Շիրակում կորոնավիրուսից  մահացել են մի ընտանիքի անդամներ՝ մայրն ու նրա 30-ամյա որդին

Լուրեր

07.07.2026 | 01:01
ԱԱ-2026. Իսպանիան հաղթանակ կորզեց Պորտուգալիայի դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.07.2026 | 00:39
Ուժեղ քամին հենասյուներ է վնասել Արմավիրի մարզում․ մի շարք բնակավայրեր հոսանքազրկվել են
06.07.2026 | 23:30
Վաղը Գյումրի, Երևան քաղաքների մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
06.07.2026 | 23:19
«Ուժեղ Հայաստան» դաշինքը դատապարտել է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող գործողությունները
06.07.2026 | 23:10
Մարթա Կոսը ծիրանի ջեմ է պատրաստել. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
06.07.2026 | 23:00
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում բարձրացել է 2 սմ-ով
06.07.2026 | 22:47
Մասիս քաղաքի տներից մեկում հրդեհ է բռնկվել
06.07.2026 | 22:32
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.07.2026 | 22:17
Ֆրանսիան մեղմացրել է իր դիրքորոշումը SAMP/T ՀՕՊ համակարգը Թուրքիայում վաճառելու հարցում․ Reuters
06.07.2026 | 22:01
Գագիկ Ծառուկյանին պատկանող առանձնատնից առգրավվել է 3 առյուծ և 1 վագր. ՔԿ-ն մանրամասնել է
06.07.2026 | 21:50
Ամփոփվել է Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնը. հայտնի են մրցանակակիրները
06.07.2026 | 21:39
24 ժամ ջուր չի լինի Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում
06.07.2026 | 21:25
ՈՒԵՖԱ-ն քննադատել է ՖԻՖԱ-ի՝ ԱԱ-2026-ում ֆուտբոլիստի կարմիր քարտը չեղարկելու որոշումը
06.07.2026 | 21:10
Ընդդիմադիր ուժերը դատապարտել են Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող գործողությունները
06.07.2026 | 21:07
Ծառուկյանի առյուծներին տեղափոխել են Կենդանաբանական այգի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Շիրակի մարզում կորոնավիրուսից մահերի թիվը հասել է 38-ի։ Մահվան վերջին դեպքերը գրանցվել են մի ընտանիքում․  մահացել են ՝ 51-ամյա մայրն ու նրա 30-ամյա որդին։ Այս մասին մեզ հետ զրույցում հայտնեց Շիրակի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Լեյլի Ասլանյանը։ Նա նշեց, որ հիվանդները Գյումրիից տեղափոխվել են Երևան ու այնտեղ են մահացել։

«Երևանում են մահացել, այստեղ չեն մահացել, ընտանիքի անդամներ են՝ մայր ու տղա։ Տղան չի ունեցել քրոնիկ հիվանդություններ, մայրը ՝ ասթմա, ինչ-որ այդպիսի բան է ունեցել, կամ  խրոնիկ բրոնխիտ, բայց տղան խնդիր չի ունեցել»,- ասաց Լեյլի Ասլանյանը՝ հավելելով, որ ընտանիքի հայրը ևս վարակված  է եղել կորոնավիրուսով, լավացումով դուրս է գրվել, տանն է։

Մարզպետարանի պատասխանատուի խոսքով՝ Շիրակի մարզում կորոնավիրուսային իրավիճակը կայուն է, նվազման տենդենցով։

Օգոստոսի 19-ի ժամը 11:30-ի դրությամբ՝ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով Շիրակի մարզի 24 բնակիչ է բուժվում։ Մարտի 1-ից մինչ օրս Շիրակի մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 8855 նմուշառում, մայիսի 12-ից օգոստոսի 18-ը ներառյալ Գյումրիում իրականացվել է 7501 նմուշառման հետազոտություն։  Օգոստոսի 18-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 20 նոր դեպք։

«Ոչ միայն մեր  մարզում նաև հանրապետությունում է նվազման գնում դա օրինաչափ է, այդպես պետք է լիներ։  Վարակի օրինաչափությունն է, սկզբում աճում է հասնում է պիկի, հետո գնում է դեպի նվազում»,- ասաց Լեյլի Ասլանյանը։  Նա նաև նշեց, որ չնայած Գյումրիի ինֆեկցիոնի ծանրաբեռնվածության նվազմանը, հիվանդանոցը շարունակում է գործել որպես քովիդ կենտրոն։ Հիվանդանոցի բնականոն աշխատանքի վերադարձի մասին քննարկումներ չկան։

Շիրակի մարզում այսօրվա դրությամբ տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 400 քաղաքացի, նրանցից 86-ի մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության անախտանիշ ընթացքով։ Նրանց հսկողությունն իրականացվում է առողջության առաջնային օղակի կողմից։

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից առողջացել և Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել Շիրակի մարզի 520 բնակիչ։

Էմմա Չոբանյան