Քաղաքացիներին կոչ անենք կրեն բացառապես գործարանային արտադրության դիմակ. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
27.10.2026 | 21:00
Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ
27.10.2026 | 20:49
Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա
27.10.2026 | 20:41
Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ
Բոլորը

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս ընթացքում դիմակների հետ կապված իրենց պաշտոնական ուղերձը փոխվել է։

«Այսօր առավոտյան, միջազգային լրատվությանը հետևելով, արձանագրեցի, որ աշխարհի նույնիսկ գերզարգացած երկրներ կան, որ դիմակների հետ կապված ուղերձը նոր փոխվում է։ Ես արձանագրեցի, որ այդ գերզարգացած երկրներից մեկի ղեկավարը բավականին երկար ժամանակ սկզբունքորեն հակառակն է ասել դիմակների հետ կապված և այսօր պաշտոնապես արձանագրել է, որ, այո՛, ընդունում է, որ դիմակները լինեն պարտադիր և կրվեն»,- նշեց նա։

Վարչապետը ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանից հետաքրքրվեց՝ ճի՞շտ է արդյոք, որ դիմակների գների անկում կա:

«Այո՛, պարոն վարչապետ, միանշանակ ճիշտ եք։ Բայց հիմա մեկ ուրիշ խնդիր ունենք։ Ներկրված դիմակները, քանի որ մի քանի ամիս առաջ են ներկրվել, թանկ են, իսկ տեղական դիմակները 60 դրամ են։ Հիմա ունենք դիմակների պրոֆիցիտ, այսինքն՝ ավելի շատ դիմակ ունենք, քան վաճառվում է։ Մեկ խմբաքանակ Հայաստանից արտահանում արդեն կատարվել է 60 դրամով, մյուս խմբաքանակի համար ևս հայտարարվել է։ Հիմա երկու խնդրի առաջ ենք կանգնած․ եթե չենք թույլատրելու դիմակների արտահանումը, ապա տնտեսվարողները ստիպված են լինելու վնասով ավելի էժան գներով վաճառել, իսկ եթե թողնում ենք, ապա գինը մնում է կայուն՝ 60 դրամ տեղականը և մի փոքր ավելի թանկ՝ ներկրվածը։ Նոր խմբաքանակը սպասվում է մոտ մի քանի ամսից, որ ավելի էժանանա», – ասաց Գևորգյանը։

Վարչապետն արձագանքեց, որ այդտեղից այլ եզրակացություն պետք է անել։

«Հասկանալով դիմակների գների բարձր լինելը՝ մենք ասացինք, որ նրանք, ովքեր հնարավորություն ունեն, թող գործարանային արտադրության դիմակներ կրեն, իսկ ովքեր չունեն, կարող են տնային պայմաններում կարված դիմակներ կրել։ Հիմա մենք ունենք գնանկում և ունենք պրոֆիցիտ, հիմա կարող ենք մեր բոլոր քաղաքացիներին կոչ անել կրել բացառապես գործարանային արտադրության դիմակներ։ Եվ, պարո՛ն Գևորգյան, Ձեր ասած հարցը կլուծվի այդպես։ Այսօր, երբ նայում ենք շուկայում դիմակների սպառման ծավալները, մեզ պետք չէ նույնիսկ գնալ փողոցում մոնիթորինգ անել, տեսնում ենք, թե երկրում ամեն օր քանի դիմակ է սպառվում, և մեզ համար պարզ է, որ մեր քաղաքացիների մեծամասնությունը գործարանային դիմակ չի կրում, և մենք ասել ենք, որ գործարանային արտադրության դիմակները շատ ավելի օգտակար են», – ընդգծեց վարչապետը։

Մանրամասները՝ տեսանյութում: