Արտերկրի ներդրողների հետ քննարկման փուլում են տարբեր ոլորտներում նախատեսվող 6-7 ներդրումային ծրագրեր․ խորհրդակցություն Կառավարությունում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.02.2026 | 23:40
Կոնֆերենցիաների լիգա․ «Նոան» հաղթեց «ԱԶ Ալկմարին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.02.2026 | 23:29
Իսակովի պողոտայում ավտոմեքենա է այրվել. կա տուժած
19.02.2026 | 23:24
Վարչապետը մասնակցել է Խաղաղության խորհրդի անդրանիկ նիստին
19.02.2026 | 23:16
Բաքուն Մոսկվային մեղադրում է Ալիևի և նրա ընտանիքի դեմ հիբրիդային պատերազմի կազմակերպելու մեջ
19.02.2026 | 23:00
ՀՀ ԱԺ նախագահը հայտարարում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների պաշտոններում թեկնածուների ընտրության մրցույթ
19.02.2026 | 22:49
Ռոբոտներով քունգ ֆու-շոու․ ինչպես են նշել չինական նոր տարին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.02.2026 | 22:37
Հորինվածք է. Telegram-ը պնդում է՝ օտարերկրյա ծառայությունները հասանելիություն չունեն մեսենջերի հաղորդագրություններին
19.02.2026 | 22:24
Մեր իրավունքները խախտվում են. ադրբեջանական Meydan TV-ի լրագրողները Բաքվում դեսպանատներին կոչ են արել մասնակցել իրենց դատավարությանը
19.02.2026 | 22:15
Փաշինյանը կարճատև զրույց է ունեցել Թրամփի հետ
19.02.2026 | 22:01
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.02.2026 | 21:47
Ինչու է գործը հասնում զենքին. անվտանգ երկրի ստվերվող համբավը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.02.2026 | 21:40
ՀՀ նախագահը «Դելփիի տնտեսական ֆորումի» ուղեղային կենտրոնում ներկայացրել է Հայաստանի տնտեսական իրավիճակը
19.02.2026 | 21:27
Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
19.02.2026 | 21:13
ՀՀ-ին և Ճապոնիային հաջողվել է հետևողականորեն զարգացնել քաղաքական երկխոսությունը. Մհեր Գրիգորյան
19.02.2026 | 21:00
Թալանչի պետական հանցագործները, դրսից գործուղված օլիգարխը ընդդիմություն չեն․ իշխանության մեղքն է՝ այդ մարդիկ իրենց տեղում չեն․ Հովսեփ Խուրշուդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ANIF) «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումներ» ներդրումային ֆոնդի միջանկյալ հաշվետվությունը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի մամուլի ծառայությունը։

Քննարկման ընթացքում մանրամասներ են ներկայացվել պետություն-մասնավոր հատվածի համագործակցության շրջանակում ներդրումային ծրագրերի իրականացման ընթացքի վերաբերյալ: Զեկուցվել է, որ արտերկրի ներդրողների հետ քննարկման փուլում են տարբեր ոլորտներում նախատեսվող 6-7 ներդրումային ծրագրեր, որոնց հնարավորինս արագ առաջ մղմանը և կյանքի կոչմանը որոշակիորեն խոչընդոտում են կորոնավիրուսի համավարակով պայմանավորված փակ սահմանները: Չնայած դրան, աշխատանքներն ընթացքի մեջ են, և ANIF-ը նոր հաշվետվություն կներկայացնի մեկ ամիս անց:

Միաժամանակ, ներկայացվել են ներդրումների խթանմանը վերաբերող մի քանի այլ առաջարկություններ, մասնավորապես, ծրագրերի իրականացման մեխանիզմների, չափանիշների, հնարավոր ռիսկերի կառավարման գործիքակազմի հետ կապված: Ծավալվել է մտքերի փոխանակություն, քննարկվել են ներդրումների ներգրավմանը նպաստող այլ գաղափարներ ևս:

Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարել է շարունակել հակաճգնաժամային տնտեսական միջոցառումների ուղղությամբ աշխատանքները և ներկայացնել նոր առաջարկություններ: