Ռոբերտ Քոչարյանի ազատությունը Արմեն Սարգսյանի ձեռքերու՞մ է. ինչպես կվարվի նա վճռական պահին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.08.2026 | 23:30
Տաթև-Լծեն ավտոճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին
03.08.2026 | 23:14
Արմավիր քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
03.08.2026 | 22:59
Էրդողանի դաշնակից Բահչելին ու Օջալանն աջակցություն են հայտնել Թուրքիա-PKK խաղաղության գործընթացին
03.08.2026 | 22:44
Մեկնարկել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
03.08.2026 | 22:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.08.2026 | 22:15
Ադրբեջանում քաղաքացիական ԱԹՍ-ների կառավարման տեղեկատվական համակարգ է ստեղծվում
03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
03.08.2026 | 21:48
SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում
03.08.2026 | 21:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
03.08.2026 | 21:22
ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված Վրաստանի նավթավերամշակման գործարանը կդադարեցնի ռուսական նավթի գնումները
03.08.2026 | 21:07
ԵՄ-ն վաղն արտակարգ նիստ է գումարելու Սեուտայի հարցով
03.08.2026 | 20:47
Վաղը Նորքի 9-րդ զանգվածի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
03.08.2026 | 20:29
Եվրոպայում 2026 թվականին անտառային հրդեհների վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն
03.08.2026 | 20:15
Ռուբինյանն ընտրվեց․ փոխադարձ մեղադրանքներ և «զրոյական կետ»-ից սկսելու առաջարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 20:08
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
Բոլորը

Ազգային ժողովը հունիսի 22-ին 89 կողմ ձայներով, առանց դեմ և ձեռնպահ քվեների, երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների ներկայացրած սահմանադրական փոփոխությունների նախագիծը:

Օրենքի փոփոխությունները ենթադրում են, որ կդադարեցվեն 12 տարուց ավելի պաշտոնավարած Սահմանադրական դատարանի դատավորների լիազորությունները, և թափուր տեղերը լրացնելուց հետո դատավորներն իրենց կազմից կընտրեն ՍԴ նոր նախագահ։

Այսպիսով, Սահմանադրության 213-րդ հոդվածի փոփոխություններն ուժի մեջ մտնելու պահից Հրայր Թովմասյանը կդադարի պաշտոնավարել որպես բարձր դատարանի նախագահ, բայց կմնա ՍԴ անդամ։ 12 տարուց ավելի պաշտոնավարած ՍԴ երեք անդամները՝ Հրանտ Նազարյանը, Ֆելիքս Թոխյանը և Ալվինա Գյուլումյանը, կուղարկվեն թոշակի։

Ի դեպ, մինչ սահմանադրական փոփոխությունների նախագիծը քվեարկելը, ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն, խորհրդարանը քվեարկության դրեց նախագծի վերաբերյալ կարծիք ստանալու համար ՍԴ դիմելու հարցը: 88 դեմ ձայնով որոշվեց նախագիծը Սահմանադրական դատարան չուղարկել։

Առաջին հայացքից տպավորություն է ստեղծվում, որ այս փոփոխություններով լուծվում է, իշխանության ներկայացուցիչների ձևակերպմամբ, Սահմանադրական դատարանում առկա ճգնաժամը: Սակայն ուշագրավ է, որ այս պահին որոշողը սահմանափակ լիազորություններ ունցող նախագահ Արմեն Սարգսյանն է: Նա դեռ պետք է հաստատի իմքայլականների ընդունած փոփոխությունները:

Սահմանադրական փոփոխությունների նախագծի հիմնական զեկուցող Վահագն Հովակիմյանը Factor TV-ի հետ զրույցում ասաց, որ Արմեն Սարգսյանը երկու տարբերակ ունի: Վահագն Հովակիմյանի ներկայացրած սցենարներից մեկն այն է, որ Արմեն Սարգսյանը, եթե ստորագրի ԱԺ կանոնակարգում երեկ արված փոփոխությունները, ապա Սահմանադրական փոփոխությունների ընդունված նախագիծը նախագահի կողմից ստորագրելու անհրաժեշտություն չի լինի:

Թե որ տարբերակը կընտրի Արմեն Սարգսյանը առայժմ հայտնի չէ: Նախագահի աշխատակազմից Factor TV-ին թեմայի շուրջ փոխանցեցին՝ առաջիկայում մեկնաբանություն կտարածեն: Արմեն Սարգսյանը կարող է օգտվել մինչև անգամ իրեն օրենքով լիազորված 21-օրյա ժամկետից:

Իշխանական խմբակցության կողմից ընդունված սահմանադրական փոփոխությունների ուշ վավերացումը նախագահի կողմից կարող է իշխանության համար անցանկալի զարգացումների պատճառ դառնալ: Բանն այն է, որ հուլիսի 7-ին Սահմանադրական դատարանում նախատեսված է Հայաստանի երկրորդ նախագահ, սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի ՍԴ դիմումի հիման դրա՝ 300.1 հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցի քննությունը:

Ստացվում է, որ եթե բարձր դատարանի կազմի փոփոխությունը ուշանա, ապա հարցը կքննի Հրայր Թովմասյանի ղեկավարած կազմը և չի բացառվում, որ Քոչարյանին առաջադրվող մեղադրական հոդվածը ճանաչվի հակասահմանադրական:

Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմն իշխանության գալով ի թիվս այլ հայտարարությունների խոստանում էր 2008 թվականի մարտյան արյունալի իրադարձությունների բացահայտում: Այսպիսով, եթե Սահմանադրական դատարանը հակասահմանադրական ճանաչի Քոչարյանին առաջադրված հոդվածը, ապա այդ գործը հայտնվում է փակուղու առաջ:

Վահագն Հովակիմյանից, որը նաև իշխող ՔՊԿ վարչության անդամ է հետաքրքրվեցինք այս փաստն արդյոք անհանգստացնում է իշխանություններին: Սահմանադրական փոփոխությունները հնարավոր է ձախողվեն նաև խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունների ՍԴ դիմելով: Բանն այն է, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը որոշել է դիմել Սահմանադրական դատարան՝ վիճարկելու Ազգային ժողովի կողմից երեկ ընդունված սահմանադրական փոփոխությունների մասին օրենքը։

Նշենք, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն ունի 25 պատգամավոր, իսկ Սահմանադրական դատարան դիմելու համար անհրաժեշտ է առնվազն 27 ստորագրություն, հետևաբար՝ առանց «Լուսավոր Հայաստան» խմբակցության աջակցության ՍԴ դիմելու հնարավորություն չի լինի։ ԲՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Արման Աբովյանը Factor TV-ի հետ զրույցում ասաց, որ իրենք արդեն իրենց պատգամավորների ստորագրությամբ առաջարկությունն ուղարկել են գործընկեր ԼՀ խմբակցությանը, եթե հաջողվի համապատասխան թվով ստորագրությունները հավաքել, ապա հենց այսօր էլ կդիմեն բարձր դատարան։

Այնուհանդերձ՝ ԲՀԿ-ի այս նախաձեռնությունն անկատար կմնա, եթե «Լուսավոր Հայաստանից» առնվազն երկու պատգամավոր չմիանա:

Ամողջ օրվա ընթացքում մեզ չհաջողվեց կապ հաստատել ԼՀԿ խմբակցության որևէ պատգամավորի հետ, որպեսզի պարզեինք նրանց դիրքորոշումը:

Նշենք, որ երեկ երեկոյան ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան գրառմամբ նկատել էր, որ հենց Հրայր Թովմասյանի հեղինակած Սահմանադրությունը պատգամավորներին հնարավորություն չի տալիս դիմել ՍԴ:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան