Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն ասել է` երբ է վերջին անգամ թարմացվել Հայաստանի Կարմիր գիրքը

Լուրեր

12.10.2026 | 17:00
«Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը մանրամասներ է պատմում Շաքիի միջադեպից․ Ազատություն Ռ/Կ
12.10.2026 | 16:53
«Ընտրությունն իրականացրել է ՄԱԿ-ը»․ COP17-ի գնումների վերաբերյալ ընդդիմության մեղադրանքներին արձագանքել է ՇՄ նախարարությունը
12.10.2026 | 16:44
Լավրովը հայտարարել է, թե Զելենսկին «արժանի չէ մարտի դաշտում դադարի»
12.10.2026 | 16:37
Եթե սահմանապահ զորքերը չեն, ՊՆ-ն էր, հարց ա՝ ինչի՞ ԱԱԾ փոխտնօրենը ազատվեց․ Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 16:26
«Լիդիան Արմենիան» երկու բնապահպան իրավապաշտպաններից 6-ական մլն դրամ է պահանջում․ միջազգային կառույցների ահազանգը
12.10.2026 | 16:19
Ադրբեջանում 37 մարդ է ձերբակալվել դպրոցներում հիջաբի արգելքի դեմ բողոքի ցույցերի հետ կապված
12.10.2026 | 16:10
ՆԱՏՕ-ի բարձրագույն հրամանատարը կզգուշացնի Ռուսաստանին դաշինքի՝ հակահարված հասցնելու կարողության վերաբերյալ
12.10.2026 | 16:02
Նարեկ Կարապետյանն Իրանի դեսպանի հետ քննարկել է ԹՐԻՓՓ-ն ու Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը
12.10.2026 | 15:57
Գևորգ Թորոսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ
12.10.2026 | 15:51
Հավուց թառ վանական համալիրը կվերականգնվի բարերար Դավիթ Տոնոյանի միջոցներով․ հուշագիր է ստորագրվել
12.10.2026 | 15:49
Կառավարությունը նախատեսում է ստեղծել բռնագանձված ակտիվների կառավարման միասնական համակարգ
12.10.2026 | 15:44
Մինչև նախաքննական փուլը չավարտվի, չարժի սրա մեջ մտնել․ Սասուն Միքայելյանը՝ Շաքիի դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 15:36
Ադրբեջանի դպրոցներում զանգվածային բողոքի ցույցեր են անցկացվել․ հաղորդվում է սոցցանցերի խափանումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 15:35
Երևանի աղբահանության հիմնարկի նախկին պաշտոնյան մեղադրվում է 14,5 մլն դրամի վնաս պատճառելու մեջ
12.10.2026 | 15:28
Խորհրդային հետախույզի թոռը հաղթել է Ֆրանսիայում սոցիալ-դեմոկրատների նախնական ընտրություններում
Բոլորը

Հայաստանի Կարմիր գիրքը վերջին անգամ թարմացվել է 2010 թվականին։ Նախորդ տարբերակը հրատարակվել էր դրանից 20 տարի առաջ՝ 1990-ին. ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը:

«20 տարիների ընթացքում կենսաբազմազանության օգտագործումը հանրապետությունում հիմնականում ընթացել է առանց հաշվի առնելու կենսապաշարների վերարտադրության ապահովման բնական հնարավորությունները։ Օգտագործման այսպիսի մոտեցման արդյունքում աստիճանաբար տեղի է ունեցել տեսակների դեգրադացիա, և նույնիսկ ոչնչացում, որն էլ բերել է կենսաբազմազանության ընդհանուր աղքատացման։

➡️Մեր երկրի հարուստ կենսաբազմազանությունն անգնահատելի արժեք է, որի պահպանության համար միջոցներ չի խնայում ինչպես պետությունը, այնպես էլ միջազգային գործընկերները, քանի որ Հայաստանի տարածքը Եվրոպայի կենսաբազմազանության վերականգնման կարևորագույն օղակ է։
✅Հայաստանը գտնվում է աշխարհի կենսաբազմազանության 200 թեժ կետերի առաջին քսանյակում. մեր երկրի 1կմ քառակուսու վրա կա 107 տեսակ։
✅Մեր երկրում ներկայացված է Կովկասի ամբողջ ֆլորայի գրեթե կեսը, իսկ տասնյակ կենդանատեսակներ համարվում են Հայաստանի էնդեմիկներ։

Սիրելի՛ հայրենակիցներ, որևէ դեպքում մի՛ վնասեք շրջակա միջավայրի կենսաբազմազանությունն ու դրանով՝ մի՛ խաթարեք բնական միջավայրի ներդաշնակ ու անխաթար համակեցությունն ու զարգացումը մեր կողքին։

Պահպանե՛ք բնությունը և ապրե՛ք բնության հետ ներդաշնակ»