Շիրակում կորոնավիրուսի տարածման տեմպերի նվազում է նկատվում․ վարակի նոր օջախներ չկան

Լուրեր

10.08.2026 | 12:20
Ռուբեն Վարդանյանի կինը սպասում է ԱԳՆ-ի հետ կապին՝ Բաքու կանանց մարդասիրական այցը քննարկելու համար. հայտարարություն
10.08.2026 | 12:19
Մեսին վերջին հրաժեշտն է տվել հորը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 12:11
ԱԺ-ում Արամ Վարդևանյանի ընտրության հարցով քվեարկություն է // Ջերմաստիճանը մինչև 5 աստիճանով կնվազի․ ԼՈՒՐԵՐ
10.08.2026 | 12:04
11 տարի հետախուզման մեջ գտնվող՝ 10.9 մլն եվրո հափշտակության գործով մեղադրյալը հայտնաբերվել է. նախաքննությունն ավարտվել է
10.08.2026 | 12:00
Ովքեր կդառնան ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահներ. քննարկում խորհրդարանում․ ՈՒՂԻՂ
10.08.2026 | 11:54
Նարեկ Կարապետյանը ՔՊ-ական պատգամավորի նվիրած 5-րդ դասարանի պատմության գրքից մի հատված կարդաց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 11:45
ՔՊ-ն որոշել է 13 կողմ քվե ապահովել Վարդևանյանի ընտրվելու համար. Արուսյակ Մանավազյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 11:40
Փաշինյանն ասում է՝ ԵՄ ալտերնատիվ գոյություն չունի․ ինչ իմաստ ուներ էտ օրենքի քննարկումը․ Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 11:30
Firebird ընկերության ԱԲ գործարանի բացումը նշանավորում է նշանակալի փուլի սկիզբ Հայաստանում. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն
10.08.2026 | 11:28
Նեթանյահուն մերժել է Գազայի հարցով Թրամփի ծրագիրը
10.08.2026 | 11:19
Արամ Վարդևանյանին ԱԺ փոխնախագահ ընտրելու քվեարկությունը սկսվեց. ՈՒՂԻՂ
10.08.2026 | 11:15
Արթուր Ղարիբյանն առաջին ֆուտբոլիստն է, որը «Գազպրոմ Արենայում» հյուր թիմի կազմում դուբլ է գրանցում փոխարինման դուրս գալուց հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 11:10
Ձեր քմծիծաղից մեղադրյալի կարգավիճակ բաժանում ա մի շիշ վիսկի ու whatsapp-ի հաղորդագրություն. Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 10:56
Ռուսական զորքերն ավիառումբերով հարվածել են Սումիին․ վիրավորներ կան
10.08.2026 | 10:56
Հովակիմյանը բռնել ա, ՍԴ-ն մորթել ա, կերել են՝ «Հայաստան» դաշինքը, «Ուժեղ Հայաստանը» և ՔՊ-ն. Սիսակ Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Շիրակի մարզում կորոնավիրուսային իրավիճակի կայունացում է նկատվում։ Մարզպետարանի հրապարակած վերջին տվյալներով՝ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով Շիրակի մարզի 37 բնակիչ է բուժվում։ Վարակի բռնկման նոր օջախներ չկան։

Գյումրիի տարեցների տուն ինտերնատում և Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի գիշերօթիկ հաստատությունում վարակի բռնկումներ էին եղել, սակայն իրավիճակն արդեն կայունացել է։

«Վերջին բռնկումն այդ երկու օջախում եղավ, հիմա այնտեղ պրոցեսը հանդարտվել է։ Կրկնակի նմուշառումներ ունեցանք, արդյունքներով ՝բավականին դրական տեղաշարժ կա։ Իրենք բռնկման պահից սկսած նմուշառված էին, ընթացիկ հսկողություն իրականացվեց և կրկնակի նմուշառման արդյունքում բավական լավ արդյունքներ ունեցանք։ Դրական տեղաշարժ կա»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց Շիրակի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Լեյլի Ասլանյանը։

Նրա խոսքով՝ բնական գործընթաց է, որ վարակը նվազում է, տարածման բարձր տեմպերն անընդհատ չեն պահպանվում։

«Աստիճանաբար վարակը գնում է դեպի նվազում, որովհետև վարակված ու առողջացած մարդիկ ստեղծում են իմունային շերտ։ Բնակիչները, ովքեր արդեն ունեն իմունիտետ, նպաստում է, որ վարակի տեմպն ընկնի։ Բնական է՝ հավերժ չենք մնալու բարձր թվերով»,- ասաց Ասլանյանը։

Մարզում նվազել է նաև տնային ինքնամեկուսացման ցուցում ունեցողների ու դրական ախտորոշմամբ անախտանիշ ընթացքով հիվանդների թիվը։

«Նաև թեթև ընթացքով հիվանդներն են տանը։ Այս թվերն էլ աստիճանաբար նվազում են։ Տնային հսկվողներ 956 ունենք, որոնցից 279-ի մոտ է հաստատված դրական, նրանք գտնվում են տնային հսկողության տակ։ Իսկ նրանք, ովքեր թեթև ընթացքով են տանում վարակը, բուժման մեջ են ամբուլատոր պոլիկլինիկ հաստատությունների իրենց մասնագետների կողմից»,- ասաց մարզպետարանի պաշտոնյան։

Նշենք նաև, որ կորոնավիրուսի առաջին դեպքի արձանագրումից մինչև հուլիսի 20-ը ամբողջ մարզի կտրվածքով կորոնավիրուսի 1․686 դրական դեպք է գրանցվել։   Կորոնավիրուսից առողջացել ու հիվանդանոցից մինչև օրս դուրս է գրվել Շիրակի 445 բնակիչ։ Ընդհանուր առմամբ, մարզում արձանագրվել է մահվան 35 դեպք։

Էմմա Չոբանյան