«Ուրարտուի» բրազիլացի պաշտպանը հեռացել է թիմից
«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և բրազիլացի պաշտպան Էբերտ Կարդոսոն երկկողմ համաձայնությամբ խզել են աշխատանքային պայմանագիրը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
27-ամյա ֆուտբոլիստը «Ուրարտուի» կազմը համալրել էր 2020 թվականի ձմռանը: Թիմի կազմում նա անցկացրել էր պաշտոնական 5 հանդիպում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և ռուսաստանցի կիսապաշտպան Թայմուրազ Տոբոևը նույնպես երկկողմ համաձայնությամբ խզել են աշխատանքային պայմանագիրը։