Կաֆկայի «Դղյակը» պետք է դարձնել կառավարության կանոնադրության հավելված․ Փաշինյանը՝ Բադասյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.09.2026 | 13:33
ԱԺ պատվիրակությունը սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 2-ը կմեկնի Ստրասբուրգ
19.09.2026 | 13:16
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
19.09.2026 | 12:59
ՀՀ անկախության 35-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառումների մասնակիցների անվտանգության ապահովման նպատակով Երևանում երթևեկությունը կսահմանափակվի
19.09.2026 | 12:34
Պետր Յան. «Արման Ծառուկյանը կհաղթի Մաուրիսիո Ռուֆիին»
19.09.2026 | 12:12
ԱՄՆ-ը Դանիայի և Գրենլանդիայի հետ համաձայնագիր է կնքել՝ կղզու անվտանգության նկատմամբ «մշտական վերահսկողության» մասին․ Թրամփ
19.09.2026 | 11:55
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 19-ի դրությամբ
19.09.2026 | 11:33
Նավթի գները նվազել են
19.09.2026 | 11:16
Սան Պաուլո. Ալինա Չարաևան չի կարողացել դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.09.2026 | 10:56
Հզոր պտտահողմ է դիտվել Սևանա լճում
19.09.2026 | 10:41
Եվս չորս հայ բռնցքամարտիկներ հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունում
19.09.2026 | 10:30
Սեպտեմբերի 19. Արցախի հայաթափումից երեք տարի անց
19.09.2026 | 10:22
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների մրցակիցները 4-րդ տուրում
19.09.2026 | 10:10
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
19.09.2026 | 09:52
UFC. Արման Ծառուկյանը և Մաուրիսիո Ռուֆին կշռվել են, հայացքների մենամարտը լարված է անցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.09.2026 | 09:41
Արսեն Հարությունյանը նվաճել է RAF-ի չեմպիոնական գոտին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այսօր Կառավարության նիստում «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» և կից նախագծերի քննարկման ժամանակ ՄԻՊ Արման Թաթոյանն ասաց, որ քննարկվող նախագծերի փաթեթը թեև շրջանառվում է հունիսից, սակայն ՄԻՊ-ն այն ստացել է քննարկման՝ 1 օր ժամկետով։ Թաթոյանի ասածը զայրացրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին․ «Ուզում եմ հասկանալ` էս գործելակերպին ե՞րբ է վերջ տրվելու, երբ կառավարության նիստում հնչում է`չի ուղարկվել կարծիքի, երեկ է ուղարկվել կարծիքի: Սա ինչքա՞ն է շարունակվելու»:

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանն ասաց, որ վարչապետի աշխատակազմը նման գործառույթ չունի: «Բա ո՞վ ունի»,- հարցրեց Փաշինյանը:

Աղաջանյանը պատասխանեց` այն գերատեսչությունը, որ նախաձեռնում է այդ նախագիծը:

Վարչապետը նույն հարցն ուղղեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին․ «Ինչո՞ւ չի ուղարկվել»: Բադասյանը պարզաբանեց`ուշ է ներկայացվել, քանի որ մինչև վերջին պահը պարզ չի եղել`որ նախարարությունը պետք է զեկուցող լինի: «Ինչ կապ ունի զեկուցողը։ Հունիսից օգոստոս հրատապ ռեժիմո՞վ եք աշխատել»,- հարցրեց վարչապետը։ «Մենք ուղարկել ենք վաչապետի աշխատակազմ, ներկայացրել ենք մեր դիտարկումները, մեր կարծիքն ենք արտահայտել, որ սա առողջապահության բնագավառի նախագիծ է և խնդրել ենք՝ մեզ տեղյակ պահել հետագա ընթացքի մասին։ Դրանից հետո բազմաթիվ քննարկումներ են եղել և իմացել ենք, որ մենք այսօր պետք է զեկուցող լինենք», պատասխանեց նախարարը, որին վարչապետն արձագանքեց․ « Կաֆկայի «Դղյակը» պետք է դարձնել Կառավարության կանոնադրության հավելված»։

Մանրամասները՝ տեսանյութում։