Վրանային ճաշարաններ՝ դաշտային ելքերի և զորավարժությունների ժամանակ
Դաշտային ելքերի և զորավարժությունների ժամանակ զինծառայողներին թարմ սնունդ մատակարարելու նպատակով 5-րդ զորամիավորման զորամասերից մեկում բացազատվել են վրանային ճաշարաններ:
«Պաշտպանական գերատեսչության և քաղաքացիական կազմակերպության արդյունավետ փոխգործակցության շնորհիվ անձնակազմն ապահովվում է որակյալ սննդով։ Մատակարարումն իրականացվում է բոլոր չափորոշիչներն ու սանիտարահիգենիկ կանոնները պահպանելով»,- ասված է ՊՆ-ի տարածած հաղորդագրությունում: