Փաշինյանը հրաժարվում է ռուսական ոչ շահավետ առաջարկից․ ատոմակայանի վերազինումը՝ հայկական փողերով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.11.2024 | 21:56
Միակն ու անկրկնելին. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի արձագանքը՝ Ադրբեջանի տարածքային պահանջներին
24.11.2024 | 21:16
Հայաստանի բասկետբոլի հավաքականը պարտվեց Ավստրիայի թիմին
24.11.2024 | 21:00
«Կանաչ» հիմնադրամներից շատերն այնքան էլ կանաչ չեն. ապաքաղաքական զրույց Ինգա Զարաֆյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2024 | 20:47
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում կան տասնյակ զոհեր և հարյուրավոր վիրավորներ
24.11.2024 | 19:08
ՃՏՊ Դիմիտրով գյուղի մոտ. 3 անձ տեղափոխվել է հիվանդանոց
24.11.2024 | 18:04
Թբիլիսիում կանայք երթ են անցկացնում․ պահանջում են Բիձինա Իվանիշվիլիի հրաժարականը
24.11.2024 | 17:00
Ֆրանսիայի Բրոն համայնքում Մեղրի քաղաքի պուրակ է բացվել
24.11.2024 | 16:07
1 մլրդ դրամ՝ Երևանի ու մարզերի թատրոնների, համերգային դահլիճների, նվագախմբերի համար գույք, տեխնիկա գնելու համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2024 | 15:26
Ուկրաինան կարող է ավարտել պատերազմը 2025-ին․ Զելենսկին սպասում է Թրամփի առաջարկներին
24.11.2024 | 14:02
Ավտոմեքենայի դուռը փակվել է, 1-ամյա երեխան մնացել է ներսում․ օգնել են փրկարարները
24.11.2024 | 13:40
Օդի ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով
24.11.2024 | 13:22
ՏԿԵ նորանշանակ նախարարն ընտրվել է ՔՊ Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ
24.11.2024 | 12:41
Օտարերկրյա ԶԼՄ-ներում շարունակում են զետեղվել սպառազինության ձեռքբերման մասին կեղծ հրապարակումներ․ ՊՆ
24.11.2024 | 12:19
Ռումինիայում նախագահական ընտրություններ են
24.11.2024 | 11:53
Մխիթարյանն սկսել է ինքնակենսագրական գիրք գրել
Բոլորը

Հայաստանի կառավարությունը հրաժարվել է ռուսական 70 միլիոն դոլար վարկից, որն անհրաժեշտ էր Հայկական ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործումը երկարաձգելու համար։ 70 միլիոնը մի մասն էր 2015 թվականին Ռուսաստանի կառավարության հետ կնքված համաձայնագրով  Հայաստանին տրվելիք 270 միլիոն դոլար վարկի։ Ռուսների հետ բանակցություններն ընթացել են 2018 թվականից, սակայն փաստացի վարկի պայմաններին չի համաձայնվել Հայաստանը։ Ու որպեսզի ֆինանսական միջոցների բացակայությունը չհանգեցնի 2021 թվականին ատոմակայանի՝ արտոնագրից զրկվելուն, և հետևաբար՝ Հայաստանի էլեկտրաէներգիայի 40%-ն ապահովող այս օբյեկտի աշխատանքների կասեցմանը, Հայաստանն ինքը կֆինանսավորի վերազինման գործընթացը։ Պետական բյուջեից առաջիկա երեք տարում 62․3 միլիարդ դրամ բյուջետային վարկ կհատկացվի երկրորդ էներգաբլոկի շահագործումը 10 տարով երկարաձգելու նպատակով։ Կառավարությունը երեկ հաստատել է բյուջետային վարկի տրամադրումը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շեշտեց՝ մինչ օրս եղած վարկն իր չափերով ու պայմաններով այնքան էլ հարմար չէ ատոմակայանի գործունեությունը կազմակերպելու տեսանկյունից․ «Եվ մենք հրաժարվում ենք այդ վարկի մի մասից և դրա փոխարեն ներգրավվում ենք միջոցներ ներքին աղբյուրներից, որն աներկբա, շատ ավելի լավ պայմաններով է ներգրավելու»։

Կառավարության կայքից տեղեկանում ենք, որ Ռուսաստանի Ֆինանսների նախարարությունը Հայաստանին 3 տոկոսանոց, բայց խստացված պայմաններով էր վարկ տալիս։ Մասնավորապես, ռուսներն առաջարկել են վարկի 80%-ը ուղղել ռուսական ընկերություններից սարքավորումների ու ծառայությունների ձեռքբերումներին։ Սակայն Հայաստանի կառավարությունը եկել է եզրահանգման, որ այս մոտեցումը մոնոպոլ դիրք է ձևավորում ռուսական ընկերությունների նկատմամբ, ավելին՝ սահմանափակում է որակյալ ու զգալիորեն էժան ապրանքներ ու ծառայություններ ձեռք բերելու հնարավորությունը, նաև՝ հայկական կազմակերպությունների ներգրավումը։ Բացի այդ, ռուսական կապալառու ընկերությունը Հայաստանին առաջարկել է լրացուցիչ 19․5 միլիոն դոլար վճարել, ինչը Հայաստանի կառավարությունն անընդունելի է համարել։

«Մեծամորի ատոմակայանը եղել է մի ձեռնարկություն, որից ավելի շատ վերցրել են, քան թե տվել են՝ ամենատարբեր կոնտեքստներում և պատճառներով։ Եվ մենք խնդիր ունենք ատոմակայանի արդյունավետությունը բարձրացնելու, և սա ոչ միայն կառավարման, այլև՝ էներգետիկ անվտանգության խնդիր է»,- ասել է վարչապետ Փաշինյանը։

Արձագանքելով Հայաստանի կառավարության որոշմանը, ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը ոչ կոռեկտ է որակել մեկնաբանությունը, թե Հայաստանի իշխանությունը հրաժարվել է ռուսական վարկավորումից։ Նկատենք, «հրաժարվել» բառը վարչապետ Փաշինյանն է օգտագործել։

«Դա, որքանով ինձ հայտնի է, ընդհանրապես կոռեկտ չէ։ Վարկավորման մեծ մասը՝ 200 միլիոն դոլարը՝ 270-ից, արդեն ծախսվել է։ Խոսքը մնացած մասին է։ Մեր ֆինանսների նախարարությունների միջև համաձայնեցման ձեռք չբերումը չի նշանակում, որ հարցը փակված է։ Հայկական կողմը, ժամանակը հաշվի առնելով, որոշել է ԱԷԿ-ի աշխատանքների մի մասն իրականացնել սեփական միջոցներով։ Ռուսական կողմը որևէ հարց չունի և հետագայում կատարվելիք աշխատանքների պարամետրերն արդեն համաձայնեցված են»,- ասել է Սերգեյ Կոպիրկինը։

Ըստ քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի՝ ականատես ենք մի իրավիճակի, երբ Հայաստանը հրաժարվել է ոչ շահավետ գործարքից՝ անկախ ռուսական քաղաքական իշխանության սպասվող ռեակցիայից, այս պարագայում՝ դեսպանի ակնհայտ դժգոհությունից․ «Միանշանակորեն դրական է, որ Հայաստանը ինքը որոշում է իրեն ինչն է ձեռնտու, ինչը՝ ոչ։ Եթե ձեռնտու չէ, ընդունում է սուվերեն որոշում։ Ռուսաստանի դեսպանը առաջին անգամը չէ, որ առանձնանում է հենց իր ասածով՝ ոչ կոռեկտությամբ և իր առաքելությունից չբխող հայտարարություններ է տարածում, որոնք չեն բխում հայ-ռուսական հարաբերությունների՝ հռչակված նպատակներից և ոգուց»։

Իսկ արդյոք Հայաստանը ֆինանսապես շահել է։ Ըստ էներգետիկ փորձագետ Արմեն Մանվելյանի՝ այն, որ ռուսները պահանջել են իրենց ընկերություններին վճարելով ատոմակայանը վերազինել, տրամաբանական է՝ դա վարկավորման ընդունված պրակտիկա է։ Մանվելյանը համակարծիք չէ կառավարության տեսակետի հետ, թե ռուսական վարկից հրաժարումը արդարացված է․ «Ինչքան հասկացա՝ իրենք պատրաստ են պարտատոմսեր տպել մի 100 միլիոն դոլարի, որից 40 միլիոն դոլարն ուղղորդելու են ռեակտորի վերակառուցման աշխատանքներին։ Պարտատոմսերի սպասարկումը շատ ավելի թանկ արժի, քան էն վարկը, որ ռուսներն էին մեզ տրամադրում։ Դրա համար հարցական է՝ որն է ավելի ճիշտ ու գրագե՞տ՝ շարունակել ռուսական վարկով նույն աշխատանքը, թե սեփական պարտատոմսերի հաշվին»։

Ըստ տնտեսագետ Արմեն Քթոյանի՝ ռուսական վարկից հրաժարումն ու ներքին ռեսուրսներ ներգրավելն իրականում շահավետ է։ Գնահատելիս պետք է հաշվի առնել ո՛չ միայն ռուսական վարկի անվանական տոկոսադրույքը, այլ վարկի իրական գինը, որը թռիչքաձև կբարձրանար, եթե Հայաստանը համաձայներ վճարել ռուսների պահանջած լրացուցիչ 19․5 միլիոն դոլարը։

«Այստեղ նաև խնդիրը ժամկետայնության մեջ է և ռուսական վարկը սովորաբար ավելի միջնաժամկետ ու կարճաժամկետ է եղել, մենք ժամկետների մասով էլ միշտ խնդիրներ ենք ունեցել, մենք հնարավորություն կունենանք հիմա ներքին շուկայում էլ ռեսուրսներ ներգրավել և ավելի նպաստավոր պայմաններով»,- ասաց Քթոյանը։

Էներգետիկ փորձագետ  Արմեն Մանվելյանը, սակայն, նշում է՝ միայն ռուսական պետական «Ռոսատոմը» կարող է Մեծամորի ատոմակայանի ռեակտորի վերազինմամբ զբաղվել, և փորձագետը հիմնավորված չի համարում կառավարության դիրքորոշումը, թե հայաստանյան վարկով ծառայություններ ու ապրանքներ կգնվեն ավելի էժան գնով, քան ռուսների առաջարկածն է․ «Ընդհանրապես, ինձ հասկանալի չէ՝ ինչու են խաղի կանոնները փոխվում։ Էդ 40 միլիոնը որ իրենք վերցնում են, ճնշող մեծամասնությունը տալու են «Ռոսատոմին», որ «Ռոսատոմը» շարունակի իր աշխատանքները։ Այլընտրանք «Ռոսատոմին» իրենք չունեն»։

ՄԻնչդեռ Արմեն Քթոյանի խոսքով՝ ռուսական վարկից հրաժարումը սուվերենության դրսևորում է։ Ռուսական վատթար պայմաններով վարկերը Հայաստանի նախկին իշխանությունը ունակ չէր մերժել, այսօր, երբ մեր պետության վարկային ռեյտինգն ավելի բարձր է, կառավարությունն ավելի մեծ վստահություն ունի ներքին ու արտաքին ֆինանսական խաղացողների առաջ։

«Եթե համեմատենք Ռուսաստանից ստացած վարկերը ու հատկապես ատոմակայանի վերազինման համար, վարկի պայմանները ամենից ոչ նպաստավորն են՝ թե՛ ժամկետի, թե՛ տոկոսադրույքի առումով։ Շատ նորմալ է, եթե դու այդ առաջարկից հրաժարվում ես և ռեսուրսներ հայթայթեու համար այլ աղբյուրներ ես ուզում գործարկել»,- ասաց Քթոյանը։

Ատոմակայանի վերազինման աշխատանքները կատարելու է «Ռոսատոմ սերվիս» ընկերությունը։ Վերանորոգումից հետո կայանի հզորությունը կաճի մոտ տասը տոկոսով, ինչը նշանակում է, որ վառելիքի նույն ծավալից տարեկան մի քանի հարյուր միլիոն կիլովատ-ժամ ավելի շատ էլեկտրաէներգիա կարտադրվի։

Ռոբերտ Անանյան