Արցախի ՊԲ-ում Ջալալ Հարությունյանի ղեկավարությամբ ցուցադրական պարապմունքներ են անցկացվել

Լուրեր

12.10.2026 | 22:59
Հայտնաբերվել է 505 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
12.10.2026 | 22:45
ԵՄ-ն Հայաստանին օգնել է հակազդել օտարերկրյա միջամտությանը․ Կալլաս
12.10.2026 | 22:36
Քննարկվել են Հայաստանի Կարմիր խաչի և Իրանի Կարմիր մահիկի ընկերությունների միջև համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 22:23
ՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատարը ներկայացրել է ՌԴ-ի հնարավոր հարձակման դեպքում ծրագիրը՝ Կալինինգրադին ու Պետերբուրգին հարվածներով
12.10.2026 | 22:10
ԵՄ-ն հստակեցրել է իր դիրքորոշումը երևանյան COP17-ի համար
12.10.2026 | 21:58
Արարատ Միրզոյանն ու Ռադոսլավ Սիկորսկին քննարկել են Հայաստանի և Լեհաստանի համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 21:44
Ղրղզստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան CASCA+ միջազգային տրանսպորտային միջանցքի արձանագրություն են ստորագրել
12.10.2026 | 21:29
Թեհրանն անվտանգության համաձայնագիր է առաջարկում․ Ալիևն ընդունել է Իրանի ներքին գործերի նախարարին
12.10.2026 | 21:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.10.2026 | 21:00
Այլընտրանք չկա ՌԴ-ի հետ ատոմակայանի կառուցմանը․ ի՞նչ եք առաջարկում՝ չունենա՞նք ատոմական․ Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:56
Լարված իրավիճակ՝ Շինարարների փողոցում. քաղաքապետարանից ժամանել են կրպակները քանդելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:44
Նախագահ Վահագն Խաչատուրյանը օրենք է ստորագրել
12.10.2026 | 20:30
Վճարովի արձակուրդ՝ նորածնի հոր համար․ իրավունք, որի մասին շատերը չգիտեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:16
Արենիում 0.12 հա հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կփոխհատուցվի 385 հազար դրամ
12.10.2026 | 20:00
Թմրանյութ վաճառողները և օրենքով գողերն ունե՞ն քաղաքական հովանավորներ․ զրույց նախկին փոխոստիկանապետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Պաշտպանության բանակի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի ուսումնանյութական բազայի վրա օգոստոսի 3-ին ՊՆ, ՊԲ հրամանատար գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի ղեկավարությամբ անց են կացվել մարտավարաշարային ցուցադրական պարապմունքներ, որոնց ներգրավված էին ՊԲ-ի միավորումների ու զորամասերի հրամանատարներն ու նրանց տեղակալները, հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Նախքան պարապմունքների մեկնարկը հանրապետության պաշտպանական գերատեսչության ղեկավարը մասնակից անձնակազմին ներկայացրել է միջոցառումների հակիրճ բովանդակությունը` կարևորելով դրանց պատշաճ իրականացումը բանակային նոր ուսումնական տարում զորքերի պատրաստության մակարդակը ևս մեկ աստիճանով բարձրացնելու և արդի տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում մեր երկրի առջև ծառացած մարտահրավերներին դիմակայելու առումով:

Այնուհետև ծավալված ուսումնական կետերում, ըստ ուղղությունների, անց են կացվել սպառազինության և ռազմական տեխնիկայի մարտական կիրառման, զորքերի նստեցման շրջաններում հրամանատարների կողմից խնդիրների ճշգրտման և ընդհանրապես մարտական պատրաստականության բարձր աստիճանների բերման ընթացքում զորամասի կողմից իրականացվող գործողություններին առնչվող տարաբնույթ պարապմունքներ` հատուկ ուշադրություն դարձնելով դրանց կազմակերպման կարգին ու մեթոդիկային:

Ծավալված ուսումնական կետերում պարապմունքները ղեկավարել են բանակի հրամանատարի տեղակալներն ու համապատասխան բաժինների ու ծառայությունների պետերը: Կարևորելով նշված օղակի հրամանատարական կազմի դերը զորամասերի ու ստորաբաժանումների արդյունավետ ղեկավարման, ներքին ծառայության ու մարտական հերթապահության կազմակերպման և առաջադրված խնդիրների իրագործման համատեքստում` ցուցադրական վարժանքների ընթացքում անց են կացվել ինչպես տեսական, այնպես էլ գործնական պարապմունքներ, որոնք միտված էին ժամանակի պահանջներին համահունչ կատարելագործելու հրամանատարների մասնագիտական ունակությունները:

Շրջելով ծավալված ուսումնական կետերով և հետևելով պարապմունքների ընթացքին` գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանն իր հերթին անհրաժեշտ ցուցումներ ու պարզաբանումներ է տվել, որոնք միտված էին պարապմունքներն առավել արդյունավետ ու նպատակային դարձնելուն` հատուկ ուշադրության դարձնելով հակառակորդի հավանական գործողություններին հակազդելու միջոցառումներին:

Ցուցադրական պարապմունքների ավարտին ի մի են բերվել կատարված աշխատանքները, քննարկվել նոր ուսումնականում նախատեսված միջոցառումները պատշաճ մակարդակով իրականացնելու և համաբանակային կարևորության տարբեր թեմաներ, իսկ զորքերի ամենօրյա ծառայության առաջիկա անելիքների վերաբերյալ պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկա հրամկազմին տվել է  անհրաժեշտ ցուցումներ ու հանձնարարականներ: