Պատասխանատուն ես չեմ, ինձ խորհուրդն է ընտրել․ Գեղամ Գևորգյանն իր ընտրության ու օրենքի հնարավոր խախտման մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.10.2026 | 14:33
Վաղվանից ուժի մեջ կմտնեն Հայաստանի համար ԵՄ առևտրային արտոնությունները
09.10.2026 | 14:24
ԱՄՆ-ում Ուկրաինայի պատվիրակության հետ Ուիթկոֆի և Քուշների հանդիպումներին կմասնակցեն նաև եվրոպական երկրների և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները
09.10.2026 | 14:15
Կալուգայում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնի մի քանի մոդուլներ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով ամբողջությամբ շարքից դուրս են եկել
09.10.2026 | 14:06
«ԱԿԳ ավելին քան դեղատուն» ցանցում հայտնաբերվել են առանց համապատասխանության փաստաթղթերի վաճառվող ապրանքներ․ ՇՎՏՄ
09.10.2026 | 13:57
imID-ում քննարկվել են Հայաստանի թվային ինքնության համակարգի զարգացման ուղղությունները
09.10.2026 | 13:56
ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք
09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
Բոլորը

Արդյո՞ք ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը ընտվելիս տեղյակ է եղել, որ հիմնադրամի կառավարչի և բանկի փոխնախագահի պաշտոնները չի կարելի համատեղել։ Այս հարցն այսօր ասուլիսի ժամանակ ուղղվեց ռեկտորի պոշտանակատար Գեղամ Գևորգյանին։

«Գիտեի՞ք, որ օրենք է խախտվում, և ո՞վ պետք է կրի պատասխանատվությւոնը»,- հարց ուղղեց լրագրողը։

«Իմ ընտրվելու ժամանակ ոչ միայն ես չգիտեի, այլ նաև գործին մասնակիցներից և ներկաներից որևէ մեկը չգիտեր։ Մասնավորապես՝ դուք ներկա էիք, և ինչ-որ հարցեր ուղղեցիք, և ես պատասխանեցի, բայց այդ հարցը չուղղեցիք։ Դա թաքցնելու բան չի, եթե տեղյակ լինեինք, կասեի։ Ավելին ասեմ, ես «Պրոմեթեյ» բանկի, որի իրավահաջորդն է «Էվոկաբանկւ», խորհրդի անդամ եմ հիմնադրման օրից՝ 2006 թվականից և այն ժամանակ բանկը թույլտվություն ուզեց համալսարանից, որ ես լինեմ բանկի խորհրդի անդամ։ Ես համալսարանից Սիմոնյանի ստորագրությամբ թուղթ եմ տարել, որ համալսարանը չի առակում»,- նշեց Գևորգյանը։

Վերջինիս խոսքով՝  գործը նոր է դատարան ընդունվել և պարզ չէ, թե դատարանը ինչ կորոշի։

Անդրադառնալով հարցին, թե ով է պատասխանատու դրա համար, Գևորգյանը նշեց․ «Համենայն դեպս ես չեմ, խորհուրդն է ընտրել, խորհուրդը պետք է իմանա՝ ում է ընտրում, ում չի ընտրում»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։