Ռուսական զորքերը հարվածել են Կիևին ու Կիևի մարզին․ զոհեր կան, այդ թվում՝ երեխա

Լուրեր

06.11.2026 | 12:15
Վլադիմիր Վարդանյանն ընտրվեց Սահմանադրական դատարանի նախագահ
06.11.2026 | 12:07
Մեսրոպ Մանուկյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 12:05
Համոզված եմ՝ առաջիկայում Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ կհաստատվեն․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 11:50
Էդգար Շաթիրյան, Վլադիմիր Վարդանյան․ Սահմանադրական դատարանի նախագահի թեկնածուները կրկին նույն անձինք են
06.11.2026 | 11:46
«Գարեգին Բ-ի գործով Արման Սարոյանը և մեղադրողները չէին ներկայացել,միտում ունեն ձգձգելու քննությունը»․ փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 11:38
Մարդիկ ունեն պետությունը ատելու հիշողություն․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 11:25
Փաշինյանը պատասխանում է «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի մասնակիցների հարցերին․ ՈւՂԻՂ
06.11.2026 | 11:19
29 տարվա ընդմիջումից հետո Հայաստանը վերսկսել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում նոր հուշարձանների ընդգրկման գործընթացը
06.11.2026 | 11:11
Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների գործով նիստը՝ ՈՒՂԻՂ
06.11.2026 | 11:08
ՀԲՖ նախագահը քննարկում է ունեցել ՖԻԲԱ Եվրոպայի նախագահի հետ
06.11.2026 | 11:06
Միածինը միամիտ չէր և գիտեր՝ որտեղ իջներ․ Նիկոլ Փաշինյանը՝ հայերի ինքնության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 11:00
Արմավիրի մարզում ավազի ապօրինի արդյունահանմամբ պետությանը պատճառված ավելի քան 22,5 մլն դրամի վնասը վերականգնվել է
06.11.2026 | 10:52
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, թե հաջորդ շաբաթ ՀՀ-ին ՀԱՊԿ-ում կարող են զրկել ձայնի իրավունքից
06.11.2026 | 10:40
Կառլեն Մկրտչյանը ևս դատի է տվել Իրինա Յոլյանին․ պահանջում է ԱԺ ամբիոնից հերքում և 2 մլն դրամ
06.11.2026 | 10:35
Փաշինյանը բանախոսությամբ է հանդես գալիս «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ին․ ՈՒՂԻՂ
Բոլորը

Ռուսաստանի զինված ուժերը սեպտեմբերի լույս 30-ի գիշերը կրկին հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով հարձակվել են Կիևի ու Կիևի մարզի վրա, փոխանցում է Current time-ը։

Կիևի մարզի Վիշգորոդի շրջանում հարձակման հետևանքով ավերվել է մասնավոր բնակելի տուն, զոհվել է երեխա։ Մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Տիմուր Տկաչենկոն հայտնել է, որ տանը գտնվող ևս մեկ երեխա ու երկու մեծահասակ վիրավորվել են։ Նույն շրջանում վնասվել և ավերվել են նաև այլ մասնավոր տներ։

Բուչայի շրջանում վնասվել է երեք մասնավոր տուն, 11 ավտոմեքենա ու երկու պահեստային տարածք։ Բացի այդ, Տկաչենկոյի խոսքով՝ Բուչայի, Վիշգորոդի և Օբուխովի շրջաններում «արձանագրվել են ենթակառուցվածքային օբյեկտների վրա հարձակման հետևանքներ»։

Կիևում զոհվել է երկու մարդ, ևս չորսը վիրավորվել է, հայտնել է Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։ Գերատեսչության տվյալներով՝ վնասվել է մոտ 10 տուն։ Պոդոլսկի շրջանում հրդեհվել են ոչ բնակելի շենքի տանիքը, վեցերորդ հարկում գտնվող շինանյութերը, ինչպես նաև պահեստային տարածք։ Գոլոսեևսկի շրջանում հրդեհվել են բաղնիք և կենցաղային շինություն։

Ուկրաինայի ռազմաօդային ուժերի տվյալներով՝ Ռուսաստանը հարձակվել է Ուկրաինայի վրա հականավային և բալիստիկ հրթիռներով, ինչպես նաև 188  հարվածային  անօդաչու թռչող սարքերով։ Տեղի ժամանակով առավոտյան ժամը 8:00-ի դրությամբ ուկրաինական ուժերը խոցել  էին հինգ բալիստիկ հրթիռ և 155 ԱԹՍ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի