Անցած շաբաթվա ընթացքում աշխարհում ամեն օր գրանցվել է կորոնավիրուսի մոտ 160, 000 նոր դեպք. ԱՀԿ

Լուրեր

10.08.2026 | 13:00
Էդգար Ղազարյանը` իր և թիմակիցների միջև լարվածության տեղեկությունների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 12:52
Նիժնեկամսկի վրա ԱԹՍ-ների հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 13-ի
10.08.2026 | 12:43
Գալուզինը հերքել է Բաքվում Ուկրաինայի հարցով Գերմանիայի ներկայացուցիչների հետ բանակցությունները
10.08.2026 | 12:34
Չեմ մեկնաբանի Ադրբեջանի ներքին հարցերը. Սոնա Ղազարյանը` AZ TV-ի ձևակերպումների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 12:30
Ոստիկանները ձերբակալել են մեկ տասնյակից ավելի անձանց․ մանրամասներ` Դաշտավան գյուղում կատարված խուլիգանությունից
10.08.2026 | 12:20
Ռուբեն Վարդանյանի կինը սպասում է ԱԳՆ-ի հետ կապին՝ Բաքու կանանց մարդասիրական այցը քննարկելու համար. հայտարարություն
10.08.2026 | 12:19
Մեսին վերջին հրաժեշտն է տվել հորը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 12:10
ԱԺ-ում Արամ Վարդևանյանի ընտրության հարցով քվեարկություն է // Ջերմաստիճանը մինչև 5 աստիճանով կնվազի․ ԼՈՒՐԵՐ
10.08.2026 | 12:04
11 տարի հետախուզման մեջ գտնվող՝ 10.9 մլն եվրո հափշտակության գործով մեղադրյալը հայտնաբերվել է. նախաքննությունն ավարտվել է
10.08.2026 | 12:00
Ովքեր կդառնան ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահներ. քննարկում խորհրդարանում․ ՈՒՂԻՂ
10.08.2026 | 11:54
Նարեկ Կարապետյանը ՔՊ-ական պատգամավորի նվիրած 5-րդ դասարանի պատմության գրքից մի հատված կարդաց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 11:45
ՔՊ-ն որոշել է 13 կողմ քվե ապահովել Վարդևանյանի ընտրվելու համար. Արուսյակ Մանավազյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 11:40
Փաշինյանն ասում է՝ ԵՄ ալտերնատիվ գոյություն չունի․ ինչ իմաստ ուներ էտ օրենքի քննարկումը․ Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 11:30
Firebird ընկերության ԱԲ գործարանի բացումը նշանավորում է նշանակալի փուլի սկիզբ Հայաստանում. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն
10.08.2026 | 11:28
Նեթանյահուն մերժել է Գազայի հարցով Թրամփի ծրագիրը
Բոլորը

Կորոնավիրուսի տարածման տեմպերն արագանում են ամբողջ աշխարհում, հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) ՝ նշելով, որ համավարակի սկսվելուց ի վեր միայն հունիսին գրանցվել է ընդհանուր դեպքերի կեսից ավելին (շուրջ 60%): Այս մասին հայտնում է The Guardian-ը:

«Անցած շաբաթվա ընթացքում ամեն օր գրանցվել է կորոնավիրուսի մոտ 160,000 նոր դեպք»,- ԱՀԿ ղեկավար Թեդրոս Ադանոմ Գեբրեիսուսը ասել է վիրտուալ ճեպազրույցի ժամանակ:

Նշենք, որ երեկ նա ասել էր, որ համավարակը «նույնիսկ մոտ չէ ավարտվելուն»:

ԱՀԿ ղեկավարը կրկին խոսել է «համապարփակ մոտեցման» մասին՝ որպես վիրուսը սանձելու լավագույն միջոց:

«Այն երկրները, որոնք իրականացրել են բազմաթիվ միջոցառումներ, ներառյալ՝ կոնտակտավորներին պարզելը և մեկուսացնելը, ֆիզիկական հեռավորության պահպանումը և դիմակ կրելը, «ճնշել են վարակի փոխանցումը և փրկել կյանքեր»,- ասել է նա:

ԱՀԿ-ն խիստ անհանգստացած է՝ տեսնելով, որ մի շարք երկրներ «չեն օգտագործել իրենց ձեռքի տակ եղած բոլոր գործիքները և դրսևորել են հատվածական մոտեցում»:

«Այս երկրներին երկար և ծանր ճանապարհ է սպասվում»,- հավելել է նա:

ԱՀԿ ղեկավարը նշել է, որ բացի գիտական մարտահրավեր լինելուց, «համավարակը նաև բնավորության փորձություն է»:

Նշենք, որ հուլիսի 1-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն ամբողջ աշխարհում անցել է 10,5 միլիոնը, իսկ մահերինը՝ 511,000: