Վաղվա առաջնորդը գնում է երկրից, մնում են կատարածուները․ Գոռ Հարությունյան

Լուրեր

29.10.2026 | 18:39
«Բավարիայի» գլխավոր մարզիչը դուրս է գրվել հիվանդանոցից
29.10.2026 | 18:30
Ի՞նչ է տեղի ունեցել փոքրիկ Եվայի հետ․երեք ամիս՝ առանց պատասխանների․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 18:21
Էրդողանի քայլերը բավարար չէին. Ալիևը չի մասնակցի Անկարայում Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին
29.10.2026 | 18:03
ԵՄ-ն հրաժարվում է Կանադային «ասոցացված անդամի» կարգավիճակ առաջարկելուց
29.10.2026 | 17:57
Ուսումն ավարտելուց հետո առնվազն 3 տարի Հայաստանում աշխատելու դեպքում քաղաքացիները կազատվեն պարտադիր զինծառայությունից
29.10.2026 | 17:46
Վենսը նամակ է ուղարկել Իրանի ԱԽ քարտուղարին՝ կոչ անելով վերսկսել բանակցությունները՝ կանխելու Թրամփի նոր հարվածները
29.10.2026 | 17:38
Փաշինյանն ու Սլովենիայի արտգործնախարարը քննարկել են տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը
29.10.2026 | 17:32
Արկադի Համբարձումյանի և նրա հետ փոխկապակցված 22 անձանց 84՝ անշարժ, 59 շարժական գույքի, 255 մեքենայի և այլ ակտիվների նկատմամբ սահմանափակումներ են կիրառվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
29.10.2026 | 17:27
Կենսաբազմազանության պահպանման և ջրային ռեսուրսների կառավարման համար անհրաժեշտ է միջազգային համագործակցություն․ Աբիսողոմոնյան
29.10.2026 | 17:17
Աջակցում եմ ՔՊ-ին, դատապարտում ընդդիմության պահվածքը. Ռուբեն Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 17:16
UFC-ի չեմպիոնը պատրաստ է տիտղոսային մենամարտ անցկացնել Արման Ծառուկյանի հետ
29.10.2026 | 17:07
Ալեն Սիմոնյանն ու Սլովենիայի արտգործնախարարը քննարկել են Հայաստանի տնտեսական դիվերսիֆիկացման հարցերը
29.10.2026 | 17:01
Կարիերայի առաջին քայլերը՝ IDBank-ի հետ․ մեկնարկել է IDream-ի 16-րդ շրջափուլը
29.10.2026 | 16:55
Նորվեգիայի վարչապետը պահանջել է FT-ից հեռացնել այն հոդվածը, թե Պուտինը հեռախոսազրույցում պատմության դասախոսություն է կարդացել
29.10.2026 | 16:51
Արթուր Ջավադյանն ազատվել է հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից
Բոլորը

Factor.am-ը Հայաստանից ուղեղների արտահոսքի, էվոլյուցիոն ճանապարհով փոփոխությունների գնալու և այլ թեմաների շուրջ զրուցել է երիտասարդ բանաստեղծ, գրականագետ Գոռ Հարությունյանի հետ։

-Գոռ, Հայաստանում մշակույթի, արվեստի մարդկանց նկատմամբ պետական քաղաքականությունը Ձեզ բավարարու՞մ է։

-Պետական քաղաքականությունը, իհարկե, բարձիթողի վիճակում է, որպեսզի որևէ դրական տեղաշարժ գրանցվի, վերևներում մի գիշերում պետք է մի լավ երազ տեսնեն։ Պետք է հրաշքներ լինեն։ Եթե նույն կլանը երեսուն տարի ղեկավարում է, ու ոչինչ չի փոխվում, ի՞նչ կարող ենք առաջարկել։ Օրինակ՝ Լևոն Մկրտչյանը՝ որպես կրթության և գիտության նախարար «պիտուշ» նախարար է, մի քանի անգամ նշանակվեց, բայց ինքն ի՞նչ պետք է փոխեր կամ փոխի համակարգում, կամ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն ի՞նչ պետք է փոխի։ Դրանք ընդամենը քաղաքական պաշտոններ են, վերևներում ոնց որոշում են՝ իրենք այդպես էլ անում են։ Ի սեր Աստծո, ինձ ոչ մի բան արդեն հույս չի ներշնչում, միայն ես եմ իմ հույսը։

-Ձեր բանաստեղծ ընկերներից շատերը լքել են Հայաստանը։ Ուղեղների արտահոսքը կանխելու համար ի՞նչ է հարկավոր։

-Դա ուղղորդված պետական քաղաքականություն է, այնքան ուղեղ, ինչքան իրենց պետք է՝ պահում են, մնացածին արտագաղթի ճանապարհն են ցույց տալիս։ Ցավոք, ամենօրյա ռեժիմով է օրակարգում մերպեսների արտագաղթելու հարցը: Ոլորտում պետք է բան փոխվի, որ ինձ նման մարդը մնա Հայաստանում։ Ուղեղների արտահոսքն, իհարկե, աղետ է․ լավագույն մասնագետը, մտածողը վաղվա առաջնորդը գնում է երկրից, մնում են կատարածուները՝ մարդիկ, որոնք հրաման են կատարում։

-Ձեր կարծիքով՝ պետք է, որ Հայաստանում օրենք փոխվի՞, թե՞ առավել նպատակահարմար է կենտրոնանալ եղած օրենքները բոլորի համար հավասարաչափ կիրառելու վրա։

-Միայն օրենքով, պրոտոկոլներով, կառավարության որոշումներով կեցության հարց չի լուծվում, պետք է լինի գիտակցություն։ Որ վերևներում հավաքվեն, ասեն՝ տղերք, վաղը առավոտյան արթնանալու ենք ու այլևս այսպես չենք ապրելու։

-Դուք խոսում եք բարոյական արժեքների՞ մասին։

-Իհարկե, եթե այդ արժեքները չեղան, ինչ օրենք ուզում են՝ ընդունեն, անիմաստ է։

-Դուք հեղափոխության կողմնակի՞ց եք։

 

-Հեղափոխություններին դեմ եմ եղել բոլոր ժամանակներում։ Իմաստ չունի զենք վերցնել, գնալ նախագահին կամ վարչապետին սպանել։ Ներեցեք, բայց մենք այդ փորձը ունենք, և այդ մոտեցումը երբեք չի կարող լավ բանի հանգեցնել։

-Այդ դեպքում ի՞նչ եք առաջարկում։

-Ուղեղների հեղափոխություն։ Եթե զսպանակը վերևից չի աշխատում, ներքևից են սեղմում։ Որ վերևներում վերջապես հասկանան՝ գործ ունեն ինտելեկտուալ ժողովրդի հետ։

-Դուք նաև մանկավարժ եք, իսկ հատկապես վերջին շրջանում շատ է խոսվում դպրոցների, բուհերի կուսակցականացման մասին, նման խնդիր տեսնու՞մ եք։

-Ուսումնական հատատություններն ամենաթույլ օղակներն են և, բնականաբար, կարելի է հանգիստ այդ ներվի վրա խաղալ։ Մենք ունենք ուսուցիչ, որը տնօրենին մի քանի հազար դոլար է տվել, որ գործի ընդունվի, ունենք տնօրեն, որը դրա կրկնակին է վճարել վերին օղակին, որ տվյալ պաշտոնը զբաղեցնի։ Բնական է, որ նրանք պետք է անեն ամեն ինչ, որ դուր գան իշխանությանը, որովհետև այդ օղակից իրենց գումարը հետ ստանալու նպատակ ունեն։ Վերին օղակից այդ մարկանց երեսուն տարի շարունակ հետևողականորեն բարոյալքել են, սա է խնդիրը։ Ոչ ադեկվատ հաստավիզները դարձել են բուհերի ղեկավարներ, սուտ վիճակագրություն են ներկայացնում, այնինչ բոլորն էլ քաղաքականացված են՝ ուսխորհրդի նախագահներից սկսած։

-Ի՞նչ եք կարծում Ձեր նշած պայմաններում երիտասարդ մտավորական խավը ի՞նչ պետք է անի։

-Ինձ ուրախացնում է մեր երիտասարդությունը՝ բավական ադեկվատ և ըմբոստ, պահանջատեր։ Կարծում եմ՝ նրանք են մեր հույսը, այսինքն՝ էվոլյուցիոն ճանապարհով միայն կարող ենք ունենալ դրական տեղաշարժեր։

Աննա Բաբաջանյան