Հնարավո՞ր է, արդյոք, կորոնավիուսով 2-րդ անգամ վարակվել, ինչ պատճառներ կան․ պարզաբանում են մասնագետները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.10.2026 | 14:33
Վաղվանից ուժի մեջ կմտնեն Հայաստանի համար ԵՄ առևտրային արտոնությունները
09.10.2026 | 14:24
ԱՄՆ-ում Ուկրաինայի պատվիրակության հետ Ուիթկոֆի և Քուշների հանդիպումներին կմասնակցեն նաև եվրոպական երկրների և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները
09.10.2026 | 14:15
Կալուգայում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնի մի քանի մոդուլներ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով ամբողջությամբ շարքից դուրս են եկել
09.10.2026 | 14:06
«ԱԿԳ ավելին քան դեղատուն» ցանցում հայտնաբերվել են առանց համապատասխանության փաստաթղթերի վաճառվող ապրանքներ․ ՇՎՏՄ
09.10.2026 | 13:57
imID-ում քննարկվել են Հայաստանի թվային ինքնության համակարգի զարգացման ուղղությունները
09.10.2026 | 13:56
ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք
09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
Բոլորը

«Կորոնավիրուսի կրկնավարակ գոյություն ունի»։ Այս նախաբանով գրառումը երեկվանից Ֆեյսբուքի հայկական տիրույթում արդեն 230-ից ավելի օգտատեր է տարածել՝ կոչ անելով զգոն լինել․ անտեսանելի թշնամին կարող է նաև վարակված և ապաքինվածներին 2-րդ անգամ «հյուր գալ»։

Գրառման հեղինակը ԵՊԲՀ ուսանող, 23-ամյա Արսեն Հարությունյանն է։ Հայաստանում COVID-ի տարածման սկզբնական շրջանից կամավորագրվել է և աշխատել վարակակիրների հետ: Հունիսին ինքն էլ է COVID-ով վարակվել, սակայն, բուժվելուց որոշ ժամանակ անց, անակնկալի է եկել։

«Իմ նախորդ վարակումից մոտ 40 օր անց երեկ կրկին ախտորոշվեց COVID-19, այս անգամ արդեն՝ երկկողմանի ինֆիլտրատիվ թոքաբորբով։ Ես ինքս էլ չէի հավատում նման ժամկետներում երկրորդ անգամ վարակվելուն, բայց ունենք այն, ինչ ունենք»,- գրել է նա։

Factor.am-ի հետ զրույցում Արսենը չցանկացավ մեկնաբանել 2-րդ անգամ COVID-19-ով ախտորոշվելու մանրամասները, միայն ասաց․ «Ես հիվանդություն չեմ բացահայտում, ես կրկնավարակ չեմ բացահայտում, ես Հայաստանում կրկնավարակի առաջին դեպքը չեմ։ Դա միայն հորդոր է եղել այն մարդկանց, ում հետ ես շփվել եմ, որ մեկուսանան»։

Վիրուսաբան Հովակիմ Զաքարյանի կարծիքով՝ կրկնավարակները հնարավոր են այն դեպքում, երբ մարդու մոտ առաջին վարակից հետո իմունային հիշողություն չի ձևավորվում։

«Թե որն է պատճառը, որ չի ձևավորվում, բազմաթիվ գործոններ կարող են լինել։ Հատկապես ասիմպտոմ վարակների պարագայում, երբ առաջին վարակը շատ սիմպտոմներով չի ուղեկցվել, այդպիսի մարդկանց մոտ հակամարմինների քանակը, որպես կանոն, նորմայից ավելի ցածր է լինում, հետևաբար, այո՛, հնարավոր է, որ այդ մարդիկ նորից վարակվեն և 2-րդ վարակի ընթացքն ավելի ծանր տանեն»,- ասում է Հովակիմ Զաքարյանը։

Կրկնակի վարակման հնարավոր պատճառ, ըստ վիրուսաբանի, նաև իմունային համակարգին առնչվող խնդիրներն են։

Հանրային առողջության մասնագետ, պրոֆեսոր Արտաշես Թադևոսյանը 23-ամյա Արսենի դեպքից զարմացած է։ Կարծում է, որ եթե COVID-ի կրկնավարակի դեպքերը գիտականորեն ապացուցվեն, ապա վիրուսի հետ այս ընթացքում տարած ողջ աշխատանքն անիմաստ կդառնա։

«Այստեղ շատ տարբերակներ կան։ Կարող է՝ իր բացասական թեստը սխալ է եղել, կեղծ, այսինքն՝ իր մոտ շարունակվել է պրոցեսը։ Եթե նա մեկ բացասական թեստով համարվել է բուժված, հնարավոր է՝ դա լինի կեղծ, ինչպես շատ դեպքերում ունենում ենք արտահայտված թոքաբորբ, «матовое стекло» է կոչվում, որը ռենտգենով լրիվ ապացուցված գնում է որպես COVID, բայց մենք իրեն չենք էլ հաշվում, եթե թեստը բացասական է։ Կարող է սա այս ձևով եղած լինել, և բուժման արդյունքում, կարող է, կարծել են, թե բացասական է»,- ասում է հանրային առողջության մասնագետը։

Հայաստանում, որտեղ այժմ COVID-19-ի 37 հազարից ավելի հաստատված դեպք կա, նոր կորոնավիրուսի կրկնակի վարակման առաջին դեպքերը դեռ մայիսի սկզբին են արձանագրվել։ Այդ մասին մայիսի 5-ին ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էր հայտնել։ Այս հայտարարությունից որոշ ժամանակ անց՝ մայիսի 22-ին և հուլիսի 7-ին, նախարարը պնդեց, թե Հայաստանում կրկնավարակի դեպք չի արձանագրվել։

Հասկանալու համար՝ մինչ այս Հայաստանում COVID-19-ի կրկնավարակի դեպքեր, ի վերջո, գրանցվել են, թե՝ ոչ, կապ հաստատեցինք ՀՀ ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանի հետ։

«Առողջապահության համաշխարհային կազմակերպությանն ենք այդ հարցով սպասում, իրենք ամբողջ աշխարհի մակարդակով հետազոտություն են անում։ Մեզ մոտ եղած կասկածելիների մասով էլի տեղեկացնում ենք, բայց այս պահին այդպիսի դիրքորոշում չկա՝ 100 տոկոսով դրանք կրկնավարակ են, թե՝ ոչ։ Դեռ պիտի հետազոտությունների ենթարկվի»,- ասաց ԱՆ խոսնակը։

Նա տեղեկացրեց, որ արդեն կապ են հաստատել կրկնակի վարակվելու մասին Ֆեյսբուքում գրառում կատարած Արսեն Հարությունյանի հետ․ «Այս պահին որևէ ասելիք չկա՝ մինչև հետազոտություն չարվի ու չպարզվի, թե որն է ճիշտ, արդյո՞ք ինքը կրկնակի վարակ է տանում, թե ուղղակի լավ չի լավացել»։

Հավելենք, որ COVID-19-ով 2-րդ անգամ վարակվելու մասին տեղեկություն ԱՀԿ-ն վերջին անգամ ապրիլի 24-ին է հրապարակել։ Նշվել է հետևյալը․ «Ապացույցներ չկան, որ մարդիկ, որոնք COVID-19- ից ապաքինվել են և հակամարմիններ ունեն, պաշտպանված են 2-րդ անգամ վարակվելուց: ԱՀԿ-ն շարունակում է վերանայել վարակի դեմ հակամարմինների պատասխանների վերաբերյալ ապացույցները: Հետազոտությունների մեծամասնությունը ցույց է տալիս, որ ապաքինված մարդիկ հակամարմիններ ունեն։ Սակայն նրանցից ոմանց մոտ այդ հակամարմինները շատ ցածր մակարդակի կարող են լինել»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի Մելքոնյան