ՌԴ-ում Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի վերջին օրն է․ բազմաթիվ  խախտումների մասին է բարձրաձայնվում

Լուրեր

19.09.2026 | 17:23
Կարեն Անդրեասյանը սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 3-ը կլինի ԱՄՆ-ում
19.09.2026 | 17:03
Ռուբեն Ռուբինյանը դասային աստիճան է շնորհել
19.09.2026 | 16:48
Փաշինյանն այսօր հասցրել է համացանցում ցուցադրել հեծանիվ վարելը, սուրճ խմելը, բայց չի անդրադարձել սեպտեմբերի 19-ին
19.09.2026 | 16:22
Երևանում կանցկացվի բժշկական զբոսաշրջության գլոբալ համաժողով
19.09.2026 | 16:03
Երթ դեպի Եռաբլուր. հարգանքի տուրք է մատուցվել սեպտեմբերի 19-ի զոհերի հիշատակին
19.09.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով, ապա նույնքան կբարձրանա
19.09.2026 | 15:48
Ուկրաինան ԱՄՆ-ից 2.68 մլրդ դոլարի սպառազինություն և ՀՕՊ համակարգերի արդիականացման ծառայություններ կստանա․ Պետդեպը հավանություն է տվել
19.09.2026 | 15:36
ՌԴ դեսպանը Սյունիքում այցելել է Զանգեզուրի և Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատներ
19.09.2026 | 15:06
Ջերմուկում հայտնաբերվել է կեղծ օղու 24 շիշ և 1738 տուփ ծխախոտ․ 31-ամյա տղամարդը ձերբակալվել է
19.09.2026 | 14:44
Բայանդուրում բազմաֆունկցիոնալ մարզադաշտ է կառուցվում 
19.09.2026 | 14:29
Սեպտեմբերի 21-ին Երևանում կփոխվեն 8 ավտոբուսային երթուղիների շարժման ուղիները
19.09.2026 | 14:07
Թրամփը ստորագրել է Ռուսաստանի դեմ «դժոխային պատժամիջոցների» օրենքը
19.09.2026 | 13:46
ԱՄՆ-ը կշարունակի աջակցել ՀՀ բանակի կերպափոխմանը․ Հայաստան-ԱՄՆ պաշտպանական խորհրդակցություններ են կայացել
19.09.2026 | 13:33
ԱԺ պատվիրակությունը սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 2-ը կմեկնի Ստրասբուրգ
19.09.2026 | 13:16
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
Բոլորը

Ռուսաստանում ավարտին է մոտենում Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն․ այսօր՝ հուլիսի 1-ին համաժողովրդական քվեարկության վերջին օրն է։ Կորոնավիրուսի համաճարակի պատճառով քվեարկությունը սկսվել է դեռևս հունիսի 25-ին՝ ընտրատեղամասերում քաղաքացիների կուտակումներից խուսափելու համար, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Նշվում է, որ այս փոփոխությունները գործող նախագահ Վլադիմիր Պուտինին հնարավորություն կտան իշխանության գլուխ մնալ ևս երկու ժամկետով՝ մինչև 2036 թվականը։

Քվեարկության առաջին հինգ օրերին ընտրողների մասնակցությունը կազմել է 45.7 տոկոս կամ 49.6 մլն քաղաքացի։ ԿԸՀ-ում ակնկալում էին, որ ընտրողների հիմնական մասը քվեարկության կգնա այսօր։

Մինչ այդ, արդեն բարձրաձայնվում է խախտումների մասին։ Մի շարք լրատվամիջոցներում և սոցցանցերում տեղեկություններ են հրապարակվում, որ բազմաթիվ ընտրողներ կրկնակի են քվեարկել՝ առցանց և ընտրատեղամասում։

Ընտրախախտումների մասին հայտնել են նաև դիտորդները։ Մասնավորապես, ընտրողների իրավունքների պաշտպանության «Ձայն» շարժման ներկայացուցիչները հայտնել են ԿԸՀ-ի կողմից օրենքով սահմանված լիազորությունները գերազանցելու մասին։ Հունիսի 25-30-ը ՌԴ 42 շրջաններում իրականացված դիտարկումների հիման վրա «Ձայն» շարժման ներկայացուցիչները նաև նշել են քաղաքացիներին քվեարկության գնալու հարկադրանքի, ընտրական հանձնաժողովների, պետական և տեղական մարմինների, պաշտոնատար անձանց կողմից անօրինական քարոզչության, քվեարկության գաղտնիության և այլ խախտումների մասին։

Նշենք, որ ամբողջ երկրի տարածքում ավելի քան 96.5 հազար ընտրատեղամաս է բացվել, հանրաքվեին մասնակցելու իրավունք ունի շուրջ 110.5 մլն ընտրող։ Եթե հանրաքվեի արդյունքներով ընտրությանը մասնակցած քաղաքացիների 50 տոկոսից ավելին կողմ արտահայտվի սահմանադրական փոփոխություններին, դրանք ուժի մեջ կմտնեն արդյունքների պաշտոնական հրապարակման օրը։ Ընդ որում, հանրաքվեի մասնակցության շեմ չի սահմանվել։

Հավելենք, որ հանրաքվեի է դրվել ՌԴ Հիմնական օրենքի միանգամից 22 հոդվածի փոփոխություն։ Մարտի 10-ին փոփոխություններն արդեն հավանության են արժանացրել երկրի Պետական դուման, Դաշնային խորհուրդը և Սահմանադրական դատարանը։

Ընդդիմությունը 67-ամյա Վլադիմիր Պուտինին մեղադրում է «ցմահ նախագահ» դառնալու ձգտման համար։ ՌԴ գործող Սահմանադրության համաձայն՝ նախագահը չի կարող երկրի բարձրագույն պետական պաշտոնը զբաղեցնել ավելի քան երկու ժամկետ անընդմեջ։ Քվեարկության դրված փոփոխություններով նախկին նախագահների պաշտոնավարման ժամկետները զրոյացվում են, ինչը Վլադիմիր Պուտինին հնարավորություն կընձեռի իր թեկնածությունն առաջադրել 2024 և 2030 թվականների նախագահական ընտրություններում՝ այդ պաշտոնում մնալով մինչև 2036 թվականը։