Ամուլսար․ կառավարությունը չկատարեց իր խոստումները. ՀԲՃ

Լուրեր

15.06.2026 | 23:06
Աջակցում ենք ընտրությունների արդյունքները չճանաչելու վերաբերյալ քաղաքական ուժերի հայտարարությանը. «Միասնության թևեր»
15.06.2026 | 22:48
Քաղցրավենիքի միջոցով 12-ամյա աշակերտին թմրանյութ տալու գործով կա մեղադրյալ․ ՔԿ
15.06.2026 | 22:31
Մեկնարկել են անտառային վնասատուների և հիվանդությունների դեմ կենսաբանական պայքարի միջոցառումները. ՇՄՆ
15.06.2026 | 22:13
Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդին դատապարտվել է 4 տարվա ազատազրկման՝ բռնաբարության համար
15.06.2026 | 21:57
Իսպանիայի հավաքականը չհաղթեց աշխարհի առաջնությունների նորեկին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.06.2026 | 21:45
Երևանում և 10 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.06.2026 | 21:30
Ընդդիմությունը ճիշտ կանի մանդատները վերցնի․ ներքաղաքական պրոցեսները դեռ նոր են սկսվում․ Արմեն Բաղդասարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.06.2026 | 21:17
Հայաստանի և Շվեդիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հեռանկարներին
15.06.2026 | 21:14
Զելենսկին հայտնել է, որ Պուտինին հրավիրել է բանակցություններ անցկացնել G7-ի գագաթնաժողովի շրջանակում
15.06.2026 | 21:00
Քաղաքական հաշվարկ․ ԿԸՀ-ն ասում է՝ չի ազդել, ԲՀԿ-ն՝ հակառակը․ ի՞նչ կլիներ, եթե 3 տեղամաս չզրոյացվեր. Փա՞ստ, թե՞ փուստ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.06.2026 | 20:49
Իրկուտսկի մարզում ռուսական Տու-22Մ3 ռմբակոծիչ է կործանվել
15.06.2026 | 20:38
Սևանա լիճը բարձրանում է ռեկորդային տեմպերով․ 11 սմ` 15 օրում. Սուրենյան
15.06.2026 | 20:28
Վենսը հայտարարել է, որ Իրանի հետ համաձայնագիրը թվային եղանակով ստորագրվել է կիրակի
15.06.2026 | 20:15
Հայաստանում կանցկացվի «Արծիվ գործընկեր-2026» միջազգային խաղաղապահ զորավարժությունը
15.06.2026 | 20:10
Վերաքվեարկություն չի լինի․ սպասելիքներն ու ԿԸՀ-ի որոշումը․ ԵզրաԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Բոլորը

Հայկական բնապահպանական ճակատը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է.

«2018թ-ի դեկտեմբերին վարչապետը ջերմուկցիներին ասում էր, որ միջազգային փորձաքննության արդյունքների հիման վրա կորոշվի Ամուլսարի հետագա ճակատագիրը։ Այդ արդյունքները Քննչական կոմիտեն հրապարակեց 2019թ-ի ամռանը՝ փորձելով դրանք ներկայացնել Լիդիանի համար դրական շեշտադրումներով։ Սակայն այդ ուսումնասիրությունը կարդացած մարդիկ թույլ չտվեցին հանրությանը մոլորեցնել։

Իսկ արդեն 2019թ-ի օգոստոսի 29-ին կազմակերպված տեսակոնֆերանսի ընթացքում ԷԼԱՐԴ-ի փորձագետները մեկ անգամ ևս հաստատեցին, որ Ամուլսարի հարցում անհրաժեշտ է իրականացնել նոր բնապահպանական գնահատում, քանի որ եղած փաստաթղթերով հնարավոր չէ գնահատել իրական վտանգները։ Նրանք զարմացած էին, որ այդպիսի հարց է առաջացել ՀՀ կառավարությունում, քանի որ զեկույցում այդ ամենի մասին հստակ գրված է եղել։ Նրանք նաև շատ զարմացած էին, որ տեսակոնֆերանսին մասնակցում են Լիդիան ընկերության ներկայացուցիչները։

Սակայն այս ամենից հետո ՀՀ կառավարությունը չկատարեց իր խոստումն ու խնդրի արդարացի լուծման բեռն ու պատասխանատվությունը թողեց ջերմուկցիների ու գիտակից քաղաքացիների ուսերին՝ չնայած նրան, որ կար շատ պարզ լուծում միջազգային ուսումնասիրության արդյունքների հիման վրա ուժը կորցրած ճանաչել 2016թ-ին նախորդ կոռուպցիոն կառավարության տված փորձաքննական դրական եզրակացությունը։

Խնդրի լուծման անհարկի ձգձգումն ևս մի տարի՝ 2020թ-ի հուլիս-օգոստոս ամիսներին բերեց իրավիճակի լուրջ սրման և բախումների Ամուլսարի մատույցներում և Երևանում»։