Կոշկավոր կատուն» ներկայացման վրա են աշխատել։ Հիմա էլ փորձերը շարունակում են, որ թատրոնների բացվելուն պես ներկայանան հանդիսատեսին, որը ևս անհամբերությամբ սպասում է տիկնիկայինի աշխատանքի վերսկսմանը։

«Այս ընթացքում, երբ թատրոնի դուռը պահի տակ ուզում էիր բացել, հանկարծ երեխա էր ներս մտնում, թե թատրոնը բացվել է, բայց թատոնը չէր բացվել։ Դրանից զատ՝ նաև մեր ֆեյսբուքյան էջում շատ ակտիվ քննարկումներ են, խնդրանքներ երեխաների ծնողների կողմից՝ թատրոնը բացեք։ Այսպիսի բազմաթիվ նամակներ, արձագանքներ»,- ասաց Արմենուհի Մանուկյանը։

Թատրոնի դռները կշարունակվեն փակ մնալ մինչև արտակարգ դրության ավարտը՝ սեպտեմբերի 15-ը։ Դրանից հետո պարզ կլինի, թե ինչ ֆորմատով թատրոնը կաշխատի։ Սահմանափակումների վերջին մեղմացումներից հետո, պարետի որոշմամբ, թույլատրվել են բացօթյա ներկայացումները։ Գյումրիի տիկնիկայինը, սակայն, պայմաններ չունի նման ներկայացումների համար, աշխատանքի այլ ձևաչափ են ընտրել։

«Հիմքը դրված է բացօթյա, բայց տարածքը շատ կարևոր է, պիտի լինի գոնե փակ բակային հատված։ Մենք ունենք բակ, բայց հարմարություններն այնքան վստահելի չեն, որ ես, որպես տնօրեն, հանձն առնեմ, որ փոքր երեխան գա այդ հատվածում կանգնի, ներկայացում դիտի։ Այս ընթացքում բացօթյա ներկայացումը նաև ռիսկային է եղանակային առումով։ Տեսանք, թե եղանակը պահի տակ ինչ անակնկալ կարող է մատուցել»,- նշեց թատրոնի տնօրենը։

Նա հավելեց, որ գտել են իրենց ձևաչափը և դրանով են այժմ ներկայանում հանդիսատեսին։

«Մենք էլ վերջերս փորձ կատարեցինք դրսի ցուցափեղկերի մեջ փոքրիկ սքեթչեր  ցուցադրել։ Բազմաթիվ երեխաներ, անցորդներ ուղղակի կանգնեցին ու նայեցին։ Անընդհատ նման բաներ անում ենք, կարող է պահի տակ ուղղակի ինչ-որ բան անենք սովորական անցորդի համար»,- ասաց Արմենուհի Մանուկյանը։

Գյումրու տիկնիկայինի համար այսօր էլ դեռ կարևորագույն խնդիրը մնում է տանիքի վերանորոգումը։ Տնօրենի խոսքով՝ ծրագիրը հաստատված է, մրցույթ է հայտարարված։

«Տանիքի հարցը հստակեցված է, հասկանանք՝ ովքեր են շահառուները, և սկսենք աշխատանքները։ Սեպտեմբեր, հոկտեմբեր ամիսներին վերանորոգման աշխատանքները պետք է որ սկսվեն։ Բեմը վերանորոգվեց անցյալ տարի, հիմա խոսք կա, տեսնենք՝ քաղաքապետարանը հստակեցնի, լույսեր պիտի ձեռք բերենք, նաև դահլիճը վերանորոգենք»,- ամփոփեց Արմենուհի Մանուկյանը։

Էմմա Չոբանյան