Արցախում կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացմանն ուղղված միջոցառումների համար ավելի քան 76 միլիոն դրամ է հատկացվել

Լուրեր

24.04.2026 | 23:32
Կապանում ջրանջատում կլինի
24.04.2026 | 23:15
Ադրբեջանական բանկը ներառվել է ԵՄ-ի կողմից ՌԴ-ի դեմ սահմանված 20-րդ պատժամիջոցների փաթեթում
24.04.2026 | 22:58
«Սանթոսը» հրապարակում է արել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
24.04.2026 | 22:50
Հպարտ էի լինել խոսնակ, երբ Կոնգրեսը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը. Փելոսի
24.04.2026 | 22:49
Թուրքիան կրկին Ուրսուլա ֆոն դեր Լեյենի և Շառլ Միշելի բախման պատճառ է դարձել․ Politico
24.04.2026 | 22:34
Շատ էի ուզում հենց այս օրը չեմպիոն դառնալ և ստացվեց. Եվրոպայի չեմպիոն Էմմա Պողոսյանը՝ հաղթանակի մասին
24.04.2026 | 22:14
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.04.2026 | 22:13
«Լուկօյլ»-ի հիմնադիր Վագիտ Ալեքպերովն այցով Արցախում է
24.04.2026 | 21:59
Հեգսեթը հայտարարել է՝ Եվրոպան Հորմուզի նեղուցի կարիքն ավելի շատ ունի
24.04.2026 | 21:47
«Միշտ Ապրիլի 24-ն ինձ համար այլ օր է եղել՝ ոչ սովորական». Սերժ Սարգսյան
24.04.2026 | 21:33
Կիսում ենք հայ ժողովրդի ցավն ու սուգը. Թուրքիայի ընդդիմադիր քրդական կուսակցության հայտարարությունը Հայոց ցեղասպանության տարելիցին
24.04.2026 | 21:20
Պահանջում են պատասխանատվության ենթարկել Աննա Հակոբյանին․ «Անկախ դիտորդ»-ը դիմել է Վարչական դատարան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2026 | 21:12
Ռուսաստանը և Ուկրաինան գերիների են փոխանակել՝ 193-ը 193-ի դիմաց
24.04.2026 | 21:05
Էմմա Պողոսյանը՝ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն
24.04.2026 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Ապրիլի 24-ից հետո․ խաղաղությո՞ւն, թե՞ նոր լարում է սպասվում Հայաստանին՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ
Բոլորը

Արցախում նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) տնտեսական հետևանքների չեզոքացմանն ուղղված միջոցառումների շրջանակում առաջին փուլի արդյունքներով հարկային մարմին է դիմել 1645 տնտեսվարող սուբյեկտ, որից  բավարարվել է 1447-ի հայտը: «Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին այսօր հրավիրված առցանց ասուլիսի ժամանակ հայտնել է ԱՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Արմինե Մուսայելյանը:

Նրա խոսքով՝ համավարակի բռնկումից հետո ԱՀ կառավարությունը նախաձեռնել է սոցիալական և տնտեսական հետևանքների չեզոքացմանն ուղղված մի շարք ծրագրեր: Տնտեսական բնույթի ծրագրերից որոշների իրականացումը բաշխվել է հարկային մարմնին: Խոսքը վերաբերում է միանվագ դրամաշնորհի և միանվագ դրամական օգնության տրամադրման ծրագրերին:

Մասնավորապես՝ ծրագրերը մեկնարկել են մայիսի 18-ից և ուղղված են եղել կորոնավիրուսից առավելապես տուժած ոլորտներին, այդ թվում՝ զբոսաշրջային և հյուրանոցային ծառայություններին, հանրային սննդի կազմակերպություններին, վարսավիրական ծառայությունների կամզակերպմանը, ուղևորափոխադրում իրականացնող կազմակերպություններին, մասնավոր մանկապարտեզներին, ստեղծագործական կենտրոններին, հանգստի և զվարժանքի օբյեկտների կազմակերպման գործունեություն իրականացնողներին, և մանրածախ առևտրին՝ մի շարք բացառություններով: Ընդհանուր առմամբ, առաջին փուլի արդյունքներով հատկացվել է 76 միլիոն 718 հազար դրամ:

Ա. Մուսայելյանը նշել է, որ երկրորդ փուլում որպես տուժած ոլորտներ են դիտվել լուսանկարչական, հարսանյաց զգեստների և այլ պարագաների գործունեությունը, կահույքի, բնակչության պատվերով գործող հագուստի, կոշիկի նորոգում իրականացնող, ինչպես նաև կենցաղային և այլ տեխնիկայի նորոգմամբ զբաղվող  կազմակերպությունները:

Այս փուլի արդյունքներով նախատեսվում  ծրագրում ընդգրկել 112 շահառուի: Եվս 118 սուբյեկտներ հնարավորություն կունենան ընդգրկվելու առաջին փուլի ծրագրում: Խոսքը վերաբերում է այն կազմակերպություններին, ովքեր չէին հասցրել դիմել: Ի դեպ, այդ նպատակով կառավարությունը երկարաձգել է դիմում-հայտերի ժամկետը՝ մինչև օգոստոսի 1-ը: