«Մենք թույլ չենք տա, որ մի բռնակալ ոտնահարի մարդու իրավունքները ամերիկյան հողում»․ ԱՄՆ կոնգրեսականը՝ Էրդողանի թիկնապահների հարձակման մասին

Լուրեր

11.09.2026 | 12:34
Պուտինը Հնդկաստանում է․ մեկնարկում է ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովը
11.09.2026 | 12:26
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
11.09.2026 | 12:23
Մի երկրում որ Լիսկան լինի դոկտոր-պրոֆեսոր, Ծառուկյանը՝ դասագրքի հեղինակ, բա ի՞նչ եք ուզում․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.09.2026 | 12:14
Վաղինակ Վարդանովը՝ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
11.09.2026 | 12:04
ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
11.09.2026 | 12:02
Կանադան և Ուկրաինան հարյուրամյա գործընկերության մասին համաձայնագիր են ստորագրել․ Օտտավան Կիևին 254 մլն դոլար կհատկացնի ՀՕՊ-ի ամրապնդման համար
11.09.2026 | 12:01
Սուրեն Պապիկյանը դիրքեր է այցելել // Ջերմաստիճանը մինչև 8 աստիճանով կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
11.09.2026 | 11:54
ՀՀ քննչական կոմիտեի և ՉԺՀ հանրային անվտանգության նախարարության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր
11.09.2026 | 11:44
Թրամփը հայտարարել է, որ չի զղջում Իրանի դեմ պատերազմի համար
11.09.2026 | 11:33
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ուզբեկստանի նախագահի հետ
11.09.2026 | 11:30
ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
11.09.2026 | 11:26
Կենցաղային վեճի ժամանակ 44-ամյա տղամարդ է վիրավորվել․ 50-ամյա տղամարդը ձերբակալվել է
11.09.2026 | 11:19
Աննա Վարդապետյանը հանդիպել է Լյուքսեմբուրգի գլխավոր դատախազ Ջոն Փեթրիի հետ
11.09.2026 | 11:10
Քննարկվել են կիբեռանվտանգության ոլորտի զարգացման ծրագրերը
11.09.2026 | 11:00
Կառավարության նիստը. ՈւՂԻՂ
Բոլորը

Կոնգրեսական Թեդ Պոն, որ ներկայացնում է Տեխասի 2-րդ կոնգրեսական շրջանը Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատում, դատապարտել է Վաշինգտոնում մայիսի 16-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիկնապահների հարձակումը խաղաղ ցուցարարների վրա․ հայտնում է The Armenian Weekly-ն:

«Թուրքիայի նախագահ Էրդողանն իր հետ Վաշինգտոն է բերել մարդու իրավունքների ոտնահարման իր դաժան «սովորույթը»: Էրդողանը հարձակումներ է գործել Թուրքիայի ժողովրդավարական ինստիտուտների վրա, նսեմացրել է օրենքի գերակայությունը և խախտել Թուրքիայի քաղաքացիական ազատությունները»,- բացատրել է Պոն՝ հավելելով, որ Էրդողանը դառնում է «թուրք բռնապետ»:

«Էրդողանն իր այդ քայլով ցույց տվեց, որ չի հավատում խոսքի ազատության և խաղաղ հավաքների անցկացման ժողովրդավարական սկզբունքներին։ Բայց մենք թույլ չենք տա, որ օտարերկրյա մի բռնակալ անհետևանք խախտի այդ սրբազան իրավունքներն ամերիկյան հողի վրա»,- նշել է կոնգրեսականը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանի նստավայրի մոտ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` ԱՄՆ այցի դեմ բողոքող խաղաղ ցուցարարների վրա  հարձակում էր գործել  էրդողանամետ խումբը: