Վարչապետը հանձնարարել է տնտեսական աճի ներուժի վերականգնման գործողությունների ծրագիր մշակել

Լուրեր

09.08.2026 | 22:30
Արթուր Ղարիբյանը հաղթական դուբլ է գրանցել «Զենիթի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման քաղաքականության վերաբերյալ: Քննարկմանը մասնակցել են ֆինանսատնտեսական հատվածը ներկայացնող գերատեսչությունների ղեկավարները, Ազգային ժողովի շահագրգիռ հանձնաժողովների պատգամավորները, հակաճգնաժամային միջոցառումների իրականացման գործընթացում ներգրավված պաշտոնատար անձինք: Այս մասին տեղեկանում ենք Կառավարության մամուլի ծառայությունից։

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ամփոփ վերլուծություն է ներկայացրել տնտեսության ընթացիկ վիճակի և մակրոտնտեսական ցուցանիշների վերաբերյալ: Նախարարը նշել է, որ ապրիլ ամսվա համեմատ՝ մայիսի տնտեսական ցուցանիշներն ավելի բարվոք են, մի շարք ուղղություններով էապես ավելի ցածր անկում է գրանցվել, իսկ որոշ ոլորտներում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճ է արձանագրվել: Տ. Խաչատրյանը նաև անդրադարձել է մթերման շրջանի հետ կապված հարցերին և զեկուցել խաղողագործության և գինեգործության ոլորտների արտադրող ու մթերող խոշոր ընկերությունների ներկայացուցիչների հետ ունեցած հանդիպման արդյունքների մասին:

Հաջորդիվ մտքերի փոխանակության ձևաչափով քննարկվել են կորոնավիրուսի տնտեսական հետևանքների հաղթահարման ուղղությամբ հետագա անելիքները, կարճաժամկետ և երկարաժամկետ քայլերը: Քննարկման առարկա են դարձել ճգնաժամային իրավիճակում տնտեսությանն օժանդակելու մեխանիզմներն ու ֆինանսական գործիքակազմը: Մի շարք առաջարկներ և գաղափարներ են ներկայացվել՝ ենթակառուցվածքների զարգացման, արտահանման կառուցվածքի դիվերսիֆիկացման, նոր շուկաների զարգացման, թվայնացման, ծառայությունների մատուցման, ներգնա զբոսաշրջության խթանման և այլ ուղղություններով ծրագրերի վերաբերյալ: Անդրադարձ է եղել նաև առաջիկայում մթերման գործընթացի արդյունավետ կազմակերպմանը և առկա խնդիրների հնարավոր լուծումներին: Կարևորվել են գործարար միջավայրին՝ պարետատան սահմանած կանոնների ներկայացման ուղղությամբ շարունակական աշխատանքը, տնտեսության խթանմանը միտված ծրագրերում կրթական և որակական չափանիշների ներդրումը:

Վարչապետ Փաշինյանը հանձնարարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին՝ խորհրդակցության արդյունքներով ձեռնամուխ լինել տնտեսական աճի ներուժի վերականգնմանը միտված գործողությունների ծրագիր-ռազմավարության մշակմանը: Կառավարության ղեկավարն առաջարկել է ԱԺ համապատասխան հանձնաժողովների ներկայացուցիչ պատգամավորներին՝ նախաձեռնել քննարկումներ տնտեսության տարբեր ճյուղերի ներկայացուցիչների հետ, գույքագրել նրանց գաղափարները և առաջարկներ ներկայացնել նշված գործողությունների պլանի համար: