Իրանում կորոնավիրուսի 2.615 նոր դեպք և 120 մահ է արձանագրվել․ վարակվածների ընդհանուր թիվը գերազանցել է 200 հազարը
Քաղաքականություն
19.06.2020 | 15:13Իրանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 200.262-ի: Այս մասին հայտնել է ԻԻՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Սիմա Սադաթ Լարին, գրում է ԻՌՆԱ-ն:
«Մեկ օրում կորոնավիրուսով վարակի 2.615 նոր դեպք է արձանագրվել: Վարակվածների ընդհանուր թիվը, այսպիսով, 200.262 է»,- ասել է նա:
Մեկ օրում Իրանում 120 մահ է արձանագրվել, արդյունքում այս երկրում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 9.392-ի:
Միաժամանակ, մինչ օրս 159.192 մարդ առողջացել և դուրս է գրվել հիվանդանոցներից: