ԱՄՆ-ը խորապես անհանգստացած է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած բռնությամբ․ Մայք Պոմպեո
Քաղաքականություն
15.07.2020 | 21:07ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն այսօր անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին՝ կողմերին կոչ արելով վերսկսել երկխոսությունն ու պահպանել հրադադարի ռեժիմը։ Նրա խոսքը հրապարակվել է Պետքարտուղարության Twitter-ի միկրոբլոգում։
«Կովկասյան տարածաշրջանում ԱՄՆ-ին խորապես անհանգստացնում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած բռնությունը։ Մեր ցավակցություններն են հայտնում զոհերի կապակցությամբ և կողմերին կոչ անում անհապաղ թուլացնել լարվածությունը, վերսկսել բովանդակային երկխոսությունը, որպեսզի սկսվեն Մինսկի խմբի համանախագահությամբ բանակցությունները»,- ասել է Մայք Պոմպեոն։