Արցախի նախագահը ծանոթացել է Ստեփանակերտ-Ասկերան մայրուղու կապիտալ վերանորոգման աշխատանքներին

Լուրեր

12.10.2026 | 23:18
Գազամատակարարման դադարեցումներ՝ Հայաստանի մի շարք հասցեներում
12.10.2026 | 22:59
Հայտնաբերվել է 505 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
12.10.2026 | 22:45
ԵՄ-ն Հայաստանին օգնել է հակազդել օտարերկրյա միջամտությանը․ Կալլաս
12.10.2026 | 22:36
Քննարկվել են Հայաստանի Կարմիր խաչի և Իրանի Կարմիր մահիկի ընկերությունների միջև համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 22:23
ՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատարը ներկայացրել է ՌԴ-ի հնարավոր հարձակման դեպքում ծրագիրը՝ Կալինինգրադին ու Պետերբուրգին հարվածներով
12.10.2026 | 22:10
ԵՄ-ն հստակեցրել է իր դիրքորոշումը երևանյան COP17-ի համար
12.10.2026 | 21:58
Արարատ Միրզոյանն ու Ռադոսլավ Սիկորսկին քննարկել են Հայաստանի և Լեհաստանի համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 21:44
Ղրղզստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան CASCA+ միջազգային տրանսպորտային միջանցքի արձանագրություն են ստորագրել
12.10.2026 | 21:29
Թեհրանն անվտանգության համաձայնագիր է առաջարկում․ Ալիևն ընդունել է Իրանի ներքին գործերի նախարարին
12.10.2026 | 21:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.10.2026 | 21:00
Այլընտրանք չկա ՌԴ-ի հետ ատոմակայանի կառուցմանը․ ի՞նչ եք առաջարկում՝ չունենա՞նք ատոմական․ Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:56
Լարված իրավիճակ՝ Շինարարների փողոցում. քաղաքապետարանից ժամանել են կրպակները քանդելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:44
Նախագահ Վահագն Խաչատուրյանը օրենք է ստորագրել
12.10.2026 | 20:30
Վճարովի արձակուրդ՝ նորածնի հոր համար․ իրավունք, որի մասին շատերը չգիտեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:16
Արենիում 0.12 հա հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կփոխհատուցվի 385 հազար դրամ
Բոլորը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 20-ին ծանոթացել է Ստեփանակերտ-Ասկերան մայրուղու կապիտալ վերանորոգման աշխատանքներին:

Ինչպես տեղեկացրին Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Հարությունյանը քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանի և շինաշխատանքներն իրականացնող «Կապավոր» ՍՊԸ պատասխանատուների ուղեկցությամբ հետևել է աշխատանքների ընթացքին, հետաքրքրվել որակի չափորոշիչների պահպանման նկատմամբ պետական վերահսկողությամբ և շահագործման ժամկետներով:

Նախագահի հանձնարարականի համաձայն՝ ասֆալտապատման աշխատանքներն ավարտելուն զուգահեռ մայրուղու Ստեփանակերտ-Ասկերան հատվածն ամբողջությամբ ունենալու է գիշերային լուսավորվածություն: «Ծրագիրը գործարկվելու է առաջին անգամ և դառնալու է շարունակական: Որակապես նոր երկիր կառուցելու մեր կամքն ու ցանկությունը գերիշխող են, և Արցախն աշխարհի լավագույն երկրներից մեկը դարձնելու մեր նպատակը կյանքի ենք կոչելու միասին: Ես այդ օրվան հավատում եմ»,- ասել է Հանրապետության նախագահը:

Ասկերան քաղաքում նա այցելել է նաև 18-րդ դարում կառուցված «Մայրաբերդ» պատմական ամրոց, որը պաշտպանական կարևոր նշանակություն է ունեցել ինչպես նախորդ դարերում, այնպես էլ արցախյան պատերազմի ժամանակ: Նախագահը նշել է, որ նախատեսված և լրացուցիչ աշխատանքներն ավարտելուց հետո այն զբոսաշրջիկների այցելության հիմնական վայրերից մեկը դառնալու մեծ պոտենցիալ ունի:

Այցի ընթացքում նախագահին ուղեկցում էին նաև Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավարը, շրջկենտրոնի քաղաքապետը, պաշտոնատար այլ անձինք: