Լոռու մարզի Մեծ Պարնի և Ծաղկաբեր համայնքներով անցնող 6.85 կմ երկարությամբ ճանապարհահատվածը վերականգնվել է

Լուրեր

29.09.2026 | 23:23
«Դեֆանս Հաուզինգ»-ը պարզաբանել է թաղամասում երեք մարդու մահվան դեպքի հանգամանքները
29.09.2026 | 23:03
Ադրբեջանում ձերբակալել են ՌԴ-ում բնակվող ևս մեկ թալիշ ակտիվիստի
29.09.2026 | 22:50
Վահրամ Սահակյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն
29.09.2026 | 22:48
Եմենի խորհրդարանը հավանություն է տվել համընդհանուր զորահավաքին՝ հութիների դեմ պայքարելու համար
29.09.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.09.2026 | 22:18
Արտերկրում ադրբեջանցի քաղաքական գործիչներն ու լրագրողները Ֆրանսիայում ընդդիմության առաջին համագումարն են անցկացրել
29.09.2026 | 22:04
Պատմական գներ՝ բենզինի շուկայում․ ինչո՞ւ է թանկանում վառելիքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 21:48
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սմ-ով
29.09.2026 | 21:32
ՀՀ ՊՆ-ում Արման Սարգսյանն ընդունել է ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության ներկայացուցիչներին
29.09.2026 | 21:19
Հանրային հեռարձակողի խորհուրդը կուսումնասիրի սեպտեմբերի 27-ին Թաթա Սիմոնյանի համերգի հեռարձակման հանգամանքները. հայտարարություն
29.09.2026 | 21:05
Աբովյանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Հովհաննես Աբրահամյանը
29.09.2026 | 20:47
Ադրբեջանն ու Բելառուսը ժամանակակից ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների հարցեր են քննարկել
29.09.2026 | 20:35
Նեթանյահուի գաղտնի այցը ԱՄԷ․ ինչ է հայտնի
29.09.2026 | 20:24
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
29.09.2026 | 20:11
Ֆրանսիայում պետական ծառայողների գործադուլ ու աշակերտների բողոքի ակցիաներ են
Բոլորը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից տեղեկացնում են, որ կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորման շրջանակներում ավարտվել է Մ7-Մեծ Պարնի-Ծաղկաբեր 6.85 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհահատվածի վերականգնումը։

«ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հրամանով ստեղծված ավարտված շինարարական օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովի անդամները տեղում ծանոթացել են կատարված աշխատանքների հետ։

Մեծ Պարնի համայնքի ղեկավար Գագիկ Պալյանի տեղեկացմամբ՝ ճանապարհը 1980-ական թվականից ի վեր չէր վերանորոգվել‚ ճանապարհը դժվարանցանելի էր, ասֆալտապատ պաստառ գրեթե չկար, միայն տեղ-տեղ մնացած ասֆալտի հետքերն էին հուշում‚ որ այդտեղ ժամանակին ասֆալտապատ տարածք է եղել։ Այսօր արդեն համայնքները փոշուց մաքրվել են, դպրոց տանող ճանապարհը սարքվել է: Գյուղացիների հոգսը թեթևացել է, ծախսը պակասել է, մեքենաները չեն կոտրվում։

Շինարարական աշխատանքներն իրականացրած ընկերության՝ «Ճանապարհ» ՍՊԸ-ի աշխատակիցները հանձնաժողովի անդամներին ներկայացրել են ճանապարհի լուսանկարները՝ արված մինչ վերանորոգումը և վերանորոգումից հետո։ Լուսանկարներից ակնհայտ էին այն մեծ ծավալի աշխատանքները‚ որ կատարվել էին ծրագրի ընթացքում։

Հանձնաժողովի անդամները համայնքապետի և համայնքի բնակիչների հետ զրույցներում ընդգծել են‚ որ գյուղատնտեսական տեխնիկան պետք է անցնի հատուկ դրա համար կառուցված անցումներով։ Հակառակ դեպքում վերականգնված ճանապարհը կվնասվի և երկար չի ծառայի։

Լոռու մարզպետարանի տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի պետ Վահրամ Բարսայանն ընդհանուր առմամբ գոհունակություն է հայտնել ճանապարհի վերականգնման որակից։

Նշենք‚ որ ճանապարհաշինական աշխատանքների ընթացքում հեռացվել են քայքայված ենթահիմքը‚ հիմքը և փոխարինվել նորերով: Ասֆալտապատման աշխատանքներին զուգահեռ վերականգնվել են նաև ջրահեռացման համակարգերը‚ կառուցվել են մայթեր: Կատարվել են ճանապարհային նշանների, արգելապատնեշների և արգելափակոցների տեղադրման աշխատանքներ: Նորոգվել են նաև երեք կամուրջները».- ասված է հաղորդագրությունում: