Անգամ իմ անչափահաս երեխաներին սկսել են հետևել, հեռախոսները լսել․ Արթուր Վանեցյան

Լուրեր

03.08.2026 | 23:30
Տաթև-Լծեն ավտոճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին
03.08.2026 | 23:14
Արմավիր քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
03.08.2026 | 22:59
Էրդողանի դաշնակից Բահչելին ու Օջալանն աջակցություն են հայտնել Թուրքիա-PKK խաղաղության գործընթացին
03.08.2026 | 22:44
Մեկնարկել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
03.08.2026 | 22:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.08.2026 | 22:15
Ադրբեջանում քաղաքացիական ԱԹՍ-ների կառավարման տեղեկատվական համակարգ է ստեղծվում
03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
03.08.2026 | 21:48
SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում
03.08.2026 | 21:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
03.08.2026 | 21:22
ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված Վրաստանի նավթավերամշակման գործարանը կդադարեցնի ռուսական նավթի գնումները
03.08.2026 | 21:07
ԵՄ-ն վաղն արտակարգ նիստ է գումարելու Սեուտայի հարցով
03.08.2026 | 20:47
Վաղը Նորքի 9-րդ զանգվածի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
03.08.2026 | 20:29
Եվրոպայում 2026 թվականին անտառային հրդեհների վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն
03.08.2026 | 20:15
Ռուբինյանն ընտրվեց․ փոխադարձ մեղադրանքներ և «զրոյական կետ»-ից սկսելու առաջարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 20:08
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
Բոլորը

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը կարծում է, որ ժողովրդի վերաբերմունքը իշխանությունների նկատմամբ փոխվել է։ Այս մասին այսօր Հրազդանում «Հայրենիք» կուսակցության գրասենյակի բացումից հետո կուսակիցների և լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց նա:

«Սրանից մեկուկես տարի առաջ ոչ մեկ չէր պատկերացնի, որ իշխանություններին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված քննադատությունը կարող է ժողովրդի կողմից ընդունվել։ Այսօր ես շրջում եմ փողոցներով, տեսնում եմ շատ մարդկանց և հստակ տեսնում եմ մարդկանց վերաբերմունքի փոփոխությունը։ Մարդիկ որևէ հույս չունեն, որ երկիրը գնում է ճիշտ ուղղությամբ»,- նշեց նախկին պաշտոնյան։

Արթուր Վանեցյանը նաև ուշագրավ հայտարարություն արեց՝ կապված իր ընտանիքի անդամներին գաղտնալսելու հետ․ «Իմ աշխատանքից դուրս գալուց հետո իշխանությունները լծվեցին ինձ մեկուսացնելու գործին, փորձեցին ամեն ինչ՝ շինծու գործեր, շինծու մեղադրանքներ, իմ վերաբերյալ տարածվող բոլոր տեղեկություններից, ինչպես տեսաք, որևէ մեկը չհաստատվեց։ Օգտագործվեցին այն մանիպուլյատիվ գործիքները, որոնք այս իշխանությունները կարողանում են հաջողությամբ օգտագործել։ Ինչ վերաբերում է ինձ ձերբակալելու լուրին, այո՛, խնդիր էր դրվել, որ ինձ ինչ-որ կերպ մեկուսացնեին, գոնե երկու ամսով, հետագայում իրավապահ համակարգում երկա՜ր քննարկումներ են գնացել և հասկացել են, որ որևէ մեղադրանք չեն կարող ինձ օրինական եղանակով ներկայացնել և այդ գաղափարից, կարծես թե, հետ են կագնել։ Բայց այս իշխանություններից ամեն ինչ սպասելի է, արդեն հասել են մի իրավիճակի, երբ տոտալ հսկողություն են սահմանել ինձ հետ շփվող անձանց շրջանակում և անգամ իմ անչափահաս երեխաներին սկսել են հետևել, հեռախոսները լսել և այլն, և այլն։ Սա խոսում է իշխանությունների մեծ վախի մասին»։

Վանեցյանը հավելեց, թե իրեն ձերբակալումներով չեն վախեցնի։ Նյութի աղբյուրը՝ «Aysor.am»-ի տեսանյութը։

Լիլիթ Շաբոյան