Ինչպե՞ս կազմակերպել աշխատանքային հանդիպումները համավարակի պայմաններում. ԱՀԿ

Լուրեր

12.10.2026 | 23:18
Գազամատակարարման դադարեցումներ՝ Հայաստանի մի շարք հասցեներում
12.10.2026 | 22:59
Հայտնաբերվել է 505 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
12.10.2026 | 22:45
ԵՄ-ն Հայաստանին օգնել է հակազդել օտարերկրյա միջամտությանը․ Կալլաս
12.10.2026 | 22:36
Քննարկվել են Հայաստանի Կարմիր խաչի և Իրանի Կարմիր մահիկի ընկերությունների միջև համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 22:23
ՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատարը ներկայացրել է ՌԴ-ի հնարավոր հարձակման դեպքում ծրագիրը՝ Կալինինգրադին ու Պետերբուրգին հարվածներով
12.10.2026 | 22:10
ԵՄ-ն հստակեցրել է իր դիրքորոշումը երևանյան COP17-ի համար
12.10.2026 | 21:58
Արարատ Միրզոյանն ու Ռադոսլավ Սիկորսկին քննարկել են Հայաստանի և Լեհաստանի համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 21:44
Ղրղզստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան CASCA+ միջազգային տրանսպորտային միջանցքի արձանագրություն են ստորագրել
12.10.2026 | 21:29
Թեհրանն անվտանգության համաձայնագիր է առաջարկում․ Ալիևն ընդունել է Իրանի ներքին գործերի նախարարին
12.10.2026 | 21:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.10.2026 | 21:00
Այլընտրանք չկա ՌԴ-ի հետ ատոմակայանի կառուցմանը․ ի՞նչ եք առաջարկում՝ չունենա՞նք ատոմական․ Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:56
Լարված իրավիճակ՝ Շինարարների փողոցում. քաղաքապետարանից ժամանել են կրպակները քանդելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:44
Նախագահ Վահագն Խաչատուրյանը օրենք է ստորագրել
12.10.2026 | 20:30
Վճարովի արձակուրդ՝ նորածնի հոր համար․ իրավունք, որի մասին շատերը չգիտեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:16
Արենիում 0.12 հա հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կփոխհատուցվի 385 հազար դրամ
Բոլորը

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ ցուցումներ է տալիս, թե ինչպես կազմակերպել աշխատանքային հանդիպումները համավարակի պայմաններում:

? Աշխատավայրում հանդիպումներ կազմակերպելիս հիշեք, որ մասնակիցները կարող են վիրուսակիր լինել և չգիտակցելով վարակել մյուսներին։ #Covid19-ով վարակված 5 մարդկանցից մեկը ստացիոնար բուժման կարիք է ունենում։

✔️ Աշխատանքային հանդիպում կազմակերպելիս նախ փորձեք դա անել առցանց հարթակում։ Եթե հնարավոր չէ առցանց կազմակերպել, ապա փորձեք հնարավորինս քիչ մարդկանց հրավիրել դեմ առ դեմ հանդիպման։

✔️Համոզվեք, որ հանդիպման վայրում առկա են անհրաժեշտ բոլոր պարագաները՝ ներառյալ թաց անձեռոցիկ և ախտահանող հեղուկ։

✔️Մշտադիտարկեք վիրուսի տարածումը և ախտանշաններ ունեցող մարդկանց հորդորեք չմասնակցել հանդիպմանը։

✔️Համոզվեք, որ հանդիպման կազմակերպիչները, մասնակիցները և բոլոր մատակարարները հայտնել են իրենց կոնտակտային տվյալները, որոնք վիրուսակրի բացահայտման դեպքում կփոխանցվեն համապատասխան մարմիններին։

? Հանդիպման ընթացքում

✔️Հանդիպման ընթացքում ողջունեք իրար առանց ձեռքսեղմումների։

✔️Հորդորեք մասնակիցներին պարբերաբար լվանալ կամ ախտահանել ձեռքերը։

✔️Մասնակիցների աթոռները դասավորեք մեկ մետր հեռավորությունը պահպանելով։

✔️Բացեք դռներն ու պատուհանները՝ ապահովելով սենյակի պատշաճ օդափոխությունը։

? Հանդիպումից հետո

✔️Հանդիպումից հետո առնվազն մեկ ամիս պահպանեք մասնակիցների կոնտակտային տվյալները․ վիրուսակրի հայտնաբերման դեպքում այս տեղեկատվությունը կօգնի պատկան մարմիններին։

✔️Եթե մասնակիցներից որևէ մեկի մոտ Covid-19 է ախտորոշվել, հանդիպման կազմակերպիչը պետք է այդ մասին տեղյակ պահի մյուս մասնակիցներին՝ խնդրելով նրանց առաջիկա 14 օրվա ընթացքում պարբերաբար (օրվա մեջ երկու անգամ) չափել իրենց ջերմությունն ու հետևել ախտանշանների զարգացմանը։

✔️Ախտանշաններ ի հայտ գալու դեպքում այդ մարդիկ պետք է ինքնամեկուսանան՝ նաև ընտանիքի անդամներից պահելով առնվազն մեկ մետր հեռավորություն։ Նրանք պետք է դիմեն բժշկական հաստատություն կամ պատասխանատու այլ մարմնի։