Մ-21. Հայաստան – Իտալիա հանդիպման մուտքը՝ տոմսերով
Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականը հոկտեմբերի 1-ին Եվրոպայի Մ-21 առաջնության որակավորման փուլի խաղում կընդունի Իտալիայի հասակակիցներին:
ՀՖՖ մամուլի ծառայությունը հայտնում է, որ ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում կայանալիք խաղի մուտքը կլինի տոմսերով: Տոմսերը հնարավոր է ձեռք բերել հոկտեմբերի 1-ից` ժամը 12։00-ից, Ավան ակադեմիայի մարզադաշտի մուտքի մոտ գտնվող տոմսարկղից։ Տոմսերի արժեքը 1000 դրամ է։
Հանդիպումը կմեկնարկի ժամը 20։30-ին:

