ԱՄՆ-ի գլխավոր ավիաուղիների ղեկավարներն իրենց պահանջներն են ներկայացրել կառավարությանը

Լուրեր

04.08.2026 | 21:56
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» կամային հաղթանակ տարավ «Ցելյեի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 21:42
Սահակ Պետրոսյանը նշանակվել է ԱԺ նախագահի օգնական
04.08.2026 | 21:30
Երկու տարվա նորոգումից հետո Բելգիայի միապետի աշխատավայրը բացվել է այցելուների համար
04.08.2026 | 21:17
Պուտինը ստորագրել է քաղաքական էմիգրանտների իրավունքները սահմանափակող օրենքը
04.08.2026 | 21:03
Հայաստանը՝ ԵՄ ապօրինի միգրանտների ընդունող երկրների ցանկո՞ւմ․ ինչ է հայտնի այս պահին
04.08.2026 | 20:51
Փաշինյանը կատարում է ունեզրկման խոստումը․ Ծառուկյանի բիզնեսները կա՛մ փակ են, կա՛մ պետականացված․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 20:43
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Վայոց ձորի մարզերում
04.08.2026 | 20:30
Ղազախստանի ՆԳՆ-ն առաջարկել է մուտքի վճար սահմանել օտարերկրացիների համար
04.08.2026 | 20:20
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը երկարացվել է 1 ամսով
04.08.2026 | 20:09
Լոնդոնում 155 տարվա ընթացքում առաջին անգամ մեկ ամսվա ընթացքում տեղումներ չեն գրանցվել
04.08.2026 | 19:57
ԱՄՆ-ը սպառել է իր հեռահար հրթիռների պաշարներն Իրանի հետ պատերազմում․ Reuters
04.08.2026 | 19:43
Հայաստանում «վերադարձի հանգույց» ստեղծելու հարց ԵՄ նախարարների տեսակոնֆերանսում չի քննարկվել. ԵՄ աղբյուր
04.08.2026 | 19:35
Թուրքիան «խորը մտահոգություն» է հայտնել Սև ծովում երկու քաղաքացիական նավերի վրա ԱԹՍ-ների հարվածների համար
04.08.2026 | 19:23
Սլովենիան շարունակում է մնալ ԵՄ-ի և ՀՀ-ի միջև սերտ գործընկերության անսասան կողմնակիցը. Յանեզ Յանշան՝ Փաշինյանին
04.08.2026 | 19:10
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել ՌԴ ցամաքային զորքերի և Ռուսաստանի ՊՆ հրթիռահրետանային գլխավոր վարչության նկատմամբ
Բոլորը

ԱՄՆ-ի գլխավոր ավիաուղիների ղեկավարները հանդիպում են ունեցել երկրի փոխնախագահ Մայք Փենսի ու վարչակազմի պաշտոնատար մի շարք այլ անձանց հետ. հաղորդում է VOA-ն:

Ավիաընկերությունների շարքում են United Airlines, Delta Air Lines, American Airlines, JetBlue Airways և Southwest Airlines ընկերությունները: Նշված ընկերությունները ցանկանում են, որ ԱՄՆ-ի կառավարությունն իրականացնի բոլոր ուղևորների ջերմությունը չափելու աշխատանքները: Վարչակազմը չի տեսնում որևէ խնդիր, որ այդ գործն իր վրա վերցնի Տրանսպորտի անվտանգության վարչությունը: Սակայն կան մի շարք հարցեր, որոնք դեռևս պատասխանների են սպասում: Օրինակ ի՞նչպես պետք է վարվել այն ուղևորների հետ, որոնց բարձր ջերմության պատճառով արգելում են նստել օդանավ և ով պետք է ֆինանսավորի ստուգման աշխատանքները:

Գլխավոր ավիաուղիների ղեկավարներն ասել են, թե այդ ուղևորներին իրենք կվերադարձնեն տոմսի ամբողջ արժեքը, եթե կառավարությունն իր վրա վերցնի ջերմությունը չափելու ամբողջ պատասխանատվությունը:

Օդագնացության արդյունաբերությունը կորոնավիրուսի համաճարակի պատճառով կրել է աննախադեպ կորուստներ, և այս բնագավառի պաշտոնատար անձինք տեղեկացրել են կառավարությանը, որ ջերմությունը չափելու և դիմակներ կրելու հանգամանքը օդային երթևեկության նկատմամբ մարդկանց վստահությունը վերականգնելու գլխավոր գործոններն են:

ԱՄՆ-ի կառավարությունն այժմ ուսումնասիրում է ներկայացված պահանջները: Օդագնացության արհմիությունը ակնկալում է, որ այդ նախաձեռնությունն իր վրա վերցնելով, կառավարությունը մեծապես կնպաստի օդագնացության արդյունաբերությանը: