ՔՊ-ն, փաստորեն, մենակ է մնացել, մնացած ուժերն ընդդիմադիր են․ ՀՅԴ անդամ Արթուր Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.11.2026 | 15:51
Սրբուհի Գալյանը հանդիպել է Ռուսաստանի արդարադատության նախարարին
12.11.2026 | 15:43
Ուիթկոֆն ու Քուշները ժամանել են Կրեմլ՝ Պուտինի հետ հանդիպման
12.11.2026 | 15:33
Ասողը գլուխը պատին է տվել, կեղծիք է. Տարոն Չախոյանը` հայհոյելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 15:32
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով հաջորդ դատական նիստը. ՈՒՂԻՂ
12.11.2026 | 15:28
«Մանչեսթեր Յունայթեդը» կապ է հաստատել ԱՄՆ-ի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ
12.11.2026 | 15:23
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
12.11.2026 | 15:19
Զելենսկին հայտարարել է Starshield-ի աշխատանքում նոր խափանումների մասին
12.11.2026 | 15:10
«Հաղթանակ» կամրջով երթևեկությունը ժամանակավոր կդադարեցվի // ԵՄ-ն նոր պատժամիջոցներ կսահմանի ՌԴ-ի դեմ․ ԼՈՒՐԵՐ
12.11.2026 | 15:02
Մենք ծանոթ էինք Արմեն Գրիգորյանի դիրքորոշմանը. Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 14:55
ԱԺ-ում հիշեցին երեխաների նկատմամբ սեռական բռնության համար դատապարտված Սերոբ Տեր-Պողոսյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 14:48
Հիմա անհրաժեշտ է վերանորոգել մեր երկրների միջև երկաթուղին և բացել սահմանները. Փաշինյանը՝ թուրք լրագրողին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 14:41
ԱՄՆ-ն առաջարկում է Եվրոպայի «անվտանգության ճարտարապետությունը» քննարկել Ուկրաինայում պատերազմի դադարեցման պայմանների հետ զուգահեռ․ Axios
12.11.2026 | 14:30
«Եղեգնաձորում որևէ քաղաքական ուժի հետ գործարքի չենք գնացել և կոալիցիա չենք կազմել»․ «Հանրապետություն»
12.11.2026 | 14:22
Պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայություններից օգտվողներն ավելի խիստ քրեական պատժի կենթարկվեն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 14:14
19-ամյա Միրա Անդրեևան ուշագրավ ցուցանիշ է գրանցել Ամփոփիչ մրցաշարում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը ՀՅԴ ԳՄ անդամ Արթուր Խաչատրյանի հետ

-Պարոն Խաչատրյան, ինչպես հայտնի է «Բարգավաճ Հայաստան» և «Հայրենիք» կուսակցությունների հետ կա որոշակի գործակցություն, սակայն հուշագիր չստորագրվեց ձեր և այդ ուժերի միջև, ինչի մասին ավելի վաղ հայտարարվում էր։ Ի՞նչն էր պատճառը։

-Ընդհանրապես, տարբեր քաղաքական ուժերի միջև շփումները նորմալ երևույթ է աշխարհի բոլոր երկրներում։ Որոշ դեպքերում համագործակցությունը կարող է ֆորմալացվել, որոշ դեպքերում՝ ոչ։ Որոշվեց այս անգամ այսպես աշխատել. մտքերի փոխանակում լինի, աշխատանքային խումբ ստեղծել, որպեսզի ավելի լայն օրակարգով կարողանանք համախմբել Հայաստանի ավելի շատ քաղաքական ուժերի։ Եթե տպենք կուսակցությունների ցանկը՝ կտեսնենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, փաստորեն, մենակ է մնացել։ Մնացած բոլոր կուսակցությունները մի քիչ շատ, մի քիչ ավելի քիչ ընդդիմադիր են այսօրվա իշխող կուսակցությանը։

-Իսկ հուշագիր չստորագրելու պատճառներից մեկն արդյոք այն չի՞ եղել, որ ԲՀԿ-ի և «Հայրենիք»-ի ղեկավար կազմին դուր չի եկել ՀՅԴ-ի հեղինակած հուշագրի տեքստը։

-Ոչ։

-Չի՞ եղել կոնֆլիկտ, խնդիր։

-Եթե կոնֆլիկտ լիներ՝ երեք կուսակցությունները նախորդ օրը չէին տանի և Գլխավոր դատախազություն չէին ներկայացնի իշխանության զավթման վերաբերյալ հայտարարություն։ Պարտադրված որևէ համագործակցություն չկա։ Կուսակցություններ են, որոնք կարող են նստել և ինչ-որ հարցի շուրջ խոսել և ինչ-որ հարցի շուրջ չխոսել։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Մերի Մարտիրոսյան