Եթե եկեղեցու պատմության կարիքը կա, Հայ առաքելական եկեղեցին կարող է լրացուցիչ կրթություն կազմակերպել․ Հրանուշ Խառատյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

20.04.2026 | 12:10
Փաշինյանը ՔՊ-ի նախընտրական ծրագիրն է ներկայացրել // Նուբարաշենի աղբավայրում պայթյուն է եղել․ ԼՈՒՐԵՐ
20.04.2026 | 12:04
Հայ բռնցքամարտիկները մեծ դժվարությամբ են հասել Բրազիլ
20.04.2026 | 11:56
Երկու շաբաթվա ընթացքում 8 նոր ավտոբուսի գումար ենք հավաքագրել. Տիգրան Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.04.2026 | 11:48
«Ուրարտուն» չի ընդունել «Ալաշկերտի» դեմ հանդիպման արդյունքը․ ՀՖՖ-ից արձագանքել են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.04.2026 | 11:39
Ալիևը խոսել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության արդյունքներից և «Զանգեզուրի միջանցքից»
20.04.2026 | 11:30
Կուսակցությունների ղեկավարներ են տուգանվել
20.04.2026 | 11:18
Փաշինյանը ներկայացնում է ՔՊ նախընտրական ծրագիրը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.04.2026 | 11:11
Բուլղարիայի ընտրություններում առաջատարը նախկին նախագահ Ռումեն Ռադևի կոալիցիան է․ նա ՌԴ-ի հետ երկխոսության կողմնակից է
20.04.2026 | 11:03
Միհրան Հարությունյանը հաղթանակի է հասել Երևանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.04.2026 | 11:00
Պայթյուն է տեղի ունեցել Նուբարաշենի աղբավայրում. երկու անձ տուժել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.04.2026 | 10:55
Դատախազության միջամտությամբ Աչաջուրի մարզադաշտի վարչական շենքը վերադարձվել է համայնքին
20.04.2026 | 10:42
Թեհրանը խոստանում է պատասխանել ԱՄՆ-ի կողմից իրանական բեռնատար նավի առգրավմանը
20.04.2026 | 10:33
Ռոնալդուի գոլը սկիզբ է դրել «Ալ Նասրի» հաղթանակին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.04.2026 | 10:25
Փրկարարները քաղաքացուն իջեցրել են սարալանջից
20.04.2026 | 10:11
Ռեստորանի մոտ մեքենա է այրվել
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը ազգագրագետ Հրանուշ Խառատյանի հետ

-Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը նախատեսում է հանրակրթական դպրոցների պարտադիր ուսուցման ծրագրից հանել Հայ եղեկեցու պատմություն առարկան, որը պետք է դասավանդվի «Հայոց պատմություն» դասընթացի շրջանակներում։ Այս որոշումը արդեն իսկ բուռն քննարկումների տեղիք է տվել։ Ո՞րն է Ձեր դիրքորոշումն այս հարց շուրջ։

-Ես հետևում եմ քննարկումներին, փնտրում եմ փաստարկներ, բայց համարյա փաստարկներ չկան կամ դրանք համարյա «այո»-ի և «ոչ»-ի բաժանվող են։ Չեմ տեսնում քննարկում առնվազն երկու հարցի վերաբերյալ՝ ո՞րն է հայ եկեղեցու պատմություն առարկայի ներդրումը անցյալի և ներկայի մեր գիտելիքի խնդրում և արդյոք միայն բուն առարկայի խնդի՞րն է, թե՞ այդ առարկան ներկայացնող դասագրքերի բովանդակության հարցը։ Եթե խնդիրը բարձրացել է, լավ կլիներ բոլոր հարցերը քննարկվեին։ Մյուս հարցը, որ իմ կարծիքով ոչ պակաս կարևոր է, պետք է հասկանալ՝ հայ եկեղեցու պատմությունը հայ ժողովրդի պատմության մի մա՞սն է, թե՞ ինքը առանձին երևույթ է։ Եթե համարենք, որ Հայ առաքելական եկեղեցին Սահմանադրության մեջ շեշտված է որպես առանձին, որպես մեր ազգային ինքնության ձևավորող, բայց չի շեշտված՝ այդ ինքնության կարևորագույն բաղադրիչը լեզուն է, տրամաբանական կլինի ասել՝ գուցե այն հանելու փոխարեն լավ կլինի պահել և հանելու փոխարեն ավելացնել հայոց լեզվի պատմությունը՝ ոչ միայն լեզվաբանական դիսցիպլին, այլ նաև հայ ժողովրդի ինքնության կրող, ձևավորող, ժառանգորդող։

Սա որոշ հակասություն է առաջացնում։ Մենք փորձում ենք երեխային դպրոցական կրթության, մարդու ծագման միջոցով գիտության կողմից մինչև այսօր պարզված երևույթների աշխարհիկ մեկնաբանությունները տալ և զուգահեռ նաև՝ իրապատման տեսքով՝ հրաշապատում է դասագրքում։ Ինքս հայոց պատմության դասագրքում տեսնում եմ պրոբլեմներ, բայց եթե Հայ առաքելական եկեղեցու հանձնաժողովը տեսնում է այդտեղ եկեղեցու դերի արժևորման խնդիր, պետք է փորձեր հայ ժողովրդի պատմության դասագրքում ներմուծել ինչ-որ չափով։

-Հոգևորականներից մեկը, բնականաբար, դժգոհելով առարկայի դուրսհանումից դպրոցական ծրագրից, ասում է, թե Հայաստանում հայերը 95%-ն են կազմում, նրանք պատմականորեն եկեղեցու հետևորդ են և իրավունք ունեն դպրոցում ուսանելու եկեղեցու պատմությունը։ Սա լուրջ  փաստարկ չե՞ք համարում։

-Իրավունք ունեն, թող դա անցնեն հայ ժողովրդի պատմության ընթացքում։ Բացի իրավունքը, պետք է տեսնել նաև հնարավորությունը, և վերջին հաշվով Հայաստանի բնակչության մեծ մասը հայեր են, կապ չունի՝ հավատացյալ են, թե՝ ոչ, բայց անկասկած է, որ Հայ առաքելական եկեղեցու հետևորդ լինելը միայն հավատի հարց չի, դա նաև ինքնության  հարց է և եթե եկեղեցու կարիքը կա, վերջին հաշվով՝ եկեղեցին կարող է կազմակերպել լրացուցիչ կրթություն։

-Ըստ Ձեզ՝ Հայ առաքելական եկեղեցու պատմության առարկան ինչպես է անդրադառնում սովորողի մտածողության, գիտակցության և աշխարհայացքի վրա։

-Ես այդտեղ բազմաթիվ հակասական բաներ եմ տեսնում և ժամանակին խոսել եմ այս մասին։ Կարծում եմ, որ Հայ առաքելական եկեղեցին մեր ընդհանուր կրթության և հայ ժողովրդի քաղաքական պատմության ընթացքին հակակշիռ երևույթներ է բերում և կարող է առաջացնել մտածողության երկվություն։ Օրինակ՝ 7-րդ դասարանի գիրքը, որն արդեն Աստվածաշունչը չի, այլ քրիստոնեության ներդրումն է կամ տարածումն է Հայաստանում, օրինակ՝ հրաշապատումը ներկայացվում է որպես իրապատում։ Ամենապարզ օրինակը բերեմ՝ Գրիգոր Լուսավորիչը երազում տեսավ Տիրոջ տեսիլքը, մուրճով հարվածեց և ցույց տվեց, թե որտեղ պետք է կառուցել Մայր տաճարը։ Պատկերացրեք՝ նույն դպրոցականին տանում են Մայր տաճար, տեսնում է տաճարային հետքերը, սա էլ կարող էր ներկայացվել, որ հա, Աստված ցույց է տվել Մայր տաճարի տեղը, բայց դասագրքում պակասում է այդ էլեմենտը և ես, երբ փորձում եմ հասկանալ, սա որոշ հակասականություն է առաջացնում։

-Վարչապետն ամիսներ առաջ այս թեմայով ասել է՝ մենք պետք է միասնական պատմություն ունենանք, և ոչ, ասենք՝ եկեղեցու, բանակի, արվեստի և այլն «Խնդիր ենք դրել դառնալ տեխնոլոգիական երկիր, իսկ դրա համար պետք է ճշգրիտ ձևակերպել, թե դպրոցում երեխաներին ինչ առարկաներով են ծանրաբեռնում»։ Սակայն իշխանության քննադատներն ասում են՝  սա ազգային արժեքների դեմ ոչ պետական և ոչ ազգային մտածողությամբ քայլ է, հեղափոխությունից հետո մի խումբ անարգել արշավ էր սկսել Գարեգին Երկրորդի դեմ, հիմա էլ պետությունն է քայլ անում եկեղեցու դեմ, որը խոչընդոտում է գլոբալացման պրոցեսներին։ Ի՞նչ տեսակետ ունեք։ 

-Ես չեմ կարծում, թե վարչապետի այս հայտարարությունը կրկնօրինակվում է կրթությունը ձևավորող ինստիտուտում։ Բայց եթե վարչապետը հայտարարում է, որ մեր խնդիրը տեխնիկապես զարգացած կրթություն ապահովելն է, ես կարծում եմ, որ դա հենց պետական մտածողության դրսևորում է։ Ես սա ո՛չ հակազգային, ո՛չ հակապետական չեմ կարող համարել։ Այլ խնդիր է, թե մենք ինչ ենք հասկանում «ազգային մտածողություն» ասելով։ Դրանք արտահայտություներ են, որ չեն առարկայանում երևույթներով։

-Արդյոք իշխանությունը հետապնդո՞ւմ է եկեղեցուն, ինչպես ներկայացնում են ՀՀԿ-ականները և ընդդիմության ներկայացուցիչները։

-Ինչքան ես հասկացա, որպես հետապնդում է բերվում Գարեգին վեհափառի խնդիրը բարձրացնելը մի խումբ անձանց կողմից։ Ես չգիտեմ՝ ինչպես է իշխանությունը հետապնդում, այսինքն՝ որտեղ 50-100 մարդ հավաքվի, դա իշխանության գործողությո՞ւն պետք է լինի։ Այնպես չէ, որ ամբողջովին հիացած եմ իշխանություններով, բայց դա իմ սուբյեկտիվ կարծիքն է, ես չեմ տեսել արտահայտություն, նախադեպ, երբ Հայաստանի իշխանությունները ճնշել են եկեղեցուն։

 

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Ռոբերտ Անանյան