Գագիկ Ծառուկյանը հետ կանգնելու տեղ չունի. Ալեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.09.2026 | 14:07
Թրամփը ստորագրել է Ռուսաստանի դեմ «դժոխային պատժամիջոցների» օրենքը
19.09.2026 | 13:46
ԱՄՆ-ը կշարունակի աջակցել ՀՀ բանակի կերպափոխմանը․ Հայաստան-ԱՄՆ պաշտպանական խորհրդակցություններ են կայացել
19.09.2026 | 13:33
ԱԺ պատվիրակությունը սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 2-ը կմեկնի Ստրասբուրգ
19.09.2026 | 13:16
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
19.09.2026 | 12:59
ՀՀ անկախության 35-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառումների մասնակիցների անվտանգության ապահովման նպատակով Երևանում երթևեկությունը կսահմանափակվի
19.09.2026 | 12:34
Պետր Յան. «Արման Ծառուկյանը կհաղթի Մաուրիսիո Ռուֆիին»
19.09.2026 | 12:12
ԱՄՆ-ը Դանիայի և Գրենլանդիայի հետ համաձայնագիր է կնքել՝ կղզու անվտանգության նկատմամբ «մշտական վերահսկողության» մասին․ Թրամփ
19.09.2026 | 11:55
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 19-ի դրությամբ
19.09.2026 | 11:33
Նավթի գները նվազել են
19.09.2026 | 11:16
Սան Պաուլո. Ալինա Չարաևան չի կարողացել դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.09.2026 | 10:56
Հզոր պտտահողմ է դիտվել Սևանա լճում
19.09.2026 | 10:41
Եվս չորս հայ բռնցքամարտիկներ հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունում
19.09.2026 | 10:30
Սեպտեմբերի 19. Արցախի հայաթափումից երեք տարի անց
19.09.2026 | 10:22
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների մրցակիցները 4-րդ տուրում
19.09.2026 | 10:10
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Քրեական գործերը հարուցվել են շատ ավելի շուտ, քան պարոն Ծառուկյանը այգում հայտարարություններ է արել՝ կապված իշխանության 100 տոկոս փոփոխության հետ։ Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ԲՀԿ-ի հայտարարություններին, թե Ծառուկյանի շուրջ կատարվող գործընթացը քաղաքական է։

Անդրադառնալով համացանցում տարածվող 2012 թվականի տեսանյութին, որում Սիմոնյանը հարցազրույց է տալիս՝ ասելով, որ բարձր է գնահատում ԲՀԿ ղեկավարի քաղաքական գործունեությունը՝ Ալեն Սիմոնյանը շեշտեց, որ այն 2012 թվականի վաղեմության է և ամենևին համակրանքի նշան չէ. պարզապես ինքն արձանագրել է և այժմ էլ կարող է հայտարարել, որ այդ ժամանակաշրջանում ՀՀԿ-ի դեմ պայքարի ռեալ շանսեր ունեցող միակ քաղաքական ուժը ԲՀԿ-ն էր:

Սիմոնյանը վստահեցրեց, որ այս գործընթացը քաղաքական որևէ ենթատեքստ չի պարունակում և բացառապես իրավական գործընթաց է։ Ինչ վերաբերում է ոստիկանության գործողություններին, ԱԺ փոխնախագահն ասաց, թե փողոցը փակ է եղել և ոստիկանները ընդամենը փողոցը բացել են, մինչդեռ տարիներ շարունակ նախկինում կիրառվել է անհամաչափ ուժ և ԲՀԿ-ական պատգամավորները լռել են դրա վերաբերյալ։

Դիտարկմանը, թե Ծառուկյանը հայտարարել է, որ հետ չի կանգնելու քաղաքական պայքարից՝ Սիմոնյանն ասաց. «Գագիկ Ծառուկյանը հետ կանգնելու տեղ չունի»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Մերի Մարտիրոսյան